Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը շարունակում է Կարեն Կարապետյանի և Հովիկ Աբրահամյանի «կիսատ թողած» գործը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանի կառավարությունը շարունակում է ամեն գնով առաջ մղել այն ծրագրերը, որոնք մինչ հեղափոխությունը իրենց իսկ ընդդիմադիրների կողմից բուռն քննադատության են ենթարկվել: Ընդ որում, այդ ծրագրերը, որոնք այսօր Փաշինյանը փորձում է ներկայացնել իբրև իր քաղաքական թիմի մտահղացում և ձեռքբերում՝, առաջարկվել են դեռևս նախկին վարչապետերի կողմից  և հանդիսանում են նրանց նոու-հաուները:

Դիցուք՝ կառավարությունը որոշում է կայացրել ստեղծել Ներքին գործերի նախարարություն, այդպիսով՝ ամբողջությամբ կփոփոխվի ոստիկանության համակարգը: Նախատեսվում է ստեղծել Պարեկային ծառայություն և Օպերատիվ կառավարման կենտրոն: Ներքին գործերի նախարարություն ստեղծելը տարիներ շարունակ եղել է օրվա իշխանությունների օրակարգում, սակայն այս նախագիծն իրականացմանը առավել մոտ էր Հովիկ Աբրահամյանի վարչապետության տարիներին: Մասնավորապես, 2014 թվականին Ջերմուկում ունեցած ելույթում Աբրահամյանը շատերի համար անակնկալ կերպով հայտարարեց իր այդ մտադրության մասին: Անակնկալ՝ նույնիսկ ոստիկանության համար: Այն ժամանակ ոստիկանապետը բավական սուր կերպով ընդդիմացավ Աբրահամյանի այս նոու-հաուին, այն պարզ պատճառով, որ ՆԳՆ ստեղծման դեպքում այն դուրս էր բերվելու նախագահի անմիջական վերահսկողության տիրույթից, իսկ ընտրություններից հետո էլ կառույցը դառնալու էր քաղաքական կուսակցությունների սակարկման առարկա՝ այդ պրոցեսի մեջ ներքաշելով ոստիկանությանը:

Հաջորդ ծրագիրը, որը մերժվում էր ընդդիմադիր Փաշինյանի կողմից, սակայն իրականացվեց հեղափոխությունից հետո, դա Հովիկ Աբրահամյանի կառավարման ընթացքում առաջ քաշված պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգն էր, երբ ընդդիմության պրեսինգի տակ ծրագիրը առկախվեց և հետաձգվեց, սակայն հեղափոխությունից հետո այդ բաղադրիչը քննադատած անձինք այն կյանքի կոչեցին

Հովիկ Աբրահամյանի մյուս նոու-հաուն համայնքների խոշորացման ծրագիրն էր, որը բուռն քննադատության էր արժանացել այն ժամանակվա ընդդիմության կողմից: Այսօր Փաշինյանի կառավարությունը ոչ միայն յուրացրել և իրականացնում է այդ ծրագիրը, այլ նաև գերակատարել է 13 համայնք խոշորացնելով 3-ի մեջ:

Սակայն, Փաշինյանն ու թիմը չեն սահմանափակվել միայն Հովիկ Աբրահամյանի ծրագրերը շարունակելով և յուրացնելով: Կառավարությունը որոշում է ընդունել, համաձայն որի` Ամանօրի հանգստյան օրերն էականորեն կկրճատվեն, յոթ օրվա փոխարեն հպարտ քաղաքացիներն այսուհետև կհանգստանան միայն ամսի 1-ին և 6-ին: Սակայն, այս որոշման իրական կնքահայրը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն է, ով դեռևս 2017 թվականին կառավարության նիստի ժամանակ հնչեցրած՝ արդյո՞ք շատ չեք հանգստանում հռետորական հարցով սկիզբ դրեց հանրային քննարկմանը և առաջարկեց զգալիորեն կրճատել Ամանօրի հանգստյան օրերը:

Գյուղատնտեսական կոոպերատիվներ ստեղծելու գաղափարը նույնպես պատկանում էր վարչապետ Կարեն Կարապետյանին, այն ժամանակ ընդդիմադիր Փաշինյանը քննադատության ենթարկեց տվյալ ծրագիրը, իսկ այսօր արդեն ինքն է առաջ մղում և խորհուրդ տալիս գյուղացիներին միավորվել կոոպերատիվների մեջ:

Հայաստանի նոր Սահմանադրության ոդիսականը մտահոգիչ էԵՄ-ն մի քանի խմբեր է գործուղելու Հայաստան Լճաշենում բախվել են «Toyota»-ն ու «Opel»-ը. վերջինը հայտնվել է փոսում. կան վիրավորներՈսկու գինը 6 տոկոսի անկում է գրանցել ԱՄԷ-ն երկարաձգել է իր օդային տարածքի մասնակի փակումը | Ավստրալիան ապաստան է առաջարկել իրանցի ֆուտբոլիստներին ԱՄՆ-ի պնդմամբ Բուժաշխատողի կողմից զինծառայողին անզգուշությամբ մաh պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԻրանը, զգուշանալով պատասխանից, կրճատում է Սաուդյան Արաբիայի և Կատարի վրա հարձակումները․ JP Ողբերգական վթար․ մահացածը ՊՆ ծառայող էր՝ 19 տարեկանՎթար է եղել․ ջուր չի լինի որոշ հասցեներումԾանոթ ու միաժամանակ անհայտ … Արաբական թվեր «Ու՞ր անհետացավ peace deal–ը. Ադրբեջանն ու Հայաստանը ԱՄՆ հետախուզական զեկույցում»«Փրկել ոչ շարքային Փաշինյանին. Անկոտրում Կայան «ԵՄ նախընտրական դեսանտային ուժ» կուղարկի Հայաստան» ՀԽՍՀ խորհուրդների 9-րդ արտակարգ համագումարում ընդունվել է ՀԽՍՀ նոր սահմանադրությունը․ պատմության այս օրը (23 մարտ)Տնտեսական վերածննդի ուղին․ արտադրությունից մինչև բարձր աշխատավարձ Գազ չի լինիԱնհավասար խաղի կանոններ. իշխանությունը՝ մրցակիցներից վախեցած Ձյուն կտեղաԴոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել Իրանի հրթիռային հարվածի հետևանքով Երուսաղեմում պայթյուններ են որոտացել 2–րդ դասարանցի երեխան «որովայնի սալջարդ» ախտորոշմամբ տեղափոխվել է ԲԿԱՄՆ-ը հայտարարել է Իրանում ավելի քան 8,000 ռшզմական թիրախի խnցման մասին ՑԱԽԱԼ-ը հայտարարել է Թեհրանում բալիuտիկ hրթիռների արտադրությանը hարվածելու մասինԻրաքից Հայաստան է վերադարձել ՀՀ 9 քաղաքացի՝ Մերձավոր Արևելքում լարվածության մեկնարկից ի վերԽոշոր ավտովթար-hրդեհ՝ Երևանում. Մյասնիկյան պողոտայում բախվել են «Tesla»-ն ու «BMW»-նԿուրտուան աշխարհի լավագույն դարպասապահն է․ Դավիդ Ռայա Պատերազմ Մերձավոր Արևելքում. Zegna-ն կշռադատում է շքեղության շուկայի անորոշությունըԹուրքիայի Օրդու քաղաքի սևծովյան ափամերձ գոտում հայտնաբերվել է ամերիկյան արտադրության AEGIR անօդաչու ծովային սուզանավԱշխարհը վերադառնում է մի փուլի, երբ չկար միջազգային իրավունք. Լավրով Հորոսկոպ. յուրաքանչյուր նշանի կանացի գերուժը Հնդկաստանը դատապարտnւմ է տարածաշրջանի կրիտիկական ենթակառուցվածքների վրա hարձակումները․ Հնդկաստանի վարչապետԱվտովթար Հրազդան քաղաքում․ 3 վիրավորներից 2-ը երեխաներ են Ստամբուլում երկու բնակելի շենք է փլուզվել Ավտովթար՝ Արարատի մարզում․ բախվել են «Opel»-ը և «Mercedes»-ը․ կան վիրավորներ Փաշինյանի կողմից օգտագործված «փախածներ» ձևակերպումը բացահայտում է ոչ միայն քաղաքական ցինիզմ, այլև իրականության միտումնավոր աղավաղում․ Սուրենյանց Շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ Այրվել է ավտոմեքենա․ տուժածներ չկան Ճամբարակում «BMW»-ն մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել է դաշտում․ կան տուժածներ Հայաստանում երեխաների նկատմամբ բռնnւթյան դեպքերը տարբեր միջավայրերում բազմաթիվ են. ՄԻՊ Իսրայելի պաշտպանության բանակը hարվածներ է hասցրել Իրանի և Լիբանանի ավելի քան 200 օբյեկտի «Գազպրոմ Արմենիա»-ն զգուշացնում է. գազ չի լինի՝ տասնյակ հասցեներում Ապրիլ-մայիս ամիսների հանրային մթնոլորտն է որոշելու Հայաստանի երկար տարիների հեռանկարը. Վահե Հովհաննիսյան Տարադրամի փոխարժեքները մարտի 22-ին Կրասնոդարը ջախջախեց Պարի ՆՆ-ին, Սպերցյանը՝ գոլային փոխանցումների հեղինակ Ալիևը հայտարարել է Եվրոպա էներգիայի արտահանումը ընդլայնելու ծրագրերի մասինՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ռուսաստանին դուրս են մղում Հայաստանից Փաշինյանի ձեռքերովԵրվանդ Բոզոյան. Հայերը ցանկանում են փոխել Երևանի ներկայիս կառավարությունը«Ծիրանային» հեղափոխությունը հասել է ավարտին. Ռուսական ռազմաբազան դուրս է մղվում ՇիրակիցԻ՞նչ եղանակ սպասել մարտի 22-ից 26-ին Սկսվել են Շուշիի հայկական ջարդերը․ պատմության այս օրը (22 մարտ)
Ամենադիտված