Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանական կողմը փորձելու է ռազմական բախմամբ Փաշինյանից նոր տարածքներ «պոկելու» խնդիր իրականացնել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ վերջին 2 ամսում Ադրբեջանը շատ ակտիվ աշխատանք է տանում քաղաքական և ռազմական նոր հող նախապատրաստելու ուղղությամբ՝ Հայաստանի վրա հարձակվելու համար:

«Եթե մենք ուշադրություն դարձնենք 44-օրյա պատերազմից հետո 2021 թվականի նոյեմբերի 26-ի բախումները, Ադրբեջանի կողմից նույն տրամաբանությամբ են արվում. սկզբում նշվում էր, որ հայկական կողմն անընդհատ կրակում է Քարվաճառի հատվածում ադրբեջանական դիրքերի վրա, և պարբերական՝ 2-3 ամիս տևելուց հետո տեղի ունեցավ միջին չափի այդ ռազմական բախումը Սյունիքի հարավարևելյան հատվածում: Նույնը հիմա է արվում. դրա առաջին տրամաբանական բացատրությունն այն է, որ Ադրբեջանը հաշվել է Հայաստանի արտաքին քաղաքականությամբ զբաղվողների ատամները և գիտի՝ ինչի սպառնալիքով, շանտաժով կարող է կոնկրետ Նիկոլ Փաշինյանին ստիպել ինչ-ինչ հարցերի շուրջ գնալ զիջումների:

Հաշվի առնելով Արևմուտք-Արևելք աշխարհաքաղաքական բախումները, ինչպես նաև այն հանգամանքը, որ Ադրբեջանի դերը բարձրացել է Հարավային Կովկասում՝ որպես էներգետիկ մատակարար, Արևմուտքը շահագրգռված լինելով ինչ-որ չափով ռուսական ազդեցությունը թուլացնելու հանգամանքով, ամեն կերպ փորձելու է սպասարկել Ադրբեջանի շահը՝ մի կողմ դնելով մարդու իրավունքները, ինքնորոշման իրավունքը և այլ կարևոր սկզբունքներ: Հետևաբար, Ադրբեջանն էլ ամեն բան անում է, և վերջին շրջանում դա արդեն փաստված երևում է, որ առաջինը հայկական կողմը միջազգային բանակցություններում ներկայացվի ոչ կառուցողական, դա արվում է հրապարակայնորեն, միջազգային հանրությանն ի ցույց դնելով, որ հետագայում հայկական կողմի դեմ կիրառված իր ուժն արդարացված լինի»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց Դավթյանը:

Ադրբեջանագետի խոսքով՝ Ադրբեջանի՝ ակտիվ ռազմական գործողությունների պատրաստվելու ևս մեկ վառ օրինակ է նաև վերջին շրջանում ինտենսիվ զորավարժություններ անցկացնելու փաստը, մասնավորապես լեռնային հատվածներում.

«Որոշակի ուժեր էլ պատրաստություն են անցնում թուրքական ուժերի հետ: Այս բոլոր խնդիրները հաշվի առնելով, մեկ բան կարելի է ենթադրել, որ ադրբեջանական կողմը փորձելու է Փաշինյանի թուլամորթ իշխանությունից օգտվելով, ամենայն հավանականությամբ, ռազմական բախմամբ նոր տարածքներ «պոկելու» փորձեր իրականացնել:

Հաշվի առնելով վերջին շրջանում Հայաստանի ղեկավարության կողմից վարած արտաքին քաղաքականությունը, մասնավորապես, տարվա սկզբից մինչև հիմա, բազմիցս համոզվել ենք, որ տարատեսակ հանդիպումներից հետո Հայաստանում արվում են դրանց հակասող հայտարարություններ, ինչից հետո ընդդիմադիրները և ոչ քաղաքական, բայց ընդդիմադիր հայացքներ ունեցող շրջանակներ կոնկրետ Նիկոլ Փաշինյանին քննադատության են ենթարկում ոչ կառուցողական արտաքին քաղաքականություն վարելու համատեքստում: Վերջին թարմ օրինակը, երբ Փաշինյանը բրյուսելյան հանդիպումից հետո հայտարարեց, թե Շառլ Միշելի հայտարարությունը վերջինիս կողմից է եղել, ինքը դրա հետ կապ չունի, այն դեպքում, երբ մենք լավ գիտենք, որ նման բարձր մակարդակի հանդիպումներից հետո արվող հայտարարությունների տեքստերը բոլոր կողմերի հետ համաձայնեցված են լինում: Հետևաբար, պնդումները, թե հայտարարությունը Միշելի կողմից է արված, առնվազն կեղծիք են: 

Մարիամ Նալբանդյան

Թիվ 11 դպրոցի աշակերտներն ուսումնասիրում են Արփի լճի ռեսուրսների պահպանության հնարավորություններըԲարկոլան պաշտոնապես տեղափոխվել է «Լիվերպուլ»Գերմանիայում քաղաքական ճգնաժամ է հասունանումՍա հիանալի հնարավորություն է. Պեսկովը՝ Փաշինյանի և Պուտինի հանդիպման մասինՎթար է․ սեպտեմբերի 1-ին ջուր չի լինելու երկար ժամանակովԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Infiniti»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրավորներՀայաստանը կարող է դառնալ 120 կմ հեռահարությամբ «Pinaka» հրթիռների առաջին արտասահմանյան պատվիրատուն․ IDRWԱրաբական երկրները ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները անվանել են «անիրատեսական»Նոր բացահայտումներ՝ «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցումԴարաշրջանի ավարտ․ Լիոնել Մեսսին հեռանում է Արգենտինայի հավաքականիցԹբիլիսյան խճուղում հնդիկ վարորդը «Nissan»-ով վրաերթի է ենթարկել հնդիկ հետիոտնինՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բուժզննում է անցնում նոր ակումբին միանալուց առաջՓրկարարները դժվարանցանելի տեղանքից դուրս են բերել քաղաքացունՍեպտեմբերի 1-ին հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի«Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգԱմուլսարի շրջակա համայնքների զարգացման համար տարեկան 7-9 մլն ԱՄՆ դոլար կհատկացվիԻսպանիայում շոգի պատճառով մահերի ռեկորդային թիվ է արձանագրվել«Մանչեսթեր Սիթի»-ն բրազիլացի նորեկ ունի. պաշտոնական Մենք կարձագանքենք Հորդանանում գիշերը ԱՄՆ nւժերի վրա իրանական hարձակմանը. Թրամփ 2-ամյա տղայի կյանքը փրկել չի հաջողվել. երեխան 3-րդ հարկի պատուհանին տեղադրված պաշտպանիչ ցանցի բացվելու հետևանքով անզգուշաբար ընկել էր Եվրոպացիների կողմից ՌԴ-ում ընտրությունների արդյունքների ճանաչումը կամ չճանաչումը Մոսկվայի համար տասներորդական գործ է. Պեսկով Երևանի պարեկները հետապնդել և ձերբակալել են կողոպուտ կատարած երիտասարդին Հայտնի են «Յունիսպորտ»-ի մրցակիցները Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում 2026–ի առաջին կիսամյակում ՀՀ քաղաքացիություն է ստացել 14 770 անձ, որից 8676–ը՝ Արցախից տեղահանվածներ Փորձագետ․ Հայաստանի տնտեսությանը ռուսական շուկայի կորստի պատճառով հասցվող լուրջ հարվածներն անխուսափելի են Ստորագրեցինք «Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի» շրջանակում Համայնքային զարգացման համաձայնագիրը. Պապոյան ԱՄԷ-ի ԱԳՆ-ն Իրանի hարվածը երկրին անվանել է վտանգավոր էuկալացիա «Աբովյան» ԲԿ տեղափոխված 16-ամյա աղջնակի կյանքը բժիշկներին չի հաջողվել փրկել Հիվանդ երեխա է, իրեն չկարողացավ կառավարել. կինը մանրամասներ պատմեց Փաշինյանը մեղադրվում է ընդդիմության դեմ ճնշումների մեջԵբրայերենով Նեթանյահուն բացահայտորեն պարծենում է, որ իրեն հաջողվել է խաբել ԱՄՆ վարչակազմին. անգլերենով նա գովաբանում է ԱՄՆ նախագահի առաջնորդությունը. Արաղչի Իսպանիայում գրանցվել է շոգի պատճառով մաhվան թվերի ռեկորդային ցուցանիշ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Լիմոնչելլո լիկյորՓաշինյանը առաջարկել է, որ Ղազախստանին և Ղրղզստանին դառնան TRIPP նախագծի բաժնետերերԲիշքեկում տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը Երկրաշարժ՝ Վրաստանում. զգացվել է նաև Հայաստանում Եբրայերենով Նեթանյահուն բացահայտորեն պարծենում է, որ իրեն հաջողվել է խաբել ԱՄՆ վարչակազմին. անգլերենով նա գովաբանում է ԱՄՆ նախագահի առաջնորդությունը. Արաղչի Հայաստան-Հնդկաստան բարեկամությունը միշտ ամուր է եղել. Բիշքեկում հանդիպել են Փաշինյան ու Հնդկաստանի վարչապետը Ղրղզստանը և Չինաստանը ստորագրել են հավերժական բարիդրացիության, բարեկամության և համագործակցության մասին պայմանագիր Հայ գեներալ. Մենք առաջինն ենք դավաճանել ՀԱՊԿ-ինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով Նովակ Ջոկովիչը դուրս է մնացել ԱՄՆ բաց առաջնության առաջին իսկ շրջանից Սերյոժա Պետրոսյանն է կյանքից հեռացել Ռոբերտ Քոչարյանին չեզոքացրեցին, քանի որ առջևում Տիգրանաշենի ու Սահմանադրության հարցերը կան․ Աննա Գրիգորյան Կասեցվել է «Էմտա Գրուպ»-ին պատկանող տոմատի մածուկի արտադրամասի արտադրական գործունեությունը Վթար․ մինչեւ 17:00-ն ջուր չի լինելու Արմեն Աշոտյանի խափանման միջոց տնային կալանքը երկարաձգվել է երեք ամսով Վաղարշապատում կինը կյանքից զրկել է 43-ամյա տղամարդուն․ ի՞նչ է եղել Այլևս դաշնակից չէ. Հայաստանը «վերափոխում» է հարաբերությունները Ռուսաստանի հետՍրան պետք է վերջ դնել, կամ էլ բոլորը պետք սկսեն թուրքերեն սովորել. Ռոբերտ Քոչարյան
Ամենադիտված