Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուկրաինայում պատերազմի ֆոնին ռուս հրեաները տեղափոխվում են Երևան

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Eurasianet.org-ը գրում է, որ 40-ամյա մոսկվացի Նաթանիել Տրուբկինը Երևան է տեղափոխվել Ուկրաինայում Ռուսաստանի կողմից պատերազմ սկսելուց մոտ երկու շաբաթ անց: Նա, ինչպես և շատ այլ ռուսներ, ընտրել է Հայաստանը տեղափոխման համեմատաբար հեշտության և մատչելիության պատճառով. ռուսներին վիզա պետք չէ երկիր մուտք գործելու համար, բնակիչների մեծ մասը խոսում է ռուսերեն, հեշտ է կարճաժամկետ վարձակալությամբ բնակարան գտնել և բացել սեփական բիզնեսը։ Բացի այդ, նա Հայաստանում ընկերներ ունի, որոնք օգնել են նրան հաստատվել։ Բայց և այնպես, ամեն ինչ հեշտ չի եղել։ «Ես շատ փող չունեի, դա այն ամենն էր, ինչ կար գրպանումս,շատերն են նույն վիճակում լինում»,- Eurasianet-ին ասել է Տրուբկինը: Կարճ որոնումներից հետո նա հայտնվել է մի «սարսափելի» բնակարանում։ Նրա սեփական վատ փորձը հուշել է ստեղծելու «Հրեական տուն Երևանում», մի կազմակերպություն, որը կոչված կլինի օգնել ռուսաստանցի այլ հրեաներին բնակարան գտնելու, բանկային հաշիվներ բացելու ու բիզնես սկսելու հարցերում: Նրա խոսքով, ապրիլին աշխատանքը սկսելուց ի վեր նախագիծն արդեն օգնել է մոտ 200 ռուս հրեաների տեղափոխվել Երևան։

Հրեական ներկայությունը Հայաստանում երկար պատմություն ունի։ Դեռ 5-րդ դարի հայ պատմիչ Մովսես Խորենացին է գրել, որ Տիգրան Մեծ թագավորը 10000 հրեա գերիների է բերել Հայաստան մ.թ.ա. 1-ին դարում Միջերկրական ծովի պատերազմից հետո։ «Մեծ Հայաստանը պատմականորեն եղել է կարևոր հրեական համայնքների տուն», - վերջերս տված հարցազրույցում ասել է Երևանի գլխավոր ռաբբի Գերշոն Մեիր Բուրշտեյնը: Նա պնդել է, որ, ի տարբերություն շատ այլ վայրերի, որտեղ ապրել են հրեաները, Հայաստանում նրանք երբեք չեն ենթարկվել ջարդերի և այլ տեսակի հալածանքների. «Այդ առումով Հայաստանի պատմությունը չունի նման հիշողություններ, ինչը նշանակում է, որ այն հոգևոր և նյութական արարման հարթակ և հույս է ներշնչում»։

Հայաստանում բնակվող հրեաների մեծ մասը Իսրայել է տեղափոխվել Խորհրդային Միության փլուզումից առաջ և անմիջապես հետո, իսկ մինչև այդ արտագաղթի նոր ալիքը Հայաստանում հրեական համայնքը կազմում էր 800-ից 1000 մարդ: Հետխորհրդային շրջանում Իսրայելը սերտ հարաբերություններ է հաստատել Հայաստանի հակառակորդի՝ Ադրբեջանի հետ, և հայերը հաճախ դժգոհում են, որ Իսրայելը զենք է վաճառում Ադրբեջանին և չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը։ Սակայն, ըստ Տրուբկինի, երկու երկրների միջև տարաձայնությունները չեն ազդում հրեաների նկատմամբ հայերի վերաբերմունքի վրա։ «Երբ մարդիկ իմանում են, որ ես հրեա եմ, նրանց վերաբերմունքն իմ հանդեպ չի փոխվում»,- ասել է նա։ Այժմ «Հրեական տունը» օգնում է նորեկներին ստեղծել նոր համայնք։ Ծրագիրը ֆինանսավորվում է Ամերիկայի հրեական բաշխման կոմիտեի կողմից, որը նմանատիպ աջակցության աշխատանքներ է իրականացնում նաև Վրաստանի Թբիլիսի և Բաթումի քաղաքներում: Հրեական տունը եբրայերենի դասընթացներ է անցկացնում և աշխատում է նորեկների համար հայերենի դասեր կազմակերպելու ուղղությամբ։«Շատ ռուս հրեաներ տեղափոխվելով Հայաստան և Վրաստան կտրվել են Ռուսաստանի հրեական համայնքից,- ասել է Տրուբկինը,- և կարևոր է նրանց համար վերստեղծել այդ հրեական միջավայրը, ուստի այն, ինչ մենք կարող ենք անել հիմա, դա այն է, որ նրանք զգան, որ յուրայինների մեջ են»: Նրա խոսքով, այդ «համախմբվածությունը» հայերի և հրեաների ընդհանուր հատկանիշն է, որոնց միավորում է հալածանքների ու գաղթերի երկար պատմությունը։

Սակայն այն չէ, որ նորեկները իրենց մեկուսացված են զգում, անգամ հակառակը, նրանք ավելի շուտ ինտեգրված են հայ հասարակությանը: Երևանի կենտրոնում՝ Սարյան փողոցի անկյունում, գտնվում է նոր բացված, բայց արդեն սիրված Hummus/Kimchi ռեստորանը, որտեղ մատուցում են հայ մարդուն համեմատաբար անծանոթ երկու խոհանոցների ուտեստներ՝ իսրայելական և կորեական։ «Իմ կինը կորեացի է, իսկ ես ռուս հրեա, ուստի մտածեցի, որ հիանալի կլինի խառնել այդ երկու բոլորովին տարբեր խոհանոցները», - ասել է խոհարար և ռեստորանի սեփականատեր Դմիտրի Շանգարևը:

Շանգարևի ծանոթությունը Հայաստանի հետ տեղի է ունեցել այն բանից հետո, երբ քույրն ամուսնացել է հայի հետ, և նա դեռ պատերազմից առաջ է տեղափոխվել է Երևան՝ ռեստորան բացելու։ «Ի սկզբանե իմ պլանն էր բացել ռեստորան, վարձել տեղացիների, սովորեցնել նրանց և վերադառնալ Մոսկվա», - պատմել է նա Eurasianet-ին: Պատերազմի սկսման պահին նա Ռուսաստանում էր, ուր գնացել էր ռեստորանի համար սարքավորումներ բերելու, իսկ հետո վերադարձել է Երևան և մինչ օրս չի մեկնել երկրից։ Ռեստորանը բացվել է ապրիլին և սիրված է Ռուսաստանի, Ուկրաինայի և Բելառուսի բազմաթիվ այն քաղաքացիների կողմից, ովքեր տեղափոխվել են Երևան: Այն նաև ոչ պակաս սիրված է հետաքրքրասեր տեղացիների շրջանում, հատկապես ճաշի ընդմիջման համար։ «Առաջին մեկուկես ամսում չէինք սպասում, որ շահույթ կունենանք, բայց մեր սպասելիքները գերազանցվեցին»,- ասել է ռեստորատորը։

