Իրավիճակն աշխարհում մնում է բարդ և դժվար կանխատեսելի. Պուտին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրավիճակն աշխարհում մնում է բարդ և դժվար կանխատեսելի, ուստի անհրաժեշտ է փնտրել ժամանակակից մոտեցումներ, որոնք նպաստում են անվտանգության ամրապնդմանը և Ռուսաստանի առաջանցիկ զարգացմանը, գրում է ՏԱՍՍ-ը։
Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի 30-ամյակի կապակցությամբ ապարատի աշխատակիցներին և Անվտանգության խորհրդի անդամներին ուղղված ուղերձում։
«Իրավիճակն աշխարհում մնում է բարդ և դժվար կանխատեսելի, հները պահպանվում են, և ի հայտ են գալիս նոր մարտահրավերներ ու ռիսկեր: Այս պայմաններում անհրաժեշտ է ավելի ակտիվորեն փնտրել և կիրառել ժամանակի իրողություններին համապատասխանող մոտեցումներ, որոնք նպաստում են մեր պետության կայունությանը, նրա հետևողական, առաջանցիկ զարգացմանը և անվտանգության ամրապնդմանը»,- ասել է Պուտինը։
Նրա խոսքով, այսօր հատկապես պահանջված է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի գրագետ, պատասխանատու և բազմակողմանի աշխատանքը։