Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Պետությունը պետք է շատ արագ արձագանքի տեխնոլոգիական ոլորտի մարտահրավերներին. Հայկ Չոբանյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՌԴ-ից, Ուկրաինայից, Բելառուսից եկած մասնագիտական ներուժը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի համար: Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար Հայկ Չոբանյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ մասնագիտական ներհոսքը Հայաստան ընդգծեց մի շարք ուղղություններով բացերը, խնդիրները, որին պետք է  պետությունը շատ արագ արձագանքի: Նրա խոսքով՝ բոլոր պայմաններն ու հնարավորությունները պետք է ստեղծվեն տեխնոլոգիական ոլորտի մասնագետներին Հայաստանում երկարաժամկետ պահելու համար:

-Պարոն Չոբանյան, օրերս Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության 21-րդ համագումարին ամփոփվեցին տարբեր ուղղություններով կատարված աշխատանքների արդյունքները: Հաշվի առնելով ունեցած ձեռքբերումները, մարտահրավերները` ասեք խնդրեմ, առաջիկայում որո՞նք են լինելու միության առաջնահերթությունները:

-Անցած մեկ տարին ոլորտի համար հետաքրքիր ռազմավարական շրջան է եղել՝ հաշվի առնելով 2020 թվականի պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը: Ձևավորվեց միության նոր ռազմավարությունը, նախանշվեցին այնպիսի ուղղություններ, որոնք կարող են Հայաստանին օր առաջ ոտքի կանգնեցնել: Առաջին ուղղությունը մնաց կրթությունը և աշխատուժի բացահայտումը: Դա է պատճառը, որ միության ամենածավալուն ու մեծ ծրագրերն ուղղված են կրթության ոլորտին: 2012 թվականից սկսած մենք մտանք դպրոցներ, ստեղծեցինք ինժեներական լաբորատորիաներ: Արդեն մեր կրթական ծրագրերի երիտասարդները մտնում են աշխատաշուկա կամ որոշում են իրենց ապագան կապել գիտահետազոտական գործունեության հետ: Այս արժեշղթայի մեջ հիմնական բազան «Արմաթ» կրթական լաբորատորիաներն են, որոնց թիվն ավելի քան 600 է, և այդտեղ սովորում է շուրջ 18 հազար աշակերտ: Նրանց մեծ մասն անմիջապես մտնում է ոլորտային ընկերություններում աշխատելու, իսկ 10-12 տոկոսն էլ ստեղծում են իրենց ընկերությունները:

Հաջորդ ռազմավարական ուղղությունն անվտանգությունն է, որն իր հերթին ներառում է մի քանի ուղղություններ: Առաջինը ռազմարդյունաբերությունն է: Հայաստանում ռազմարդյունաբերության զարգացման համար չափազանց կարևոր է դիտարկել հետևյալ հանգամանքները: Ռազմարդյունաբերությունն արդյունաբերության մի ճյուղ է և չի կարող այն զարգանալ, եթե երկրում չկա ընդհանուր արդյունաբերության զարգացում: Տվյալ դեպքում մենք խոսում ենք ոչ միայն ինժեներական լուծումներից, այլև արտադրական կարողություններից, որը նշանակում է բաձր տեխնոլոգիական արտադրության զարգացում կամ ավելի ճիշտ վերականգնում: Ռազմական արդյունաբերությունը սպասարկելու արտադրական կարողություններ գրեթե չունենք: Այս առումով առաջնահերթ է այդպիսի ենթակառուցվածքներ ստեղծելը:

Հաջորդը ռազմարդյունաբերական ձեռնարկությունների համախմբումն է, կարողությունները զարգացնելը, նրանց կողմից մշակվող լուծումները, պրոդուկտներն առաջ մղելը, նրանց միջև համագոյակցություն ստեղծելը: 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո ստեղծվեց այդպիսի հարթակ, որի շուրջ համախմբում էինք այն ընկերություններին, որոնք աշխատում էին այս ուղղությամբ: Այսօր կառավարության հետ համագործակցությամբ պետք է նոր վերագործարկում կատարենք այս ուղղությամբ, որպեսզի մի քանի տարի հետո ուրիշ համակարգ ունենանք ու ներդնենք նոր մեխանիզմներ ռազմարդյունաբերության ֆինանսավորման համար:

Հաջորդ ուղղությունը գիտության զարգացումն է, էլեկտրոնային կառավարման կամ թվայնացման ծրագրերն են: Վերջին 10 տարիներին էական փոփոխություններ տեղի չեն ունեցել այս առումով, այստեղ ևս վերագործարկման կարիք կա: Վերջին ուղղությունը Հայաստանի դիրքավորումն է միջազգային տեխնոլոգիական ոլորտում, բրենդինգն է բարձր տեխնոլոգիական ոլորտի առումով: Մենք հիմա զբաղված ենք այդ հարցերով: 

-Ինչպես միության համագումարին նախարարն էր ընդգծել, նորագույն տեխնոլոգիական լուծումների կիրառումը տնտեսության բոլոր ուղղություններում այսօր արդեն կենսական պահանջ է: Ձեր դիտարկմամբ, որքանո՞վ ենք այդ ուղղությամբ հաջողում: Ո՞ր ոլորտներում ունենք հաջողություններ, միգուցե բանկային, ֆինանսական ոլորտը:

