Մահացել է «Թրումանի շոու» եւ «Պիկ ժամ» ֆիլմերի դերասանը
ՄՇԱԿՈՒՅԹ90 տարեկանում մահացել է ամերիկացի դերասան Ֆիլիպ Բեյքեր Հոլը, որը հայտնի է «Ամենակարող Բրյուսը» եւ «Պիկ ժամ» ֆիլմերում կատարած երկրորդական դերերով, տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Deadline-ը։
Հոլը երկրորդական դերեր է կատարել այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Բուգի ոճով գիշերներ» (Boogie Nights, 1997), «Թրումանի շոու» (The Truman Show, 1998), «Պիկ ժամ» (Rush Hour, 1998) եւ «Բրյուս Ամենակարող» (Bruce Almighty, 2003), սակայն նրան առավել մեծ հայտնիություն են բերել էպիզոդիկ դերերը «Սայնֆելդ» (1989-1998) եւ «Չափավորիր էնտուզիազմդ» (2000թ․-ից մինչեւ հիմա) սերիալներում։
Հոլը կին ունի եւ երկու երեխա՝ որդին՝ Ջեքը եւ դուստրը՝ Ջոդին։