Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Սահմանապահ Բարեկամավանում այս տարի Վերջին զանգը մեկ հոգու համար է հնչել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Տավուշի մարզի սահմանապահ Բարեկամավան գյուղի Մայիս Ղարաքեշիշյանի անվան դպրոցում այս տարի միայն մեկ շրջանավարտ կա, այս տարվա վերջին զանգը հնչեց միայն Արևիկ Վիրաբյանի համար։

Դպրոցը, որտեղ սովորում է ընդամենը 13 աշակերտ, թշնամու ուղիղ նշանառության տակ է, բայց դա չի խանգարում աշակերտներին դաստիարակել ապագայի հանդեպ լավատեսությամբ, հայրենիքի նկատմամբ անսահման սիրով, 1or.am-ի հետ զրույցում նշում է դպրոցի տնօրեն Հասմիկ Սմոյանը.

«Գյուղը դպրոցով է գյուղ, եթե դպրոց չլինի, գյուղը կդատարկվի։

Մեզ մոտ սովորական Վերջին զանգերից մի քիչ տարբեր ենք նշում, քանի որ դպրոցում երեխաները քիչ են, միջոցառմանը մասնակցում են բոլորը, օգնում այդ տարվա շրջանավարտներին օրը գեղեցիկ անցկացնել։ Այս տարվա Վերջին զանգն էլ սովորականի նման ուրախ անցավ։ 

Նախորդ տարի կրկին մեկ շրջանավարտ ենք ունեցել, դրա նախորդին՝ երկու։ Վերջին տարիներին ամենաշատը երեք շրջանավարտ ենք ունենում։ Գյուղում երիտասարդություն չկա, երեխաներ չկան, բայց հույս ունենք՝ լավ կլինի։

Չգիտեմ՝ Արևիկն ինչ է որոշել անել դպրոցն ավարտելուց հետո, աղջիկ երեխա է, ի՞նչ իմանանք՝ կյանքը որտեղ կդասավորվի»։

Ինքը՝ Արևիկը նշում է, որ չի պատրաստվում հեռանալ գյուղից.

«Ուզում եմ հարևան գյուղում՝ Կոթիում վարսահարդարում սովորել, մնալ ու աշխատել Բարեկամավանում։

Դասարանի միակ աշակերտը լինելը և՛ թերություններ ունի, և՛ առավելություններ։ Իհարկե, վատ է, որ մենակ էի, երբեմն ձանձրալի, բայց մյուս կողմից՝ ուրիշ աշակերտներն անհատական պարապմունքների են գնում, իսկ դասարանում միակը լինելով՝ ես օգտվում էի այդ առավելությունից։

Վերջին զանգի արարողությունը շատ լավ անցավ, դպրոցի բոլոր աշակերտները միացել էին ինձ, և օրն իսկական տոն դարձավ ինձ համար»։

Հավելենք, որ սահմանապահ գյուղի դպրոցը եկող ուսումնական տարում երեք առաջին դասարանցի կունենա։ Տնօրեն Սմոյանի խոսքով՝ դա արդեն տոն է, քանի որ յուրաքանչյուր նոր աշակերտ էականորեն փոխում է թե՛ դպրոցի, թե՛ գյուղի կյանքը, հույս ներշնչում ապագայի հանդեպ։

