Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոստիկանները պարզել են Լոռու մարզում տեղի ունեցած առեղծվածային դեպքի հանգամանքները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մայիսի 23-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:
 
Ժամը 17:10-ի սահմաններում, «Ալավերդի» բժշկական կենտրոնից ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի և որովայնի հրազենային փափածակած վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
 
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Գուրջանյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական  բաժնի խումբը՝ բաժնի պետ Յուրի Բաղդասարյանի գլխավորությամբ:
 
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու:
 
Ու մինչ բժիշկները օգնություն էին ցուցաբերում վիրավորին, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նա Ճոճկան գյուղի բնակիչ, 48-ամյա Կամո Գալստյանն է, ով հրազենային վնասվածքներ է ստացել որսի ժամանակ:
 
Ոստիկաններն  ու քննիչները պարզել են նաև, որ նույն օրը՝ ժամը 15:30-ի սահմաններում, Կ. Գալստյանը եղել է իր ընկերոջ՝ Ախթալա քաղաքի բնակիչ, 47-ամյա Լուսակ Մաթևոսյանի հետ՝ ՎԱԶ-2121 մակնիշի ավտոմեքենայով և գնացել են Ախթալա համայնքից մոտ 20 կմ հեռավորության վրա գտնվող Բենդիկ թաղամասին հարակից հանդամաս՝ իրենց պատկանող խոշոր եղջերավոր անասուններին փնտրելու, որոնք մոտ 2 օր է, հանդամասից չեն վերադարձել կացարան:
 
Փնտրելու ընթացքում հանդամասում նկատել են փորսուղ (չքառուկ), որի ժամանակ Կ. Գալստյանը կանգնեցրել է ավտոմեքենան, և իր մոտ լիցքավորված վիճակում գտնվող որսորդական երկփողանի ողորկափող հրացանից մոտ 15 մետր հեռավորությունից մեկ անգամ կրակել է նշված կենդանու ուղղությամբ՝ վիրավորելով նրան, այնուհետև մոտենալով կենդանուն, հրացանի փողը դեպի իր ուղղությամբ պարզած, խզակոթով հարվածել և սատկացրել է կենդանուն, որի ժամանակ կենդանուն հարվածից պատահմամբ ինքնակրակոց է տեղի ունեցել, որի արդյունքում էլ Կ. Գալստյանը ստացել է մարմնական վնասվածքներ, այդ ընթացքում հարվածից ջարդվել է նաև հրացանը:
 
Փաստի առթիվ Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:
 
Ոստիկաններն ու քննիչները՝ ձեռնարկելով անհրաժեշտ միջոցառումներ, Ախթալա համայնքի Շամլուղ բնակավայրի Բենդիկ թաղամասի 1-ին փողոցի  թիվ 25 տան դարպասի մոտ կայանված վիճակում հայտնաբերել են Կ. Գալստյանին պատկանող Niva-ն, որի հետևի ձախակողմյան նստատեղի առջևի հատակին հայտնաբերել են 16 տրամաչափի երկփողանի ողորկափող որսորդական հրացանը՝ խզակոթը կոտրված վիճակում, իսկ բեռնախցիկում հայտնաբերել է սպանված փորսուղը:

