Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սուրեն Ղամբարյանը դադարեցնում է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար լիազորությունները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Սուրեն Ղամբարյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում տեղեկացնում է, որ վաղվանից դադարեցնում է լիազորությունները։

«Սիրելի՛ Նոր Նորքի բնակիչներ, հայրենակիցներ

Տեղեկացնում եմ ձեզ, որ վաղվանից դադարեցնում եմ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի լիազորություններս։

Պարտքս և պատիվս եմ համարում հայտնել ձեզ, որ պաշտոնավարման ընթացքում սիրով ու նվիրումով եմ կատարել իմ աշխատանքը, ձգտել եմ հնարավոր բոլոր միջոցներով անել ամեն ինչ՝ այլևս ինձ հարազատ դարձած վարչական շրջանում առկա խնդիրները լուծելու, այն ավելի բարեկարգ և ապրելու պայմաններն առավել հարմարավետ դարձնելու համար։

Սիրելի հայրենակիցներ, իմ առաջնային նպատակն եմ համարել հարկավոր պահին ձեզնից յուրաքանչյուրի կողքին գտնվելը, աջակցելը, ձեր հոգսերը թեթևացնելը, բոլորիս ջանքերի համատեղմամբ՝ փոխադարձ սիրո և ուշադրության միջավայրի ստեղծումը։

Իմ անկեղծ սերն ու երախտագիտությունն եմ հայտնում բոլորիդ, որ պատրաստակամ և ջանադիր եղաք օր օրի համատեղ շենացնել մեր հարազատ Նոր Նորքը, մեր չքնաղ մայրաքաղաքի՝ ուրույն դիմագծով և կոլորիտով այս շրջանը։

Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր ինձ վստահել էին այս պատվաբեր և բարձր պաշտոնը, հնարավորություն տվել ծառայելու ձեզ և վայելելու ձեր հարգանքն ու ջերմ վերաբերմունքը։

Խորին շնորհակալությունս եմ հայտնում վարչական շրջանի բոլոր կրթօջախների աշխատակիցներին, իմ սիրելի աշխատակազմին՝ մեր ջանադիր և արդյունավետ համագործակցության համար ։

Առողջություն և ամենայն բարիք եմ մաղթում բոլորիդ։

Երջանիկ եղեք, սիրելիներս»։

Սուրեն Ղամբարյանն այս պաշտոնում նշանակվել է 2021-ի օգոստոսի 5-ին։

Վերջին 5 տարում նկատվել է ՀՀ-ում քաղցկեղից մահացության նվազում․ նախարար Ապօրինի պահվող լուսանը և կարմիրգրքյան թռչունները տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄ Սիսիանի խաչմերուկից մինչև Կապան ճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան կուղարկվի հացահատիկով բեռնված 8 վագոն Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունները կանցկացվեն փակ դռների հետևում․ այլ մանրամասներ Ավտովթարի հետևանքով մրցավար է զոհվել․ ԱրգենտինաԱնդրազգային հանցավոր կազմակերպությունը կատարել է առնվազն 410 մլն դրամի համակարգչային հափշտակություններ և փողերի լվացում ԱՄՆ-ն պատրաստել է նոր պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ․ Bloomberg Ռուսաստանից և Իրանից դեպի Հայաստան չվերթներ են չեղարկվել ՆԱՏՕ-ն սկսել է «Արկտիկական պահապան» առաքելության պլանավորումը Ընտանիքի 3 անդամներ, որոնցից 2-ը անչափահասներ, մարմնական վնաuվածքներով տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ․ ինչ է հայտնիՈսկու գնի կտրուկ աճ՝ միջազգային շուկաներում Վաշինգտոնը համաձայնել է Օմանում բանակցություններ անցկացնել Թեհրանի հետ Աբու Դաբիում հանդիպել են Փաշինյանն ու Ալիևը «Քաղպայմանագիրը» շարունակում է զտել ընտրական ցուցակըԻրանական գամբիտ. Թուրքիային զրկեցին շանսիցԵրկրաշարժ է եղել Իրանում ու Թուրքիայում ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Ջուր չի լինի երկար ժամանակԾանոթ ու միաժամանակ անհայտ … Խաուկարլ ուտեստ Աբու Դաբիում ավարտվել է Փաշինյանի և Ալիեւի հանդիպումը (տեսանյութ) Խոշոր և շղթայական վթար Երևանում«Մենք Էջմիածնի հետ ենք»․ հազարավոր հայեր Եսենտուկիում՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցու «Միջուկային մղձավանջ Հայաստանի համար» Շոուն բեմում, պարգևավճարները՝ կուլիսներում «Փաշինյանին հասկացնում են, Հայաստանի երկու աթոռներին նստելը չեն խանգարի Երևանին ընկնել թշնամիների ոտքերի տակ»Վախճանվել է ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանը․ պատմության այս օրը (04 փետրվար)Ռուբլին կտրուկ թանկացել էԻսպանիայի գավաթ․ «Բարսելոնան» հաղթեց «Ալբասետեին»՝ դուրս գալով կիսաեզրափակիչ Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանովԸնդդիմադիրները ՔՊ-ականների հետ գործուղումներից ամաչում են․ «Հրապարակ» ՊԵԿ ՆԱՎ-ի պետը հարցաքննվել է. բացառիկ. «Ժողովուրդ» Վտանգավոր փոփոխություններ են նախատեսվում․ «Հրապարակ» Ցանկանում եմ ելույթներս շարունակել մինչև 36 տարեկանը․ ԾառուկյանՊուտինը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հետՀամայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի ձեռնարկատիրության դեպքեր․ առգրավվել է ծխախոտ և խմիչքՄոսկվան մինչ օրս Նյու Դելիից հայտարարություններ չի լսել ռուսական նավթ գնելուց հրաժարվելու մասին. ԿրեմլԱյստեղ ապագան կառուցվում է, երեխաները սովորում են, նույնիսկ մետրոյի կայարաններում նրանք սովորում են. Ռյուտեն ժամանել Է ԿիևԻջևան-Սևան-Երևան ճանապարհին փայտե կոճղերով բարձված «Զիլ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու հայտնվել ձորումԵղունգները 2026 թվականի «Գրեմմիի» կարմիր գորգի նոր «հերոսներն են» ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր խմբաքանակի` շուրջ 23,4 կգ «մարիխուանա» տեսակի թմրանյութի մաքսանենգության դեպքՇվեդական ակումբը պայմանագիր է կնքել 19-ամյա հարձակվող Ալբերտ Ալեքսանյանի հետ Սևանի տարածաշրջանում, Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում«Ես ինձ հետ տանում եմ այն զգացողությունը, որ ամեն ինչ ճիշտ է». Իվետա Մուկուչյանի հանգսիտը Թուլումում«Յուրաքանչյուր օրը պետք է ապրել լիարժեք, որովհետև չգիտենք, թե ինչ է սպասվում վաղը». Արա ՂազարյանԳեղարքունիքում «Opel»-ը գլխիվայր շրջվել է Ջրային պարեկները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել. 23-ամյա երիտասարդը կալանավորվել է34-ամյա վարորդը «Hyundai Elantra»-ով Երևանի Աթոյան փողոցում վրшերթի է ենթարկել հետիոտնինԵ՞րբ է սկսվելու Գյումրու «չոր նավահանգստի» շինարարությունը. նախարարության պատասխանըԱվանեսյանը կմնա՞ առանց պաշտոնի. նախարարությունները միավորվելու են
Ամենադիտված