Մարիամ Նալբանդյան

Մի շարք տարածաշրջաններում անձրև է տեղում․ միջպետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենԵս տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածուԼևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահՁախ ոտքից են վեր կացել. Զախարովայի կոշտ արձագանքը ԵվրոպայինՀրդեհ է բռնկվել Վանաձորի Բազում թաղամասում, տեղում աշխատում են հրշեջներըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Ուրարտուն» հաղթեց «Սյունիքին»Հունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդեսԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցի մոտակայքում 58-րդ ամերիկյան MQ-9 ԱԹՍ-ը խոցելու մասինՍպերցյանը վնասվածքից հետո վերադարձել է մարզադաշտ և հաղթել Ռոնալդուի ակումբի դեմ խաղումԹեհրանը ներկայացրել է իր ստորգետնյա «հրթիռային քաղաքը»Դանիան ԵՄ-ին առաջարկել է դադարեցնել Ռուսաստանի քաղաքացիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումըԻՀՊԿ գլխավոր հրամանատարը այցելել է կորպուսի նոր ստորգետնյա հրթիռային քաղաքը13-ամյա աղջիկ էր կյանքից հեռացել, էներգետիներ էր խմել. ի՞նչ է հայտնիՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Ուրարտուն» հաղթեց «Սյունիքին»Դմիտրիև․ Պուտինն ու Թրամփը պաշտպանում են ավանդական քաղաքակրթական արժեքներըԻրանը ներկայացրել է ստորգետնյա «հրթիռային քաղաք»Չինաստանի հյուսիսարևմտյան մասում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՆոյեմբերի 21-ը հեռուստատեսության համաշխարհային օրն էԻրանը ԱՄՆ-ի հետ հակամարտության շրջանակներում բարձրացնում է լարվածության սանդղակը՝ պատրաստվելով մեկ տասնյակից ավել խոշոր նավթատար նավերով ճեղքելու ԱՄՆ-ի շրջափակումը․ ՈսկանյանՀորմուզի նեղուցում տանկերը բախվել է ականիԴեպքի օրը տուն պետք է գար, մի օր առաջ զանգել էր մորը. Գավառում սգում են զինվորի մահըԵղվարդ քաղաքի Անդրանիկի 1-ին փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվելՏատյանա Կիմը լքել է Wildberries-ի գլխավոր տնօրենի պաշտոնըՇվեյցարիայում հանրաքվե կանցկացվի «Ռազմական նյութերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալՄինչև նոյեմբերի 20-ը ժամը 24։00-ն ներկայացվել է ՀՖՖ նախագահի երկու և գործադիր կոմիտեի անդամի 29 թեկնածություն․ ՀՖՖԱնկեղծ ասած՝ մեր վիճակը շատ լավ չէ․ Իրանի նախագահԱդրբեջանի Կովկասի մուսուլմանների վարչությունը մեղադրել է Երևանին սադրանքի մեջՎաղը պաշտոնապես կազդարարենք TRIPP նախագծի մեկնարկը․ վարչապետԻնդոնեզիայում 7,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԻրանը լիովին պատրաստ է պшտերազմի, և եթե ԱՄՆ-ն չընդունի Թեհրանի կողմից ավելի վաղ ձևակերպված կարգավորման պայմանները. իրանցի պաշտոնյաՍպասվում է անձրև․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանովԻրաքում գազատարի պայթյnւնի հետևանքով 4 մարդ է զnhվելԱՄՆ-ը պետք է փոխի իր դիրքորոշումը և հստակ մտադրություն հայտնի Իրանի հետ խաղաղության գործարք կնքելու վերաբերյալ․ ԱրաղչիՀայաստանը ցանկանում է նստել երկու աթոռի վրա«Բավարիան» մի քանի ամսով զրկվեց առաջատարից. ակումբը հայտարարություն է տարածելԲրազիլիայի հարավում փոթորկի հետևանքով զnhվել է 3 մարդ, վիրավnրվել՝ շուրջ 60 բնակիչՄեդիայից կարծիք. Ինչո՞ւ Թուրքիան չի բացի իր սահմանը Հայաստանի հետԶելենսկին վերջին շրջանում ԵՄ երկրների հետ սկսել է խոսել այնպես, կարծես դրանք իր սեփական վասալներն են. ԶախարովաԻրանի ԶՈւ-ն խnցել է ամերիկյան թվով 58-րդ MQ-9 ԱԹՍ-ն«Գյումրին մեր քաղաքն է». Նոր սկանդալ է հասունանում Հայաստանում գտնվող ռուսական ռազմաբազայի շուրջԱշխարհաքաղաքական հսկաների Շենժենի բենեֆիսն ու անկայուն աշխարհակարգի խորհրդանշական արտացոլումը. «Փաստ»Վթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանումԵս ձեռքերս լվանում եմ. Մոուրինյուն հեռացել է մամուլի ասուլիսից՝ Ռոնալդուի մասին հարցից հետոՌԴ զինուժը ոչնչացրել է ուկրաինական 275 անօդաչու թռչող սարքԳերմանիայում շուրջ 87,000 մարդ է մասնակցել երիտասարդական բողոքի ցույցերինԱռասպելացված հին պատմությունների ու գաղափարախոսությունների տարասեռ համադրությունը. «Փաստ»Զինվորականի համազգեստը, ուսադիրները, պատիվը խայտառակ անողները դարձել են բանակի դեմքն ու հրաման տվողները․ Տիգրան ԱբրահամյանՀայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Լիտվայի հետ. պատմության այս օրը (Նոյեմբերի 21)Ժամանակի ընթացքում Հայաստանը դուրս կգա և՛ ԵԱՏՄ-ից, և՛ ՀԱՊԿ-ից. ի՞նչ հետևանքների է պետք սպասել. «Փաստ»«Նարեկիցս հետո հանուն մեր աղջիկների ապրեցինք». կրտսեր սերժանտ Նարեկ Սարգսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին Ջրականում. «Փաստ»
Ամենադիտված