Իրանում շենքը փլվելու հետևանքով զոհերի թիվը հասել է 41-ի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի հարավ-արեւմուտքի Աբադան քաղաքում (Խուզիստանի նահանգ) շենքը փլվելու հետեւանքով զոհվածների թիվը հասել է 41-ի: Հունիսի 6-ին այդ մասին հայտարարել է Աբադանի քաղաքագլուխ Էհսան Ռայիսին:
«Փլվածքները մաքրելիս բեկորների տակից հանվել են եւս երեք զոհվածների մարմիններ,- մեջբերում է քաղաքագլխին Tasnim գործակալությունը:- Այդպիսով, զոհերի ընդհանուր թիվը հասել է 41-ի:
Որոնողական գործողությունը շարունակվում է: Վերջնական տվյալները կհրապարակվեն մարմինների ճանաչման ընթացակարգի եւ դատա-բժշկական փորձագետների աշխատանքի ավարտից հետո: Մայիսի 23-ին տեղի է ունեցել 10-հարկանի առեւտրական շենքի մասնակի փլուզում: Երկրի նախագահ Էբրահիմ Ռայիսին կարգադրել է շտապ կարգով կատարել հետաքննություն եւ պատժել մեղավորներին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: