Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Հատուկ գործողություն Ռուսաստանի դեմ. ինչպես է Արևմուտքը հետխորհրդային ԶԼՄ-ներին ուղղում Մոսկվայի դեմ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ria.ru-ն գրում է, որ Ուկրաինայում ակտիվ ռազմական գործողությունները շարունակվում են արդեն չորրորդ ամիսը: Հետխորհրդային տարածքում Ռուսաստանի գործընկերների և դաշնակիցների մեծ մասը տարբեր պատճառներով նախընտրել են հնարավորինս հեռու մնալ հակամարտությունից: Ընդ որում, այդ երկրներում լրատվամիջոցները կամ խուսափում են գնահատականներից, կամ արձագանքում են արևմտյան քարոզչությանը կոշտ քննադատության ենթարկելով Մոսկվային։

Բոլոր բելառուսական լրատվամիջոցներն այժմ կենտրոնացել են այն ամենի վրա, ինչ կատարվում է Ուկրաինայում և դրա շուրջ։ Մոսկվայի դեմ արևմտյան բազմաթիվ պատժամիջոցները տարածվել են նաև Մինսկի վրա։ Ուստի տեղական լրատվամիջոցները կարծիք են հայտնում, որ Ուկրաինան միտումնավոր է Բելառուսին ներքաշում հակամարտության մեջ։ Արդյունքում բելառուսական լրատվամիջոցներն անխնա քննադատում են Վլադիմիր Զելենսկուն արտաքին կառավարման, սեփական երկրի հանդեպ անպատասխանատու վերաբերմունքի և Ռուսաստանի հանդեպ թշնամանքի համար։ Եվ ընդհակառակը, նրանք համակրում են շարքային ուկրաինացիներին, մաղթում նրանց խաղաղություն և նախկին եղբայրական հարաբերությունների վերականգնում ռուսների ու բելառուսների հետ։

Ռուսաստանը Կովկասում ունի երկու գործընկեր՝ Հայաստանը՝ ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ, և Ադրբեջանը, որը կապված է Մոսկվայի հետ «Դաշնակիցների փոխգործակցության մասին» հռչակագրով: Հայկական մամուլի համար Ուկրաինայի դեպքերը ակնհայտորեն առաջնային չեն: Բավական են սեփական խնդիրները՝ ընդդիմության բողոքի ցույցերը, որոնք շարունակվում են արդեն երկրորդ ամիսը, բանակցությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ, Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը։ Դոնբասի հակամարտությանը հատուկ ուշադրություն են դարձնում միայն արևմուտքի կողմից ֆինանսավորվող ռեսուրսները, մասնավորապես՝ Lragir.am-ը, Factor.am-ը և Azatutuyun.am-ը։ Հասկանալի պատճառներով նրանք կոշտ քննադատության են ենթարկում Մոսկվային։ Օրինակ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերը, թե Պետրոս Առաջինը վերադարձրել և ուժեղացնում է Ռուսական կայսրության տարածքները, Lragir.am-ի խմբագիրները խեղաթյուրել և մեկնաբանել են որպես ոտնձգություն Հայաստանի ինքնիշխանության դեմ։ Կարծես թե հայկական լրատվամիջոցների լսարանը անհանգստացած է նրանով, որ հատուկ գործողության պատճառով աշխարհաքաղաքական ասպարեզում Ռուսաստանի դիրքերը կսասանվեն, և նրա մերձավոր դաշնակից Հայաստանը միայնակ կմնա Ադրբեջանի և Թուրքիայի դեմ։

Ադրբեջանական լրատվամիջոցների տեսանկյունից ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն նույն անջատողական միավորներն են, ինչ ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Ըստ այդմ, Դոնեցկի և Լուգանսկի բնակչության նկատմամբ համակրանք չկա, իսկ Ազգային գումարտակների և Ուկրաինայի զինված ուժերի մարտիկները հաճախ հերոսացվում են։ Օրինակ Caliber.az կայքը հարցազրույց է հրապարակել ազգությամբ ադրբեջանցի ուկրաինացի զինվորականներից մեկի հետ։ Նա ներկայիս իրադարձությունները համեմատել է «իր պատմական հայրենիքի տարածքային ամբողջականության համար մղվող պայքարի հետ»։ Մարտի սկզբին Haqqin.az-ը Խարկովից մի քանի ռեպորտաժ էր հրապարակել այնպիսի արյունալի մանրամասներով, որոնց կարող էր նախանձել անգամ ուկրաինական քարոզչությունը։ Այժմ լրագրողները վրդովված են Ուկրաինային տարածքային զիջումների համոզելու արևմտյան քաղաքական գործիչների փորձերից։

Կենտրոնական Ասիայի երկրներում համեմատաբար քիչ է գրվում ուկրաինական ճգնաժամի մասին, այդ մարտերը դեռ բավականին հեռու են, և ընթերցողներն այնքան էլ անհանգստացած չեն: Բացի այդ, տեղական իշխանությունները չեն ցանկանում փչացնել հարաբերությունները որևէ մեկի հետ իրենց անմիջականորեն չվերաբերվող կոնֆլիկտի պատճառով։ Օրինակ Տաջիկստանում լրատվամիջոցները հակված են խուսափել վերլուծություններից և սահմանափակվում են միայն նորություններով։ Ղազախստանում բազմաթիվ լրատվամիջոցներ գործարկել են նորությունների հոսք, որտեղ հնարավոր է հետևել կատարվածի տարեգրությանը: Հիմնական հարցը, որ տալիս են ղազախ լրագրողները, այն է, թե արդյո՞ք նրանք կարող են հեռու մնալ այդ ամենից և ինչպե՞ս կարելի է պաշտպանել սեփական տնտեսությունը:

«ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրուցած փորձագետները կարծիք են հայտնել, որ հետխորհրդային տարածքում ԶԼՄ-ների ոչ միանշանակ արձագանքը կապված է ոչ միայն երկրների չմիջամտելու պաշտոնական քաղաքականության, այլ նաև արևմտյան կազմակերպությունների գործունեության հետ։ «Աշխարհում շատ քիչ պետություններ կան, որոնք պատրաստ են բացահայտորեն չենթարկվել կոլեկտիվ Արևմուտքին, և դա օգտագործում են Մոսկվայի հակառակորդները, որոնք վերջին մի քանի տարիների ընթացքում կարողացել են ձևավորել այնպիսի զրպարտիչ կարծրատիպեր, որոնք այժմ դժվար է շրջել, բայց հնարավոր է։ Կարծում եմ, որ մենք պետք է ավելի շատ շփվենք հարևան երկրների լրագրողների հետ, կազմակերպենք գործուղումներ, վերապատրաստման դասընթացներ և այլն»,- ասել է Խաղաղապահ նախաձեռնությունների և կոնֆլիկտաբանության ինստիտուտի ղեկավար Դենիս Դենիսովը: Արևմտյան հասարակական կազմակերպությունները իրենց հերթին կենտրոնանում են ինտերնետ ռեսուրսների վրա և սերտորեն համագործակցում են բլոգերների հետ, որոնցից յուրաքանչյուրը վերածվում է լիարժեք մարտական ​​միավորի: Միաժամանակ, ազդեցության արևմտյան գործակալները լսարանին համոզում են սեփական երկրների ինքնիշխանության ամրապնդման պատրվակով Ռուսաստանից հեռու մնալու անհրաժեշտության մեջ։ Փորձագետները համակարծիք են, որ լրատվամիջոցներում հակառուսական ճակատը սկսել է ձևավորվել 2022 թվականի փետրվարի 24-ից էլ շատ առաջ, իսկ հատուկ գործողությունը դարձել է ուղղակի միայն ֆորմալ պատրվակ լայնամասշտաբ տեղեկատվական պատերազմի սանձազերծման համար։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Էրդողան․ «Աշխատելու ենք Կովկասում խաղաղության և բարեկեցության հաստատման համար»Վանաձորում վրաերթի ենթարկված 8-ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր էԳազ չի լինելու․ հասցեներ2 միլիոն դրամ տուգանք՝ առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորի հորատման համարՌԴ ԱԳՆ է կանչվել Լատվիայի գործերի ժամանակավոր հավատարմատարըTransfermarkt-ը ներկայացրել է տնային խաղերի ամենաբարձր հաճախելիություն ունեցող ակումբների տասնյակըՇվեյցարիայի Ժնև քաղաքում կանցկացվի 2026 թվականի շախմատի աշխարհի առաջնությունըԿարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը կմասնակցեն Տոկիոյի Գրան ՊրիինՊատմական փոփոխություն Հայաստանի Սահմանադրության մեջ. Թուրքիայի հետ վեճի պատճառ դարձած ձևակերպումը հանվել է. Քըլըչ«Սևան» ՔԿՀ-ի ատամնաբույժը դատապարտյալից պահանջել է ատամնաբուժական սարքՎերին Լարսը փակ է բեռնատարների համար. Արագածոտնի մարզում փակ է Քարի լիճ տանող ավտոճանապարհըԵվրամիությունը հիբրիդային ավտոմեքենաների ներմուծման սահմանափակումներ է մտցրել․ հայտնի են քվոտաներըԵզրաս