Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


1989-1991 թ.թ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. «Դագաղագործի» կատարած սպանություններն ու արյունոտ հետագիծը՝ Հայաստանից մինչև Ուկրաինա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանի բնակիչ Մանուկ Ս.-ն, ըստ դատական ակտի, դաժան սպանություններ գործելով ու արյունոտ հետագիծ թողնելով՝ անպատիժ էր մնացել 1989-ից մինչև 1991 թվականները:

Նա ծանր ու դաժան արարքներ էր կատարել Հայաստանում, ապա մեկնել էր Ուկրաինա, այնտեղ նույնպես իր արյունոտ հետագիծն էր «գծել», որից հետո  ճամփա էր ընկել դեպի Հայաստան, սակայն բռնվել էր, կանգնել ՀՀ գերագույն դատարանի առաջ...

Ըստ դատական ակտի՝ Մանուկ Ս.-ն, տեղեկություն ունենալով, որ Արմավիրի շրջանի գյուղերից մեկի բնակչուհի Նազանի տանը ոսկեղեն ու գումար կարող է լինել, և՝ որ նա միայնակ է ապրում, հանցավոր համաձայնության է եկել Հայկ Բ.-ի հետ՝ ավազակային հարձակում կատարելու վերաբերյալ:

1989 թվականի ապրիլի 4-ին, ժամը 23-ն անց 30-ի սահմաններում Մանուկն ու Հայկը գնացել են Նազանի գյուղ, խոհանոցի պատուհանից մտել են Նազանի տուն և հարձակվել են տանտիրուհու վրա: Նրանք կապել են տանտիրուհու ձեռքերն ու ոտքերը, փակել են բերանը, դանակի գործադրման սպառնալիքով պահանջել են տալ տանը պահած գումարն ու ոսկեղենը:

Նազանը երդվել է, որ ունի-չունի՝ 1030 ռուբլի ունի: Նա այդ գումարը հանձնել է հարձակվողներին: Մանուկն ու Հայկը պրպտել են ամբողջ տանը, համոզվել են, որ այլևս տանելու արժանի ոչինչ չկա: Նրանք ահաբեկել են կապկպված տանտիրուհուն, որ մի որոշ ժամանակ տանից դուրս չգա, կատարվածի մասին ոչ մեկին չասի, և հեռացել են:

1990 թվականի սեպտեմբերին Մանուկ Ս.-ն Երևանի Թամանցիների փողոցի շենքերից մեկում ուշադրություն է դարձրել երկրորդ հարկի ցանցապատ պատուհաններին ու ենթադրել է, որ այդ բնակարանում հարուստներ կարող են ապրել:

Մանուկը հետաքրքրվել է, թե ովքեր են այդ բնակարանի բնակիչները: Իմացել է, որ այնտեղ ապրում են Ռուբեն Ղ.-ն, նրա դուստր Սվետլանան ու վերջինիս մանկահասակ երեխան:

1990 թվականի սեպտեմբերի 20-ին Ռուբեն Ղ.-ն մահացել է, և Մանուկն իմացել է այդ մասին: Նա նույնիսկ մասնակցել է հուղարկավորությանը ու ճանապարհներ է փնտրել՝ բնակարան մտնելու համար:

Սեպտեմբերի 26-ին Մանուկը թակել է այդ բնակարանի դուռը: Սվետլանան ներսից հարցրել է՝ ո՞վ է: Մանուկն ասել է, իբր՝ դագաղագործ է, ազգականները դագաղ են պատվիրել այդ բնակարանի բնակչի համար: Սվետլանան ներսից ասել է, թե հորն արդեն հուղարկավորել են, դագաղի կարիք չունեն: Մանուկն էլ ասել է, թե պատրաստ է վերադարձնել դագաղի համար իրեն վճարված գումարը: Պայմանավորվել են, որ Մանուկը հաջորդ օրը կգա ու անձամբ կվերադարձնի գումարը:

