Եվրո-2016. Օրվա խաղերը
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՖրանսիայում մեկնարկած ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում հունիսի 11-ին կանցկացվեն 3 խաղեր:
A խմբի երկրորդ խաղում կհանդիպեն Ալբանիայի եւ Շվեյցարիայի հավաքականները, իսկ B խմբում կանցկացվեն Ուելս - Սլովակիա ու Անգլիա - Ռուսաստան դիմակայություններ:
Հիշեցնենք, որ Եվրո-2016-ի խմբային փուլն ավարտվելու է հունիսի 22-ին, իսկ 3 օրվա հանգստից հետո հունիսի 25-ին կմեկնարկի փլեյ-օֆֆը: Պատմության մեջ առաջին անգամ Եվրոպայի առաջնությանը մասնակցում են 24 հավաքականներ: Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը պաշտպանում է Իսպանիայի հավաքականը:
Եվրո-2016, խմբային փուլ, հունիսի 11
A խումբ
Ալբանիա - Շվեյցարիա՝ 17:00-ին (Երեւանի ժամանակով)
B խումբ
Ուելս - Սլովակիա՝ 20:00
Անգլիա - Ռուսաստան՝ 23:00