ՊՆ-ն հերքում է զինծառայողի ծեծի ենթարկվելու մասին տեղեկությունը. նա զինվորական հոսպիտալ է ընդունվել այլ առողջական խնդրովՄոսկվայում եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ է հայտարարվելՖինանսավորման են երաշխավորվել ևս 8 գիտական միջոցառում և երիտասարդ գիտնականների 4 դպրոցԽոսեցինք դիվանագիտության մասին. կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման մասինԲաքվի Վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի և մյուսների բողոքների վերաբերյալ ելույթներն ավարտվել ենՄարտունիում ավտոմեքենայի հրդեհից տուժածներ չկան, մեքենան դարձել է ոչ շահագործելիՄաջիայաո. չինական գյուղը կենդանի է պահում 5700-ամյա մշակութային ժառանգությունըՄարտունում ավտոմեքենայում բռնկված հրդեհն արագ տարածվել է՝ ստեղծելով վտանգավոր իրավիճակԹաիլանդ-Հայաստան երկկողմ հանդիպման ժամանակ քննարկվել է համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայ ըմբիշները Բաքվում նվաճել են առաջին մեդալըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում․ ժամանակացույցՓաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում հանրաքվեի կոնկրետ ժամկետ չի նշել. ՊեսկովԶելենսկին ժամանել է Սպիտակ տունՀզոր երկրաշարժ Ճապոնիայում. հազարավոր տներ՝ առանց հոսանքի, տասնյակ անհետ կորածներՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՄ-17 տարեկանների Աշխարհի առաջնության հունահռոմեականների պայքարում Ջանես Նազարյանը եզրափակչում էԴերսիմի հայկական ամենամեծ եկեղեցին փլուզման եզրին էԱՄՆ-ը վերահսկում է Հորմուզի նեղուցը. ԹրամփԱվտոմեքենան ընկել է Ողջի գետը․ տուժածը հոսպիտալացվել էԻտալիայի հավաքականը կգլխավորի Ռոբերտո Մանչինին Ավտոմեքենան ընկել է Ողջի գետը․ վարորդը հոսպիտալացվել է Ժամանակը ցույց տվեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը ոչ միայն արդարացված էր, այլ այսօր էլ փաստացի չունի իրական այլընտրանք… Շարմազանով Զելենսկին Թրամփի հետ կարճ և առանց լրագրողների հանդիպում է ունենալու. Reuters Կալանավայրից վախեցնում են վկաներին. Էջմիածնում դաժան ծեծից հետո մահացած 22-ամյա տղայի մայր Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Կյանքից հեռացել է Գառնիկ Մարգարյանը Ոչ մի զարմանալու բան չի լինի, եթե մի օր ԵՄ-ն ՀՀ-ից պահանջի` ՌԴ ռազմաբшզան դուրս բերելու մասին հանրաքվե անցկացնել կամ Իրանը պահանջի հանրաքվեի դնել «ԹՐԻՓՓ ուղղին» իրագործելու հարցը. Զաքարյան Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյա տղայի նկատմամբ Պուտինի և Ալիևի հեռախոսազրույցը եղել է ջերմ և բովանդակալից․ Պեսկով Եվրոպական ֆոնդային ինդեքսներն աճ են գրանցել երկուշաբթի օրը Ոսկե գնդակի դափնեկիրը ժամանել է Մադրիդ․ հայտնի է այցի նպատակը 3 եղբայրներ դաժանորեն uպանել են 14-ամյա դեռահասին Իրանը կարող է լուրջ մարտահրավերների բախվել որպես Հայաստանի հուսալի հարևան«Սա հարված է ժողովրդին և տնտեսությանը». Հայաստանի արևմտամետ գաղութային բռնապետությունը խստացնում է իր վերահսկողությունը ՌԴ զորքերը հարվածել են Ուկրաինայի նավահանգիստներին և նրանց ԶՈւ-ի համար գործող նավերին Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. կա վիրավոր Հրդեհ Ուրցաձոր գյուղում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը Հայաստանում կայանալիք հանրաքվեի նախաձեռնության հեղինակ. «Փաշինյանի քաղաքական դագաղը»Վանաձորում 6–ամյա երեխայի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Տարադրամի փոխարժեքները հուլիսի 28-ին Գոռում են ոչ լավ կյանքից. Հայաստանի ձկնաբույծներն ու ֆերմերները դուրս են գալիս բարրիկադներՎթարային ջրանջատում Ալավերդիում ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Գնդակահարվել է Հայաստանի ԽՄԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Ամատունի Վարդապետյանը․ պատմության այս օրը (28 հուլիս)Ես մի փոքր հիասթափված եմ, որովհետև երկուսուկես տարի հետո դուք կարող եք այլ նախագահ ունենալ. Թրամփ Վանաձորի Բուլղարական թաղամասում քույրը հայտնաբերել է 6-ամյա քրոջ մարմինը ՌԴ-ն, կարծես, վերջնաժամկետ է սահմանել ՀՀ-ի համար՝ իր կողմից իջեցված հարցադրումների պատասխանը ստանալու համար, ինչից հետո շատ ավելի կոշտ է գործելու․ Աբրահամյան Լույս չի լինելու Ռուսաստանից ակտիվորեն վտարում են օտարերկրացիներին Հուլիսի 28-ին, 30-ին, 31-ին, օգոստոսի 4-ին գազ չի լինելու մի շարք հասցեներում
Ամենադիտված