Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞վ է նա և ինչո՞վ է գերել հանդիսատեսին: Ինչո՞ւ գլխավոր դերի համար ընտրվեց հենց ինքը. Սամվել Թադևոսյան. Նոր կինոյի նոր հերոսը.տեսանյութ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

newmag.am -ը գրում է.

Նրան կարելի է սիրահարվել առաջին իսկ սեանսից հետո: Եվ նույնիսկ այդ ընթացքում: Ո՞վ է նա և ինչո՞վ է գերել հանդիսատեսին: Ինչո՞ւ գլխավոր դերի համար ընտրվեց հենց ինքը և ինչպե՞ս է դիմագրավելու աստղային հիվանդությանը, հայտնիության ճնշմանը, գլամուրի գայթակղությանը:

 
– Ինչպե՞ս էիր պատրաստվում «Կյանք ու կռիվ» ֆիլմում Ձեր դերին. ոգեշնչող գրքե՞ր էիր կարդում, ֆիլմե՞ր էիր դիտում, դեպքե՞ր էիր փնտրում:
 
– Ես Մհեր Մկրտչյանի հետ երկար խոսում էի այդ թեմայով: Ասում էի՝ ուրիշ մարդիկ են մեր ֆիլմի հերոսները, ես իրենց ժամանակ չեմ ապրել: Եվ դա ներքին պատնեշի առաջ էր կանգնեցնում, որը պետք էր հաղթահարել: Ու սկսեցի դոկումենտալ կադրեր նայել (յութուբում դրանք շատ են), ընկերներից ինչ-որ բաներ վերցրեցի: Մի ընկեր ունեմ, որի ընկերը կռվել է 90-ականներին, հիմա Մարսելում է ապրում. սքայփով հետը զրուցեցի: Ինձ համար իրենք բացարձակ ուրիշ երևույթներ են. ուրիշ աչքեր, հատկապես 19, 20, 21 տարեկանները:
Ասում ենք` 91 թվական, չէ՞, բայց չէ՞ որ իմ մարմնավորած տղան ծնվել ու մեծացել է 70-ականներին, հետո անցել է 80-ականներ ու նոր` 90-ականներ: ԽՍՀՄ-ը կոտրվեց ու ասաց` գնացեք` ապրեք: Իհարկե, սկսում ես 70-ականների վերջի Երևանն ուսումնասիրել, պարզել, թե ինչ բարքեր են եղել, ոնց է նա մեծացել: Ինտելեկտուալ տղա է. ի՞նչ դաստիարակություն ստացած կլինի: Ես այսպես եմ աշխատում: Իմ պատկերացումներով՝ 70-80-ականներ, ընտանեկան հարաբերություններ. ինչ է արել, ոնց է արել, ոնց է ապրել: Հետո ասում եմ՝ բարև, ես Սամվելն եմ… Ու սկսում եմ ինչ-որ «թուրմ» սարքել ու մտցնել իմ մեջ: Զուգահեռներ եմ տանում, թե ես ի՞նչ ունեմ էս տղայից, կյանքի ո՞ր իրավիճակներն են նման, ի՞նչ վերապրումներ ունեմ: Շատ հանգամանքներ իրականում համընկնում են, հատկապես` պապի կերպարը:
 
– Ստանիսլավսկու թեթև համակա՞րգ ես մտցնում…
 
– Ստանիսլավսկու, Չեխովի, Մեյզների, Ստրասբերգի (որը բացարձակապես չի ուսումնասիրվում Թատերական ինստիտուտում) մեթոդները, Չաբբակի վարիացիաները, Ադլեռի անհատական հոգեբանության սիստեմը նրա համար են, որ գնտես քո սեփական դերասանական խաղի ու առհասարակ սիստեմի վերարտադրման միջոցները: Այս շրջանում, օրինակ, ուսումնասիրում էի Իվանա Չաբբակի վարիացիան, որը վերցված է Ստանիսլավսկուց: Դրա որոշ կետեր կիրառել եմ, որովհետև այն ամբողջությամբ մի քիչ ուրիշ կինոյի է տանում, որին գուցե մենք դեռ չենք հասել` մեր լեզվամտածողության բերումով: Օգտվել եմ հաստատ` կերպարին հասցնելու, հերոս դարձնելու առումով: Բայց բաներ կան, որոնք նկարահանման ժամանակ ես անում եմ ենթագիտակցորեն: Ու հանկարծ ինչ-որ բան է առկայծում. ասում ես՝ որտեղի՞ց, ի՞նչ էր: Հետո հասկանում ես, որ ենթագիտակցություն է գալիս, էն «թուրմն է» սկսել աշխատել:
samphoto2
– Մի կադրով նկարված տեսարան կա, որտեղ դու հեկեկում ես: Հետաքրքիր է, ինչպե՞ս է այն ստացվել, հատուկ աշխատա՞նք է տարվել այդ տեսարանի համար, թե՞ էմոցիոնալ տեսանկյունից հասել էիր այդ վիճակին:
 
– Կա տեխնիկական մաս ու կա մի ներքին մաս, որը կամ բացատրվում է կամ չի բացատրվում: Տեխնիկական մասը տարրական է, որը պետք է դերասանին սովորեցնել, կամ ինքն իր փորձով պիտի սովորի. լացելու տեխնիկան, ծիծաղելու տեխնիկան: Պետք է լացել՝ լացում ես: Բայց երբ այդ լացը դատարկ է լինում, ոչ մի կերպ չես դիպչում հանդիսատեսի սրտին: Դու քո մեջ զուգահեռներ ես տանում, ինչ-որ պատմություն է գլխիդ միջով անցնում ու գնում է հետ, ու հենց այդ տեսարանում սկսում է զարգանալ:
Բացի դրանից, ինձ շատ օգնեց մեր գլխավոր  խորհրդատուն: Նա անցել է Ղարաբաղյան պատերազմի միջով: Զրուցել եմ նրա և ուրիշների հետ, որոնք ընկեր են կորցրել այդ ժամանակ: Լսում ես, թե ոնց են անցել «ընկերդ զոհվել է» ինֆորմացիայից մինչև դիակ տեսնելը, կամ ոնց են միանգամից դիակը տեսել:
Եվ ամենակարևորն այն մթնոլորտն էր, որը տիրում էր Մհերի շուրջբոլորը, այն պայմաններն էին, որոնցում լինում էր ստեղծագործել:
 
– Կինոյի, դերասանության հետ առաջին շփումդ Թատերական ինստիտուտո՞ւմ է եղել, թե՞ դրանից առաջ եղել են առիթներ:
 
– «Հայրենիք» հեռուստաալիք կար, դրա աշխատակիցները դպրոցից երեխաներ էին ընտրում «Վերկացիկ», «Օլիմպիկ» հաղորդումների համար: Ինձ էլ էին տանում, ու ես մասնակցում էի: Այդտեղից սեր ծնվեց հեռուստատեսության, տեսախցիկի, լույսերի հանդեպ:
Թատերական ինստիտուտ ընդունվելիս ուզում էի կինոռեժիսոր դառնալ, դերասանական արվեստի մասին չէի էլ մտածում: Քննություններից առաջ պարապում էի Սոֆիկ Սարգսյանի հետ: Նա ասաց՝ դու պետք է ընդունվես դերասանական: Նա էլ գործերս տվեց դերասանական: Քննություն տվեցի, ընդունվեցի ու հասկացա, որ ինչ-որ մի բան ստացվում է: Արմեն Մազմանյանի արվեստանոցում կես տարի հետո հասկացա, որ իմ բախտը բերել է, որովհետև ինձ ուսուցանել է Աննա Հեքեքյանը: Ուսման ժամանակ էլ ձգտում էի դեպի կինո, մի անգամ մի «ծուռ» բան եմ նկարել Փարաջանովի ազդեցությամբ:
Անընդհատ մտածում էի կինոյի մասին. այդ մասնագիտությունը սիրում եմ նրա համար, որ փազլի պես սկսում ես հավաքել՝ ձայնը, լույսը, խաղը՝ ամեն ինչ, կարկատանի պես: Ինձ շատ է դուր գալիս: Ու կեղծելը շատ դժվար է: Երբ ասում են` «մոտոր», առաջին տասը վայրկյանն ավելի լիարժեք եմ ապրում, քան իմ իրական կյանքում:
 
– Ի՞նչը դրդեց դեպի ռեժիսուրա:
 
