Ճապոնիան և ԱՄՆ-ն անցկացրել են համատեղ զորավարժություններ մարտական ինքնաթիռների մասնակցությամբ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՃապոնիայի օդային Ինքնպաշտպանության ուժերի զինծառայողներն ԱՄՆ-ի զինվորականների հետ հունիսի 29-ին Ճապոնական եւ Արեւելաչինական ծովերի օդային տարածությունում անցկացրել են համատեղ զորավարժություններ մարտական ինքնաթիռների մասնակցությամբ:
Ինչպես ասված է օդային Ինքնապաշտպանության ուժերի կայքում հրապարակված զեկույցում, Ճապոնիայից զինավարժանքներում գործի են դրվել ութ F-15 կործանիչներ եւ չոս F-2 կործանիչներ, ԱՄՆ-ից՝ երկու B-1 ռազմավարական ռմբակոծիչներ:
Զորավարժությունների նպատակն էր «ճապոնա-ամերիկյան դաշինքի ներուժի հզորացումը», նշված է տեքստում: Kyodo գործակալության կարծիքով՝ Ճապոնիան եւ ԱՄՆ-ը վարժանքների միջոցով նաեւ «ձգտել են զսպող ազանշան ուղարկել Ռուսաստանին եւ Չինաստանին», հաղորդել է ՏԱՍՍ-ը: