Թուրքիան այլևս երկկողմ բանակցություններ չի վարի Հունաստանի հետ. Էրդողան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան այլևս երկկողմ բանակցություններ չի վարի Հունաստանի հետ։
Օրերս նա հայտարարել էր, որ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն իր համար այլևս գոյություն չունի ԱՄՆ կատարած այցից հետո։
«Մենք բացատրեցինք մեր բոլոր գործընկերներին, որ Թուրքիայի մոտեցումը ՆԱՏՕ-ի ընդլայնմանն ուղղված է ահաբեկչության և դաշնակիցների դեմ պայքարին... Ինչպե՞ս է Հունաստանը վերաբերվում մեզ հիմա», - Ազգային սուզանավերի նախագծի իրագործման մեկնարկի արարողությանը հարց է հղել Էրդողանը:
«Դրանից հետո Միցոտակիսը կոչ է արել ԱՄՆ-ին չվաճառել Թուրքիային F-16-ներ։ Սրանից հետո ինձ համար այլևս Միցոտակիս անունով մարդ չկա։ Ես այլևս երբեք չեմ հանդիպի նրան: Ամեն դեպքում, ԱՄՆ-ը որոշումներ չի կայացնի նրա հայտարարության հիման վրա»,- ընդգծել է Էրդողանը։
Մայիսին Կիրիակոս Միցոտակիսը, ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսում, քննադատել էր Թուրքիային։ Նրա խոսքով, Կիպրոսը հունական և թուրքական մասերի բաժանելու խնդիրը երկրների միջև մնում է չլուծված արդեն 48 տարի։ Հույները ցանկանում են Կիպրոսը տեսնել միասնական և բացառապես հունական պրոտեկտորատի ներքո, հիշեցրել է քաղաքական գործիչը։