– Վարդան Հակոբյանը (հիմա «Ոսկե ծիրանի» ընտրող հանձնաժողովում է) իմ ամենասիրելի մարդկանցից մեկն է: Նա ինձ ուղղորդեց, խորհուրդներ տվեց, երբ նկարում էին Վիգեն Չալդրանյանի «Քրմուհին»: Վարդանն ինձ պատմում էր Կուստուրիցայի մասին: Ես ասեցի՝ «Վարդա´ն, ի՞նչ Կուստուրիցա, ո՞վ է»: Թղթի վրա գրեց. Կուստուրիցա, Անտոնիոնի, Վիմ Վենդերս: Նա ոգեշնչեց ինձ: Կինոտերմինների հանրագիտարան էի վերցրել, ուսումնասիրում էի տերմինները և մինչև գիշեր զրուցում էի Վարդանի հետ:
samphoto1
– Ֆեյսբուքի քո էջում Հիչքոք էիր շեյր արել, Գրինուեյ, մի պոստ էլ` Թերի Գիլիամ: Սիրո՞ւմ ես բրիտանական կինեմատոգրաֆը:
 
– Այո, շատ: Բրիտանացիների ամեն ինչը ֆոնդումենտալ է: Ու խորը: Ամերիկացիներինը հավաստի է, բայց խորությունը երբեմն չի երևում: Իսկ բրիտանական դերասանական դպրոցը, ռեժիսուրան, ավելի խորն են ու մնայուն: Հոլիվուդյան լավ ֆիլմերում, օրինակ Թոմ Հարդիի և Դի Կապրիոյի դիալոգը ռեալ է, նույնիսկ կասկած չի առաջանում, որ տեսախցիկ կա դրած: Բրիտանացիներն էլ ունեն այդ դիալոգը, բայց բացարձակապես այլ մոլորակ է. ոչ ռուսական դպրոց է, ոչ ամերիկյան ռեալիստական դպրոցն է: Իրենք ունեն իրենց կինոն, իրենք նկարում են իրենց մասին, ու բոլորը նայում են նրանց մասին ֆիլմերը, որովհետև դրանք հավաստի են: Օսկարի են հավակնում ու հաղթում, հոծ գծով գնում են` ամերիկյանին հավասար:
 
– Համաշխարհային հեղինակներից ո՞ւմ կառանձնացնես:
 
– Վերջերս տարվեցի Ինյարիտուի ֆիլմերով. օրինակ՝ «Բըրդմենում» տեսարաններ կան (օպերատորական աշխատանքից մինչև ռեժիսուրա), որ մի քանի տարի հետո դառնալու են դասական տրյուկներ: Ինձ շատ են դուր գալիս Վոնգ Կառ-Վայի ֆիլմերը: Ես սկսեցի ուսումնասիրել այդ մարդուն և նա ինձ տարավ իր հետ, ասաց՝ արի, սա իմ աշխարհն է, նայիր, տես`ոնց են խաղում, ոնց են զրուցում, ինչ երկխոսություններ կան: Ֆանտաստիկ են ինձ համար:
 
– Ռուսների՞ց:
 
– Զվյագինցև: Տարկովսկին ինձ համար մի քայլ էր: Երևի երրորդ կուրսում էի, երբ սկսեցի այդ մարդուն ծայրից-ծայր ուսումնասիրել: Նա լուրջ ազդեցություն թողեց իմ աշխարհայացքի վրա, շատ լուրջ ազդեցություն, որովհետև բոլոր ֆիլմերը նայեցի, մի քանի անգամ, ու իսկապես սկսեցի իրերն այլ կերպ տեսնել:
 
– Այսօր կա իսպանական ազգային կինո` իր կոլորիտով, կա ֆրանսիականը՝ ֆրանսիացիների մասին, կա ռուսականը, անգամ վրացականը: Ու չկա մերը: Պատճառը հոլիվուդիզմի պատճենների պահանջա՞րկն է միայն, թե՞ դու ունես ուրիշ պատասխան:
 
– Որովհետև մենք միշտ ուզում ենք նորը ստեղծել: Օրինակ, ունեցել ենք Համո Բեկնազարյան, չէ՞: Ոչ-ոք չի ասում՝ հիմնվենք այդ մարդու ստեղծած կինոդպրոցի վրա:  «Հի՜ն ա, հի՜ն ա, էկեք մեր նորը ստեղծենք: Էկեք «Բըրդմենից» ազդված սենց մի բան նկարենք»…
Ինձ թվում է, մենք ունեցել ենք հզոր բազա, որը դրել ենք մի կողմ: Կրկնել երբեք պետք չէ, պետք է նայել առաջ, բայց չէ՞ որ կա ֆունդամենտ, կարելի է դրա վրա կանգնել ու մտածել, թե ինչ է եկել, ինչից է եկել ու ինչպես է եկել: Այն ինստիտուտը, որն այսօր կրթում է այդ մասնագետներին, բարձիթողի վիճակում հայտնվեց: Ես գումար եմ տալիս, բայց համապատասխան կրթություն չեմ ստանում: Ինձ տեխնիկա չես տալիս, որ ես ֆիլմ նկարեմ, պրակտիկա ունենամ: Դու ես միակ կառույցը, որը կադրեր է տալիս:
 