արքեպիսկոպոսը Պատրիարք Կիրիլին է փոխանցել Վեհափառի շնորհավորանքներն ու եղբայրական ողջույնները նրա 80-ամյակի առթիվԲրիտանիայում ամռանը անոմալ շոգի պատճառով կյանքից հեռացել է ավելի քան 5,200 մարդՆոր Սահմանադրության նախագիծը վտանգում է դատավորների անկախությունը․ Դատավորների միությունԱրցախից տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության ժամկետը երկարաձգվել է մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ըԿենտրոնի որոշ հասցեներում մինչև 20։00-ն ջուր չի լինիԼՂ-ից տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության վկայականների ժամկետը երկարաձգվել էԱռեղծվածային դեպք, Երևանի «Հաղթանակ» զբոսայգում հայտնաբերվել է տղամարդու մարմին«Հաղթանակ» զբոսայգում հայտնաբերվել է տղամարդու մարմինԱվտովթար Կոտայքում․ վիրավոր կաՋերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով. ձյուն է սպասվումՌուսաստանն արգելել է ցուցադրել «Մnնթե» ֆիլմըԳլխավոր դատախազության հայցը բավարարվել է. հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի ավելի քան 1,27 միլիարդ դրամԳազայի ավելի քան 99 տոկոսը կարող է աղտոտված լինել քիմիկատներnվ Իսրայելի hարձակումների պատճառով. OxfamՌուս զբոսաշրջիկները սկսել են սառչել դեպի հանրաճանաչ երկիրը. Ի՞նչն է անկում ապրում ՀայաստանումՓորձագետ. Ինչու՞ «Ուժեղ Հայաստանի» բոյկոտը կարող է նվեր լինել Փաշինյանի համարՀայաստանում չեն հավատացել Փաշինյանի հրաժարակաինԿասեցվել է «Աշտարակ կաթ»-ի արտադրատեսակների արտադրությունըՌուսաստանին շրջանցել. Հայաստանի քաղաքական խաղերից դոլարների և պատերազմի հոտ են գալիսՀուանգի կարողությունն աճել է գրեթե 34 միլիարդ դոլարով Nvidia վերադառնալուց հետո. ForbesԷելկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և 9 մարզերումԱրաբկիրի եկեղեցու մոտ բախվել են Kia-ն ու Volkswagen-ը. մեքենաներից մեկը մխրճվել է բենզալցակայանի տարածք. կա վիրավորԱրատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաստ»Brent-ն էժանացել է՝ մեկ բարելի դիմաց հասնելով 88,68 դոլարիՂրիմի պատերազմի ժամանակ տեղի է ունեցել Ախալցիխայի ճակատամարտը, որտեղ թուրքերը պարտվել են. պատմության այս օրը (Նոյեմբերի 24)Ռուսաստանում օտարերկրացիների համար նոր խիստ կանոններ են ուժի մեջ մտելՌուսական անօդաչու թռչող սարքը մտել է Լեհաստանի օդային տարածք Ուկրաինայի վրա հարձակման ժամանակԴատաիրավական համակարգը կոճակով ու քաղաքական հանձնարարությամբ է աշխատում, իսկ մարդկային խիղճն անհույս մաhացել է. Տիգրան ԱբրահամյանՇահագրգռված են ապահովել, որ Ռուսաստանը կրկին չափազանց ուժեղ չդառնա Հարավային Կովկասում. «Փաստ»«Ժողովուրդ». Շարքային քաղաքացու քանի՞ ամսվա աշխատավարձ արժե նախարարների «լուքը»Ջուր չի լինի մինչեւ 18:00-ն«Ժողովուրդ». Նոր Սահմանադրության շուրջ իշխանությունները հայտնվել են անսպասելի իրավիճակում․ նրանց ծրագրերը խառնվել ենՌԴ ուժերը խոցել են ուկրաինական 699 ԱԹՍ․ ռուսական կողմը հարվածել է մի շարք օբյեկտների«Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը«Վերջին զրույցի ժամանակ ասաց՝ մա՛մ, էլի կզանգեմ, բայց Ռաֆիկիցս էլ զանգ չստացա». Ռաֆիկ Գասպարյանն անմահացել է նոյեմբերի 4-ին Շուշիի մատույցներում. «Փաստ»«Ժողովուրդ». Բրյուսովում կրկին բունտ է հասունանում․ Գյուրջինյանի դիրքորոշումը փոխվել է«Իրավունք». «Եթե անգամ գազը թանկանա, կոլապս չի առաջանա. գազի համար էլ ինչ–որ գումար կգտնվի»«Հրապարակ»․ Արտառոց կետ՝ նոր սահմանադրության նախագծում«Բավարիա»-ն փոխարինող է գտել վնասվածք ստացած Հարի Քեյնին
Ամենադիտված