Մեկ այլ հայտնի հանդիպման վայր է Երևանի կենտրոնում գտնվող «Mama Jan» սրճարանը, որը ևս պատկանում է Ռուսաստանից եկած հրեաներին: Այն բացվել է 2021 թվականին և մեծ ճանաչում ձեռք բերել սփյուռքի ներկայացուցիչների շրջանում։ Բացի այդ, վերջերս, մասամբ «Հրեական տան» ջանքերի շնորհիվ, այն գործում է որպես մշակութային կենտրոն, որտեղ կազմակերպվում են հրեական թեմաներով պոեզիայի երեկոներ, տարբեր ստենդ-ափ կատակերգուների ելույթներ և Շաբաթի համատեղ տոնակատարություններ։Վերջերս «բաց խոսափող» միջոցառման ժամանակ հերթականությամբ կատակներ են հնչել անգլերեն և ռուսերեն: Կատակների մեծ մասը կառուցված են եղել ընդհանուր կարծրատիպերի վրա, իսկ երեկոյի ընթացքում մի քանի անգամ հնչել է այն կատակը, թե «հայերը հրեաներ են, միայն թե առանց փողի»։ Այն բանից հետո, երբ կատակը երկրորդ անգամ է հնչել, դժգոհության  ալիք է անցել դահլիճով, և Տրուբկինը տագնապել է։ Բայց հանդիսատեսներից մեկը՝ ռուսաստանցի հայը, փորձել է հարթել իրավիճակը։ «Բարկանալու կարիք չկա,- ասել է նա,- եկեք սա դիտարկենք որպես միմյանց ավելի լավ ճանաչելու հնարավորություն»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Վճարե՛ք, կամ հեռացե՛ք. Փաշինյանն ակնարկում է Հայաստանում ռուսական ռազմակայանից եկամուտ ստանալու ցանկության մասինԱլիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Պարտություն ու աղետ բերած իշխանությունը ոչ միայն մնաց իշխանության, այլև շարունակեց որոշել պետության հետագա ընթացքը. Դավիթ Անանյան Ազգերի լիգա. Մոդրիչի գոլն օգնեց Խորվաթիային արտագնա հաղթանակ տանել Չեխիայի նկատմամբ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Իրանը Զանգեզուրի հարցում լարվածություն է ստեղծում, սակայն պայմանավորվում Հայաստանի հետ. Ո՞րն է Իրանի նպատակը Տարադրամի փոխարժեքները մարտի 27-ին Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով 6 տարի առաջ այս օրը սկսվեց 44–օրյա պատերազմը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 27)Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՌшզմական հանցագnրծների տեղը ՄԱԿ-ի ամբիոնը չէ, այլ դատարանի դահլիճը․ Էրդողանը՝ Նեթանյահուի մասին Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր ՀԱՊԿ զորակազմերը զորավարժությունների համար ժամանել են Ռուսաստան «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հալանդը չի կարողանա սեփական նախաձեռնությամբ հեռանալ ակումբից Կոնգոյի զինված ուժերի սպաներին տեղափոխող ինքնաթիռ է կործանվել, զոհվել է առնվազն 17 մարդ Պուտինը և Վուչիչը անդրադարձել են միջազգային արդիական խնդիրներին, այդ թվում՝ ուկրաինական հակամшրտությանը Կիլիան Մբապեն ծնկի վնաuվածք է ստացել․ նա ստիպված է բաց թողնել հավաքի մնացած հատվածը․ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել Ադրբեջանը Թուրքիային մեղադրել է իր դեմ հիբրիդшյին պшտերազմ վարելու մեջ․ ադրբեջանագետ Եվրոպայից Ասիա շրջանցելով Ռուսաստանը. ԵՄ-ն մեկնարկում է խոշոր տրանսպորտային նախագիծՌուսաստանը գիշերը յոթ ուղղություններից արձակել է մոտ 200 ԱԹՍ Լաչինում տրակտոր է պայթել ականի վրա Զելենսկին հայտնել է Ուկրաինայի երեք շրջանում մի քանի էներգաօբյեկտի шվերման մասին Վրաստանի ազգային հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Թրամփի հետ հանդիպումը տեղի չի ունենա, քանի դեռ երկու պետությունների միջև վստահությունը չի վերականգնվել․ Փեզեշքիան
Ամենադիտված