Հայաստանի բասկետբոլի ընտրանին փոքր երկրների ԵԱ-ի եզրափակիչում է
ՍՊՈՐՏԲասկետբոլի Հայաստանի հավաքականը Մալթայում ընթացող Եվրոպայի փոքր երկրների առաջնության կիսաեզրափակիչում մրցեց Անդորրայի ընտրանու հետ:
Առաջին քառորդում անզիջում համառ պայքար էր ծավալվել, սակայն Ռեքս Կալամյանի գլխավորած Հայաստանի ընտրանին երկու դիպուկ երեք միավորանոց նետումների շնորհիվ առաջ անցավ հաշվի մեջ՝ այն դարձնելով 24:19:
Երկրորդ քառորդն արդյունավետ էր Հայաստանի համար, մեր թիմը մեծացրեց առավելությունը՝ 52:34: Մեծ ընդմիջմանը հաջորդած 3-րդ և 4-րդ քառորդներում Հայաստանի ընտրանին ակնհայտ առավելություն ուներ և ի վերջո հաղթեց 93:66 հաշվով:
Եզրափակիչում Հայաստանի ընտրանին կմրցի Մալթայի հետ: Հանդիպումը կկայանա հուլիսի 3-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:30-ին: