Կրիշտիանու Ռոնալդուն կարող է տեղափոխվել «Բավարիա». AS
ՍՊՈՐՏՊորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է տեղափոխվել Գերմանիայի առաջնություն։ Այս մասին հաղորդում է armsport-ը՝ հղում անելով AS-ին։
AS-ի տեղեկացմամբ՝ պորտուգալացին որոշել է, որ այլևս չի ուզում հանդես գալ ՄՅՈՒ-ում՝ չունենալով տիտղոս նվաճելու շանսեր։
Ըստ աղբյուրի՝ 37-ամյա հարձակվողին ուզում է ձեռք բերել «Բավարիան»։ Մյունխենցիներն այս տարբերակը կդիտարկեն, եթե Լևանդովսկին, այնուամենայնիվ, ամռանը հեռանա թիմից։
Նշվում է, որ Ռոնալդուի շրջապատն արդեն գիտի մյունխենյան ակումբի հետաքրքրվածության մասին։