Առաջիկա ամիսներին Ռուսաստանը Բելառուսին կհանձնի «Իսկանդեր-Մ» հրթիռային համակարգեր․ Պուտին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱռաջիկա ամիսներին Ռուսաստանի Դաշնությունը Բելառուսին կփոխանցի «Իսկանդեր-Մ» համալիրները, որոնք կարող են կիրառել ինչպես բալիստիկ, այնպես էլ թեւավոր հրթիռներ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում է «ՏԱՍՍ»-ը։
«Ինչպես պայմանավորվել էինք, մենք առաջիկա մի քանի ամիսներին Բելառուսին «Իսկանդեր-Մ» մարտական հրթիռային համակարգեր կփոխանցենք, որոնք, ինչպես գիտեք, կարող են կիրառվել և՛ բալիստիկ, և՛ թևավոր հրթիռներով, ընդ որում՝ սովորական և միջուկային տարբերակով»,- ասել է Պուտինը: