Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երեւանում նորածին է մահացել. երկու անգամ դատապարտված բժիշկը երեխային աքցանով է դուրս բերել. Նոր մանրամասներ ողբերգական դեպքից

ԻՐԱՎՈՒՆՔ

Կիրակի` հունվարի 29-ին, Երեւանի «Մուրացան» հիվանդանոցային համալիրում նորածին է մահացել: Փոքրիկը ծնվել է Արմավիրի բժշկական կենտրոնում, առողջական վիճակը վատթարանալու պատճառով տեղափոխվել է մայրաքաղաք, բայց նրա կյանքը փրկել չի հաջողվել:

Մահացած նորածնի հարազատները կարծում են, որ տեղի ունեցածը ծնունդն ընդունող բժիշկ Նշան Գեւորգյանի մեղքով է, որովհետեւ ծնվելու ժամանակ նա վնասել է փոքրիկի գլուխը: Երեխայի պապիկը` Ռուստամ Իսայանը, որն, ի դեպ, կորցրել է իր առաջին ու միակ թոռնիկին, մեր զրույցում պատմեց, որ հարսը Արմավիրի բժշկական կենտրոնի ծննդաբերական բաժանմունք է ընդունվել հունվարի 26-ի առավոտյան: Բժիշկները նրան հետազոտել են, ասել են, որ ամեն ինչ կարգին է, վիճակը բավարար է ու երեկոյան կծննդաբերի: Իսկ արդեն ծննդաբերության ժամանակ հարազատներին տեղեկացրել են, որ կինը նեղ կոնքեր ունի եւ դժվար ծննդաբերություն է սպասվում: Այդ ընթացքն իսկապես բարդ է եղել, ու երեխան լույս աշխարհ է եկել մանկաբարձական աքցանի օգնությամբ: 

«Մեզ ասացին, որ ծնունդը նորմալ է եղել, մի քիչ պտղաջուր է անցել ստամոքս, բայց դա բոլորի մոտ է լինում, երկու-երեք ժամվա մեջ վերանում է: Երկրորդ օրը` ամսի 27-ի առավոտյան, գնացինք, ասացին, որ երեխան նորմալ է, ինձ ուղարկեցին, դեղատնից կաթ բերեցի: Լրիվ պտղաջուրը չմաքրված` երեխային կաթ էին տվել: Ասացին` կերել է, նորմալ է վիճակը: Գիշերվա ժամը մեկին երեխան վատացել է: Առավոտյան տեղեկացրին, որ շատ վատ վիճակում է, անհույս է, Երեւանից կանչ են արել, «Մուրացանի» վերակենդանացման բաժնից, պետք է գան, տեղափոխեն Երեւան: Այնտեղ էլ ասացին, որ վիճակը ծանր է, արյուն գրեցին, չորրորդ կարգի արյուն էր, ես գնացել Քանաքեռ-Զեյթունից արյուն եմ առել, բերել տվել բժշկին, որ իրենք ներարկեն երեխային: Բայց հաջորդ օրը մեզ ասացին, որ նա մահացել է»,- մանրամասնեց Ռուստամ Իսայանը:

«Դա Նշան Գեւորգյանի պատճառով է եղել, ուրիշ մեղավորություն չկա: «Ժիմուկով» վնասել է երեխային: Կարող էր կեսօրին ասել` հարգելիս, գիտես ինչ կա, ձեր հարսը դժվար ծնունդ կունենա, տարեք Երեւան կամ մենք կեսարյան հատում անենք: Դրա մասին խոսք չի եղել: «Ժիմուկով» է քաշել, հանել երեխային»,- շարունակեց մեր զրուցակիցը: Նա հավաստիացրեց, որ հարսը հղիության ողջ ընթացքում գտնվել է բժիշկների հսկողության ներքո եւ երբեք որեւէ խնդիր ու բարդություն չի առաջացել: Մահացած նորածնի պապիկն ասաց, որ երեխան աղջիկ էր` 3 կգ քաշով. «Անունը դեռ չէինք որոշել, այդպես էլ անանուն գնաց»:

Երեւանի «Մուրացան» հիվանդանոցային համալիրի մանկական եւ նորածնային վերակենդանացման կլինիկայի ղեկավար Հրանտ Կալենտերյանը, խոսելով նորածնի մահվան պատճառի մասին, ասաց, որ իրենք նրա մոտ ախտորոշել են ներարգանդային թոքաբորբ, ուղեղի հիպոքսիկ ախտահարում (հիպոսքիա` թթվածնային քաղց-խմբ.), ցնցումային համախտանիշ եւ պոլիօրգան անբավարարություն (բազմաթիվ օրգանների գործունեության խանգարում-խմբ.):

