«Ինտերը» համաձայնության է հասել «Չելսիի» հետ, Լուկակուն կվերադառնա
ՍՊՈՐՏԻտալիայի փոխչեմպիոն «Ինտերը» համաձայնության է հասել Լոնդոնի «Չելսիի» հետ Բելգիայի հավաքականի հարձակվող Ռոմելու Լուկակուի մեկ տարվա վարձակալության վերաբերյալ, հաղորդում է twitter.com/FabrizioRomano-ն։
29-ամյա ֆուտբոլիստի մեկ տարվա վարձակալության համար «Չելսին» կստանա 8 միլիոն եվրո։ Հնարավոր է նաեւ 4 միլիոն եվրո բոնուս։ Լուկակուի աշխատավարձը կլինի 8 միլիոն եվրո։ «Չելսիում» նա ստանում էր տարեկան 12 միլիոն եվրո։
Անցած ամռանը «Չելսին» Լուկակուի տրանսֆերի համար վճարել էր 113 միլիոն եվրո։ Անցած մրցաշրջանում Լուկակուն գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմի հետ մասնակցել է 44 հանդիպման, խփել 15 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։