– Իմ կուրսում կային ռեժիսորներ, որոնք վեց տարի սովորում էին ռեժիսուրայի ֆակուլտետում, բայց Միլոշ Ֆորմանին ու Վուդի Ալենին չգիտեին: Ըստ քեզ, որտե՞ղ է սկսվում այդ իմանալը, ո՞վ ի՞նչ պետք է իմանա:
 
– Կարող ենք գնալ դրա արմատներին: ԽՍՀՄ փլուզմամբ գրաքննությունն էլ ավարտվեց: Այսօր ուզում ես ֆի՞լմ նկարել՝ նկարիր: Ուզում ես` ձեր բակի Խաչիկին նկարիր, ո՞վ է քեզ ասելու`ինչո´ւ ես Խաչիկին նկարում: Այդ ազատությունն, ինձ թվում է, ժամանակի ընթացքում վերածվեց արժեհամակարգի: Ու այդտեղից հայտնվեցին մարդիկ, որոնք որոշեցին իրենց փորձել դերասանական արվեստում, ռեժիսուրայում: Փորձե՜ք, բայց չէ՞ որ սա փոքր երկիր է. մեզ մոտ ամեն ինչ շատ լուրջ ազդեցություն կարող է թողնել մասսաների վրա:
 
– Համաձա՞յն ես, որ այսօրվա դերասանների մեծ մասը (հատկապես թատրոնի դերասանների ու հատկապես 30-նն անց սերնդի մի կաստա) տեղյակ չէ Երևանի կյանքին, մատը պուլսի վրա չի պահում: Թրենդային, ուրբանիստական երևույթներին ծանոթ չեն, ասենք` փաբերին:
 
– Ես մի ժամանակ շատ էի գնում փաբեր: Բայց հիմա` ոչ: Երևույթներ կան, որոնք ինձ դուր չեն գալիս առհասարակ: Կեղծ հարաբերություններ, պաչիկ-մաչիկ, ջանիկ-մանիկ, պրիվետ, ոնց ես, օօօ՜յ, հեքիաթիկ-մեքիաթիկ,ազիզիկ-մազիզիկ: Ամենասարսափելին ժամանակավրեպ լինելն է:
samphoto3
– Մերօրյա դերասանուհիներին, օրինակ, վախենում են տգեղ երեևալ: Ստեղծում են միայն «պուպուշ» հերոսուհիներ:
 