Պատասխանելով մեր հարցին` բժիշկն ասաց, որ նշված ախտորոշումը սովորաբար մահվան պատճառ է դառնում տասը տոկոս դեպքերում: Իսկ Արմավիրի բժշկական կենտրոնում սխալներ թո՞ւյլ են տրվել, թե՞ չէ, նա չցանկացավ գնահատել: Չբացառեց նաեւ, որ նորածնի կյանքը կարող էր փրկվել` ավելի շուտ Երեւան տեղափոխվելու դեպքում: Իսկ որ պտղաջուր կուլ տալը հնարավոր է վիճակի վատթարացման պատճառ դառնալ, նա հավանական չհամարեց. «Եթե դա լիներ պատճառը, նա հենց առաջին օրը ծանր վիճակում էր լինելու: Իսկ առաջին երկու օրն այդքան ծանր չի եղել վիճակը: Դա կարող է ընդամենը կասկած լինել: Ռենտգեն նկարի վրա մենք ունենք լավ արտահայտված թոքաբորբ: Դա փաստ է: Տեսել ենք ցնցում, որը նույնպես փաստ է»:

Արմավիրի բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Նշան Գեւորգյանի հետ մեզ չհաջողվեց կապ հաստատել: Նրա բջջային հեռախոսն անջատված էր, իսկ բուժհաստատությունից ասացին, որ այդ օրն աշխատանքի չի եկել: Ի դեպ, նրա գործընկերն էլ, ինչպես մահացած նորածնի հարազատները, կարծում են, որ եթե ժամանակին կեսարյան հատման ճանապարհն ընտրվեր, նման ողբերգություն տեղի չէր ունենա:

Նշված բուժկենտրոնի ծննդաբերական բաժանմունքի բժիշկ-նեոնատոլոգ (մանկաբույժ) Իրինա Խաչատուրյանն ասաց, որ իրենց հաստատությունում երեխայի մոտ թոքաբորբ չի ախտորոշվել: Քանի որ երկար ժամանակ փոքրիկը չի կարողացել ծնվել, նրա մոտ առաջացել է թթվածնային քաղց ու ծնվելիս էլ չի ճչացել: Ճիչը լսվել է վերակենդանացման որոշակի միջոցառումներից հետո միայն:  

«Բարդություններն առաջացել են գործիքով ծնվելու հետեւանքով: Ուրիշ պատճառ չի կարող լինել: Գլուխը սեղմվել է եւ առաջացել արյան զեղում: Մեզ մոտ երեխայի մասին գրվել է, որ գլուխն է տուժել: Բացի այդ, քանի որ ծննդաբերությունը ձգձգվել է, երեխայի գլուխը ոչ մի կերպ դուրս չի եկել, նա թթվածնի քաղց է տարել: Թթվածնի քաղցն էլ հանգեցնում է արյան զեղումի: Բայց, ընդհանրապես աքցան չպետք է դրվի, աքցանը ծանր է անդրադառնում երեխաների վրա: Դա պետք է դրվի ծայրահեղ դեպքերում: Աքցանը արդեն անցյալ է: Եթե խնդիր կա, պետք է կեսարյան արվի եւ վերջ, դա է ելքը: Բայց քանի որ ես մանկաբույժ եմ, չեմ կարող քննադատել, ասել ինչու ես դրել: Ինքն էլ (Նշան Գեւորգյանը-խմբ.) պատասխանում է, որ կյանքի հարց էր, երեխան չէր ծնվում, այդ պահին պետք էր մի բանով հանել»,- նշեց բժշկուհին:

Հ.Գ.-1 Մահացած նորածնի հարազատները մտադիր չեն դիմել դատարան: «Իրենց գրածով ես ո՞ւմ դեմ բողոքեմ»,- պատասխանեց մահացած նորածնի պապիկը` համոզված, որ երեխայի առողջական խնդիրների մասին բժշկական գրառումներն ի վնաս բժշկի չեն լինելու, իսկ հակառակն ապացուցել նրա ընտանիքը չի ցանկանում:

Հ.Գ. -2 Նշան Գրիգորյանը երկու անգամ դատապարտվել է. մեկը 2011 թվականին` մասնագիտական պարտականությունները պատշաճ չկատարելու՝ հիվանդի մահվան պատճառով, մյուսը` 2015 թվականին` կաշառք վերցնելու համար: Մի դեպքում նա ազատ է արձակվել համաներմամբ, մյուս դեպքում` բժշկի նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել: Ժամանակին նա եղել է Արմավիրի բժշկական կենտրոնի տնօրենը:

Քաղաքական շանտաժը միշտ իր գինն է ունենում. «Փաստ»«Ապրելու ուժ ավագ որդիս տվեց, չեմ կարող թուլանալ և կոտրվել». կրտսեր սերժանտ Մհեր Հովակիմյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին Մարտակերտում. «Փաստ»«Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը. «Փաստ»Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ»Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ»Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ»Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ»«Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ»ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ»Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Նոան» հաղթեց «Վանին»ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիՈստիկանության գվարդիայի ծառայողները Հաղթանակի կամրջի վրա ինքնաuպանության փորձ են կանխելԹուրքիան և Ադրբեջանը 3 խոշոր էներգետիկ նախագիծ կիրականացնեն«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները հրաժարվել են պարգևավճարներից․ միջոցները կուղղվեն ՏիգրանաշենինՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՅամալը նշել է, թե որ թիմերի մասնակցությամբ խաղերն է ամենաշատը սիրում դիտելՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է ընդամենը 75,3 մլն խորանարդ մետր․ Լևոն ԱզիզյանԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըԱդրբեջանական քարոզչությունը հերթական անգամ հայտնվել է ծուղակումՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցը«ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում․ Բելառուսիայի 6 քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոցԵրևանում ոչ բարեխիղճ կառուցապատող ընկերությունները կարող են տուգանվել մինչև 2 մլն դրամի չափովՌուսաստանը մշակում է եզակի զենքեր, որոնք համարվում են աշխարհում ամենահուսալիներից մեկը․ ՊուտինՍեպտեմբերի 22-ից Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր. ԱՆԲացահայտվել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա․ ՊԵԿԹուրքիան և Օմանը դադարեցնում են իրանական Mahan Air ավիաընկերության չվերթներըՍյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելՇիրակի մարզում բախվել են «Ford Transit»-ն ու «ԳԱԶ 53»-ը. կա տուժած Հավատքն այսօր ամուր հենարան է առկա մարտահրավերները հաղթահարելու ճանապարհին. Վեհափառը՝ համաժողովի մասնակիցներին Ոսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամ Սանկտ Պետերբուրգում փակվել է Գերմանիայի գլխավոր հյուպատոսությունը Փրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին «Յուվենտուս»-ը ու «Քրիսթալ Փելաս»-ը հաղթանակներով սկսեցին ԵԼ մրցաշարը. այլ արդյունքներ Ծառուկյան-Ռուֆի մենամարտին ընդառաջ կայացել է հայացքների մենամարտը Հայաստանի պետական կամերային նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Հնդկաստանում և Չինաստանում Պակիստանը խնդրել է Իրանին զսպել հութիների հարձակումները Սաուդյան Արաբիայի վրա. FT Ողբերգական դեպք, գվարդիայի աշխատակիցը «ՎԱԶ»-ով բախվել է ձիու և հայտնվել այգումԴե լա Ֆուենտեն հրապարակել է Իսպանիայի հավաքականի կազմը Ազգերի լիգայի համար Հայաստանի բնակիչը հացադուլ է հայտարարել՝ Մոսկվայից պահանջելով վերադարձնել իր 3 երեխաներին Դմիտրի Իշխանովը Չեխիայի Պարդուբիցեի բեմում առաջինը հնչեցրեց նոր «Steinway»-ը Իրավապահները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գnղություն Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «ԳԱԶ 53»-ը Մաhաgել է երգիչ, արցախյան երգարվեստի նվիրյալ Տիգրան Մկրտչյանը Վլադիմիր Պուտինը Պետդումայի ընտրություններում քվեարկել է առցանց Կանադան չի կարող որևէ դերի հավակնել Ուկրաինայի հարցով խաղաղ գործընթացում․ ՌԴ դեսպան Ռուսաստանում սկսվել են Պետդումայի ընտրությունները. դրանք կտևեն երեք օր Գազ չի լինի մինչեւ 18:00-ն
Ամենադիտված