«Ռոման» վերջնագիր է ներկայացրել Մխիթարյանին
ՍՊՈՐՏԻտալական «Ռոման» վերջնագիր է ներկայացրել Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Հենրիխ Մխիթարյանին՝ պահանջելով արդեն այս շաբաթ վերջնական պատասխան տալ պայմանագրի երկարաձգման հարցում, հաղորդում է gianlucadimarzio.com-ը։
Հռոմեական ակումբը 33-ամյա ֆուտբոլիստին առաջարկել է եւս մեկ տարով երկարաձգել համագործակցությունը, սակայն դեռ պատասխան չի ստացել։ «Ռոման» մեկ տարվա համար Մխիթարյանին առաջարկել է 3,5 միլիոն եվրո աշխատավարձ։
Հայ ֆուտբոլիստը բանակցում է նաեւ Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերի» հետ, որը պատրաստ է Մխիթարյանի հետ կնքել երկու տարվա պայմանագիր, տարեկան 4,5 միլիոն եվրո աշխատավարձով։
«Ինտերը» հաջորդ մրցաշրջանում հանդես է գալու Չեմպիոնների լիգայում, «Ռոման»՝ Եվրոպայի լիգայում։