– Ընկերս մի անգամ ասաց՝ ինչո՞ւ են մերոնք միշտ նկարում միայն սիրունիկների: Վերջերս խոսում էին «Այլ երկիր» ֆիլմի մասին: Գլխավոր դերակատարուհին ոչ համաչափ անձնավորություն է, բայց ինքն է, անհատականություն է: Սիրունիկ, պուպուշիկ, փայլեցրած երևույթ չէ:
Հունաստանի նախագահը ժամանեց Երևան Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ մայիսի 3-ին Հայտնի է` որ թվերի ներքո հանդես կգան քաղաքական ուժերը ԱԺ ընտրություններին Հայաստան է ժամանել Բուլղարիայի Հանրապետության նախագահ Իլիանա Յոտովան «Կարևորը անձը չէ, այլ հարաբերություններն են». Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը Հայաստանում «ռուս» թեկնածուի մասինՆախկին նախագահ. Մենք երբեք չենք միանա Եվրամիությանը և կկորցնենք ռուսական շուկան Հայաստան է ժամանել Կանադայի վարչապետ Մարկ Քարնին Չեմ կարող պատկերացնել, որ Իրանի ուղարկած նոր ծրագիրը ընդունելի կլինի․ Թրամփ ՀՀ նախկին վարչապետը բացառիկ հարցազրույց է տվել RIA Voronezh-ինԻրանն ԱՄՆ-ին առաջարկել է մեկ ամսվա ընթացքում պայմանավորվել շրջափակման վերացման շուրջ. Axios «Անդարձելիության կետը». Երևանի վերադարձը հետաձգվել է, այլ ոչ թե չեղարկվելՄամուլի ազատության միջազգային օր․ պատմության այս օրը (03 մայիս)Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել մի շարք երկրների ներկայացուցիչներ Տիգրան Բարսեղյանի հաղթական գոլը 8-րդ անընդմեջ չեմպիոնությունը պարգևեց Սլովանին Հրդեh Կուրղինյան փողոցում․ կան տnւժածներ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Լենինգրադի մարզում հինգ տոպրակի մեջ անդամահատված մարմին են հայտնաբերելՊաշտոնապես հաստատվեց. Զելենսկին վաղը գալիս է ՀայաստանRange Rover SV Ultra 2027. Ուլտրա-լյուքս ամենագնաց, որը հասանելի է միայն հրավերով Զելենսկին Թուրքիայում Ռուսաստանի հետ բանակցություններ է նախապատրաստում՝ ԱՄՆ դերի նվազման ֆոնին․ PoliticoԻրանն աշխարհում միակ երկիրն է, որտեղ ոչ ոք չի ուզում առաջնորդ լինել․ Թրամփ Իրանում մահապատժի են ենթարկել Իսրայելի համար լրտեսություն անելու մեջ մեղադրվող երկու տղամարդուՎիրաբույժը բացահայտել է, թե ինչ պլաստիկ վիրահատություններ կարող է կատարած լինել Ալլա ՊուգաչովանՌուսաստանը փորձում է ճնշել Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը զանգվածային հшրձակումներով․ ԶելենսկիԱրտաշատի խճուղում բшխվել են «Suzuki»-ն և «Mercedes»-ը․ կան վիրшվորներ Թրամփը պլանավորում է Իրանի հետ հակամшրտության ավարտից հետո նավատորմ ուղարկել ԿուբաԻրանը պատրաստ է դիվանագիտական միջոցառումներ սկսել, եթե ԱՄՆ-ն փոխի իր uպառնալից հռետորաբանությունը և uադրիչ գործողությունները․ ԱրաղչիԱրմանը շատ լավ մակարդակ ունի, նրա հետ մարզվելը հիանալի է․ Խամզաթ Չիմաևը՝ Արման Ծառուկյանի մասինՄայիսի 5-ին Գյումրիում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ Փաշինյանը միտումնավոր սրում է ՀԷՑ-ի շուրջ վեճը Դեսպան Համբարձումյանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հյուսիսային Մակեդոնիայի փոխնախարարին Արևմուտքն ամեն ինչ անելու է Փաշինյանի վերարտադրությունն ապահովելու համարՍևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Toyota»-ն և «Mitsubishi»-նԲաքուն սպառնում է շարունակել իր ջարդարարությունները Մայիսի 3-ին կայանալիք «Նոա»-«Փյունիկ» հանդիպմանը կգործի հյուրասիրություն Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը կժամանի ՀայաստանՍևանա լճի մակարդակը նախորդ տարվա նույն օրվա համեմատ ցածր էԱրտաշատի խճուղում մեքենաներ են բախվել, վարորդները հոսպիտալացվել են Հայտնի են Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները Փաշինյանն իր ձախողումների մեղքը գցում է ընդդիմության վրա Բարսելոնան կարող է կորցնել երեք խաղացողի Ռեալ Մադրիդի դեմ խաղից առաջ Մակրոնը Գյումրիում կմասնակցի համերգի․ փողոցներ կփակվեն․ մանրամասներ Թրամփը խոսել է Օբամայի և Բայդենի մասին Հայաստանում ամենատաք մայիսը դիտվել է 2021 թվականին Կենսաչափական նոր անձնագրերը տպագրվում են ՆիդեռլանդներումԱրտակարգ դեպք՝ ԵրևանումԻրանում մաhապատժի են ենթարկվել «Մոսսադ» գործակալության հետ համագործակցած տղամարդիկ Ինչպես է մայիսի 5-ին Կենտրոնում գործող հաստատությունների աշխատանքը կազմակերպվելու Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ կան վիրավորներ․ բժիշկները պայքարում են 23-ամյա վարորդի կյանքի համար Հայ օգտատերերի փակված էջերի հարցով՝ դիմում միջազգային հարթակներին
Ամենադիտված