Ուկրաինական Լիսիչանսկի բոլոր մուտքերն ու ելքերը շրջափակված են, կարելի է ենթադրել, որ շուտով կսկսվի լայնամասշտաբ հարձակում․ Կադիրով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտնել է, որ դաշնակից ուժերը փակել են ուկրաինական Լիսիչանսկի բոլոր մուտքերն ու ելքերը։ « Լիսիչանսկն ամբողջությամբ շրջափակված է ռուսական ուժերի կողմից: Կարելի է ենթադրել, որ շուտով կսկսվի լայնամասշտաբ հարձակում քաղաքի վրա: Թշնամին իր հերթին գնալու տեղ չունի»,- այս մասին նա գրել է Telegram-ի ալիքում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայի զինված ուժերի տարածքային պաշտպանության ավելի քան 2 հազար զինվոր գտնվում է շրջափակման մեջ Լիսիչանսկում։
Ուրբաթ օրը ՌԴ ՊՆ-ն տեղեկացրել է, որ Ռուսաստանի ուժերը երեք օրում վերահսկողության տակ են վերցրել Լիսիչանսկի նավթավերամշակման գործարանը, Մատրոսսկայա հանքավայրը և Լիսիչանսկի ժելատինի գործարանը։