Սեպտեմբերի 27-ին, ժամը 13-ի սահմաններում Մանուկը, իր հետ վերցնելով նախապես պատրաստած թղթե փաթեթ, ինչպես նաև՝ որսորդական դանակ ու պարան, համոզվելով, որ Սվետլանան տանը մենակ է, նորից թակել է նրա բնակարանի դուռը: Մանուկն ասել է, թե դագաղագործն է, պատվիրված, բայց չսարքված դագաղի արժեքը բերել է ու ցանկանում է վերադարձնել:

Սվետլանան, ոչինչ չկասկածելով, բացել է բնակարանի դուռը, ներս է թողել Մանուկին: Նա նստել է սեղանի մոտ, որ ստացական գրի: Մանուկը բնակարանի դուռը ներսից ծածուկ փակել է, մտել է սենյակ, հետևի կողմից պարանը գցել է Սվետլանայի պարանոցին, դանակը սեղմել է նրա կոկորդին և սպառնալով, թե կսպանի՝ պահանջել է տանը եղած գումարն ու ոսկեղենը:

Այդ պահին բնակարանի մուտքի դռան մոտ ոտնաձայներ են լսվել: Սվետլանան փորձել է օգնություն կանչել: Մանուկն իր մոտ եղած որսորդական դանակի 14 հարվածներով դաժանաբար սպանել է 39-ամյա Սվետլանային: Բնակարանից նա գտել ու հափշտակել է 1000 ռուբլի և 41 հազար 100 ռուբլու ոսկեղեն:

1990 թվականի նոյեմբերին Մանուկն իր ընկեր Պարգևի հետ Մասիսի շրջանի գյուղերից մեկում տեղեկացել է, որ Հմայակ Ղ.-ն երկար տարիներ եղել է այդ գյուղի գյուղխորհրդի նախագահը, անցել է թոշակի, տանը մեծ հարստություն ունի, ապրում է մենակ:

1990 թվականի դեկտեմբերի 23-ին, ժամը 11-ի սահմաններում Մանուկ Ս.-ն գնացել է Հմայակ Ղ.-ի տուն: Հայտնել է, թե ինքը ցանկանում է գյուղում հողամաս գնել ու պատրաստ է դրա համար լավ վճարել:

Հմայակ Ղ.-ն հավատացել ու Մանուկին հրավիրել է տուն: Ներս մտնելով՝ Մանուկն անմիջապես հարվածել է տանտիրոջը, կապել է նրա ձեռքերն ու ոտքերը, սպանության սպառնալիքներ է տվել ու պահանջել է տանը եղած գումարն ու թանկարժեք իրերը: Տանտերը հրաժարվել է որևէ բան տալ:

Մանուկը միացրել է արդուկը, սեղմել է Հմայակի մարմնի տարբեր մասերին, այրել ու տանջել է նրան, ապա խեղդամահ է արել: Տանը պրպտել ու գտել է միայն 1000  ռուբլի:

Հետքերը թաքցնելու նպատակով նա հրկիզել է զոհի տունը ու դիմել է փախուստի:

1991 թվականի հուլիսին Երևանի Մարքսի փողոցում գործող «Վայելք» կոոպերատիվի կոմիսիոն խանութում Մանուկը նկատել է, որ ազդանշանային համակարգ չկա: Նա խանութի դռան վրայից աննկատ վերցրել է բանալին, մոտակա արհեստանոցում պատրաստել է բանալու կրկնօրինակը, ապա բանալին աննկատ դրել է տեղը:

Ուշ երեկոյան Մանուկը, իր հետ վերցնելով մետաղե ձող, գնացել է այդ խանութ: Մոտը եղած բանալիով բացել է ներքին փականը, մետաղե ձողով պոկել է կախովի կողպեքը, ներս է մտել և կոմիսիոն խանութից գողացել է 40 հազար ռուբլու հագուստ և թանկարժեք իրեր:

1991 թվականի օգոստոսին Մանուկ Ս.-ն գտնվել է Ուկրաինայի Դնեպրոպետրովսկ քաղաքում, պատահաբար ծանոթացել է ազգությամբ հայ Աշոտ Մ.-ի հետ, ապրել է վերջինիս վարձակալած բնակարանում:

Սեպտեմբերի 26-ին Մանուկն ու Աշոտը վերջինիս մեքենայով երթևեկել են քաղաքում և վերցրել են պատահական ուղևորուհիների՝ մայր ու դուստր Սվետլանա և Մարիա Զավգորոդնայաներին:

Աշոտը մտերմացել է Սվետլանայի հետ:

Սեպտեմբերի 30-ին, ժամը 21-ի սահմաններում Մանուկն ու Աշոտը մրգեր ու շամպայն են գնել և գնացել են Սվետլանայի տուն՝ զվարճանալու:

Մանուկն անմիջապես ուշադրություն է դարձրել Սվետլանայի մատների թանկարժեք մատանիներին, տանը եղած թանկարժեք իրերին ու որոշել է դրանք հափշտակել:

Օգտվելով այն հանգամանքից, որ Սվետլանան անչափահաս դստերը տարել է ննջասենյակ, Մանուկն աննկատ Սվետլանայի շամպայնի բաժակի մեջ «կլոֆելին» է գցել:

Սենյակ վերադարձած Սվետլանան խմել է շամպայնը, քիչ անց իրեն վատ է զգացել ու խնդրել է շտապօգնություն կանչել:

Մանուկը վախեցել է, թե բժիշկները կբացահայտեն, որ Սվետլանային «կլոֆելին» են տվել: Նա շամպայնի շշով երկու անգամ հարվածել է Սվետլանայի գլխին: Սվետլանան դիմադրել է: Այդ ժամանակ Մանուկը դանակի 3 հարված է հասցրել նրա կրծքավանդակին ու պարանոցին և Աշոտ Մ.-ի համար անսպասելի՝ սպանել է նրան:

Հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով Մանուկ Ս.-ն մտել է ննջասենյակ, դանակի 9 հարված է հասցրել այնտեղ քնած անչափահաս Մարիային ու դաժանաբար սպանել է նրան:

Մանուկը Աշոտին հանձնարարել է հավաքել տանը եղած թանկարժեք իրերն ու զարդերը:

Տեսնելով, որ Աշոտը կատարվածից կորցրել է իրեն, ի վիճակի չէ ոչինչ անել, Մանուկն անձամբ Սվետլանայի մատներից հանել է մատանիները, ապա փնտրել ու տանը գտել է 2 հազար ռուբլի և 39 հազար 470 ռուբլու թանկարժեք ապրանքներ: Այդ ամենը լցրել է ճամպրուկների մեջ ու Աշոտի հետ հեռացել է: Նույն գիշերը նա Աշոտի մեքենայով բռնել է Երևանի ճամփան, բայց բռնվել է միլիցիայի աշխատողների կողմից:

1993 թվականի մարտի 12-ին ՀՀ գերագույն դատարանի քրեական գործերով դատական կոլեգիան ավազակային հարձակումներ և սպանություններ կատարելու համար մեղավոր է ճանաչել Մանուկ Ս.-ին և դատապարտել է պատժի առավելագույն չափի՝ գնդակահարության:

Մանուկ Ս.-ն առաջիններից էր, ում պատիժը՝ գնդակահարությունը, փոխարինվել է ցմահ ազատազրկումով:

Մանուկը կալանավայրում անցկացրել է 22 տարի: Երբ լրացել է կալանքի տակ գտնվելու 20 տարին, Մանուկ Ս.-ն դիմել է՝ պայմանական-վաղաժամկետ ազատվելու խնդրանքով, սակայն մերժվել է՝ տուժողներին պատճառած վնասները հատուցած չլինելու պատճառաբանությամբ:

Մանուկ Ս.-ն իրեն մեղավոր չէր ճանաչում: Նա հայտարարում էր, թե իրեն մեղսագրված հայաստանյան արարքների ժամանակ ինքը Հայաստանում չի եղել, բայց դրանք ընդունել ու կեղծ խոստովանություն է արել՝  վախենալով, թե իրեն կուղարկեն Ուկրաինա, որտեղ երկու հոգու, այդ թվում՝ անչափահաս աղջկա սպանության համար իրեն կգնդակահարեն:

Ցմահ ազատազրկված Մանուկ Ս.-ն մահացել է հայաստանյան կալանավայրում՝ 2013 թվականի ամանորի նախօրեին...

 

Շուշիում ադրբեջանցիները վառել են հայկական դպրոց և եկեղեցի. պատմության այս օրը․ սեպտեմբեր 19Գազի մատակարարումները դիվերսիֆիկացնելու հնարավորությունները խիստ սահմանափակ են. ի՞նչ առաջարկ է անում Բաքուն. «Փաստ»Այսօր Արցախի դեմ սեպտեմբերյան վերջին հարձակման 3-րդ տարելիցն է ԱՊԼ․ «Բրենտֆորդ»-ը խոշոր հաշվով հաղթեց «Չելսի»-ին՝ բարձրանալով լավագույն եռյակ Արցախցիների հավաքական և անվտանգ վերադարձի իրավունքն անսակարկելի է. Արցախի ԱԺ Քաղաքական շանտաժը միշտ իր գինն է ունենում. «Փաստ»«Ապրելու ուժ ավագ որդիս տվեց, չեմ կարող թուլանալ և կոտրվել». կրտսեր սերժանտ Մհեր Հովակիմյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին Մարտակերտում. «Փաստ»ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ «Հրապարակ»․ Հնդկական դրոնները հաղթել են «Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի դատավոր Մարգարիտա Հարթենյանը «Հրապարակ»․ Արցախցի պաշտոնյաները զգուշավոր են դարձել «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ»Պուտինը Ուկրաինային մեղադրել է Ռուսաստանի ընտրություններին միջամտելու մեջ «Հրապարակ»․ Գինարբուք՝ խորհրդարանում «Ժողովուրդ». Գրատախտակի գնացած Արաքսյա Վարդանյանը ծանր վիճակում է․ նա արտասվում էր «Հրապարակ»․ Սեքսիստ Թագուհին Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը. «Փաստ»Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ»Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ»Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ»Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ»«Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ»ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ»Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Նոան» հաղթեց «Վանին»ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիՈստիկանության գվարդիայի ծառայողները Հաղթանակի կամրջի վրա ինքնաuպանության փորձ են կանխելԹուրքիան և Ադրբեջանը 3 խոշոր էներգետիկ նախագիծ կիրականացնեն«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները հրաժարվել են պարգևավճարներից․ միջոցները կուղղվեն ՏիգրանաշենինՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՅամալը նշել է, թե որ թիմերի մասնակցությամբ խաղերն է ամենաշատը սիրում դիտելՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է ընդամենը 75,3 մլն խորանարդ մետր․ Լևոն ԱզիզյանԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըԱդրբեջանական քարոզչությունը հերթական անգամ հայտնվել է ծուղակումՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցը«ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում․ Բելառուսիայի 6 քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոցԵրևանում ոչ բարեխիղճ կառուցապատող ընկերությունները կարող են տուգանվել մինչև 2 մլն դրամի չափովՌուսաստանը մշակում է եզակի զենքեր, որոնք համարվում են աշխարհում ամենահուսալիներից մեկը․ ՊուտինՍեպտեմբերի 22-ից Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր. ԱՆԲացահայտվել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա․ ՊԵԿԹուրքիան և Օմանը դադարեցնում են իրանական Mahan Air ավիաընկերության չվերթներըՍյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելՇիրակի մարզում բախվել են «Ford Transit»-ն ու «ԳԱԶ 53»-ը. կա տուժած Հավատքն այսօր ամուր հենարան է առկա մարտահրավերները հաղթահարելու ճանապարհին. Վեհափառը՝ համաժողովի մասնակիցներին Ոսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամ Սանկտ Պետերբուրգում փակվել է Գերմանիայի գլխավոր հյուպատոսությունը Փրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին «Յուվենտուս»-ը ու «Քրիսթալ Փելաս»-ը հաղթանակներով սկսեցին ԵԼ մրցաշարը. այլ արդյունքներ Ծառուկյան-Ռուֆի մենամարտին ընդառաջ կայացել է հայացքների մենամարտը
Ամենադիտված