«Մռայլ, ոչ սրամիտ ու շատ գռեհիկ»․ Մարիա Զախարովան մեկնաբանել է Բորիս Ջոնսոնի հայտարարությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման մասիրն Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հայտարարությունն ու այն «հրեշավոր» անվանել։
Զախարովայի խոսքով՝ Ջոնսոնը բրիտանական քաղաքական հումորի օրինակ է ներկայացրել,«մռայլ, ոչ սրամիտ ու շատ գռեհիկ»։
«Նախ դուք հրաժարվում եք հավատալ, որ այսքան հրեշավոր հայտարարություն առհասարակ հնարավոր է անել, հետո հիշում եք, որ խոսքը լիբերալ-դեմոկրատական միապետության մասին է»,-գրել է Զախարովան՝ Տելեգրամի իր ալիքում։
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավարը Մեծ յոթյակի գագաթնաժողովին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ասել էր, թե ուկրաինական հակամարտության կարգավորման ցանկացած փորձ միայն կուժգնացնի անկայունությունն աշխարհում։