-Դա կարևոր դիտարկում է: Իհարկե, ոլորտներ կան, որտեղ ավելի կրիտիկական է տեխնոլոգիաների կիրառումը, ինչպես, օրինակ, առողջապահությունը, ծառայությունները: Կան ոլորտներ, որտեղ դեռ թույլ է տեխնոլոգիաների կիրառումը, օրինակ, գյուղատնտեսությունը, բայց մենք գիտենք, որ տեխնոլոգիական նորարարությունների կիրառումը այդ ոլորտի հնարավորությունների բազմապատկման ամենալուրջ գործիքակազմն է: Այս առումով մեզ համար ևս մարտահրավեր կա:

Այո, ճիշտ նշեցիք, որ բանկային ոլորտը, գուցե, թվային տեխնոլոգիաների կիրառման առումով առաջադեմ ուղղություններից է, բայց վերջին շրջանում նույն ռուսական ընկերությունների մուտքից հետո, երբ մեծ քանակով ռուսաստանցիներ եկան Հայաստան, որոշ խնդիրներ ընդգծվեցին: Շատ են բողոքում մեր բանկային ծառայություններից: Մենք հասկացանք, որ բավական հետ ենք այս առումով և մեծ աշխատանք ունենք անելու: Երկար տարիներ աշխատել եմ թվայնացման ոլորտում, իսկապես համարում եմ, որ վերջին տասնամյակի ընթացքում գրեթե տեղաշարժեր չեն եղել այդ ուղղությամբ: 2008-2012 թվականը թվայնացման գործընթացի ամենաբուռն ժամանակաշրջանն է եղել Հայաստանում ու հիմա պետք է այդ տեմպը վերականգնենք: Հայաստանում այս առումով հնարավորությունները շատ ավելի մեծ են առկա բարձր տեխնոլոգիական ոլորտի շնորհիվ: Եթե կան երկրներ, որոնց այլընտրանքը միայն արտերկրից տարբեր լուծումներ ներմուծելն է, ապա Հայաստանի պարագայում այդ գործիքները, ավտոմատացումները կարող են կատարվել տեղական ընկերությունների ջանքերի շնորհիվ:

- Խոսեցինք մարտահրավերներից: Անդրադառնանք ռուս-ուկրաինական իրադարձություններով պայմանավորված զարգացումներին: Ինչպես գիտենք Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից շատ ընկերություններ, մասնագետներ տեղափոխվում են այլ երկրներ: Ձեր ունեցած վերջին տեղեկություններով, ինչպիսի՞ պատկեր ունենք Հայաստան տեղափոխվող ՏՏ ընկերությունների ու մասնագետների վերաբերյալ: Ինչ խնդիրներ վերհանվեցին:

-Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ռելոկացիան նորություն չէ: Այս ոլորտն անընդհատ գտնվում է տեղաշարժվելու իրավիճակում՝ դեպի ավելի զարգացած, ավելի ոչ ռիսկային շուկաներ: Օրինակ, մեկ տարի առաջ այդպիսի գործընթաց սկսվեց Բելառուսից,  երբ ներքին ընթացակարգեր փոխվեցին, Վրաստանն արագ արձագանքեց ու դրա արդյունքում մեծացրեց տեղեկատվական տեխնոլոգիաների ծավալն իր տնտեսության մեջ: Մենք չգիտեմ ինչու ավելի զուսպ ենք մոտենում այս հարցերում: Կա մրցակցություն, երկրները հերթի մեջ են և ուզում են առավելագույնս օգտվել մասնագիտական ներուժից:  Ես կարծում եմ, որ Հայաստանը, համապատասխան գործիքակազմի ստեղծման տեսանկյունից, շատ դանդաղ է արձագանքում, որովհետև այն փոփոխությունները՝ օրենսդրական իրավական, որոնք առկա են Հայաստանում, համադրելի չեն նույն Վրաստանի, Ուզբեկստանի առաջարկած պայմանների հետ:

Երկրորդ խնդիրը, որ շատ ավելի կրիտիկական է, մենք չունենք ռազմավարական դիրքորոշում այս հարցի հետ կապված, որովհետև ինչպես նշեցի ռելոկացիան անընդհատ շարունակվող պրոցես է: Այսօր Ռուսաստանից, Ուկրաինայից են գալիս, վաղը կարող են գալ Հնդկաստանից, Իրանից կամ այլ երկրներից: Դրանից բացի մենք Սփյուռքում ունենք հսկայական համայնք, որի մեծ մասն աշխատում է նաև տեխնոլոգիական ոլորտում: Եվ մեր երկրի համար համապատասխան գործիքները կենսական նշանակություն ունեն հայրենադարձության համատեքստում ևս: Այս մարտահրավերը, որը նետեց ռուս- ուկրաինական պատերազմը Հայաստանի առաջ, շատ ավելի լուրջ պետք է գնահատենք ու ռազմավարություն ունենանք նման իրավիճակների համար:

-Կոնկրետ ի՞նչ գործիքակազմի մասին է խոսքը:

-Մենք պետք է ունենանք ամենաբարենպաստ օրենսդրությունը, ամենաբարենպաստ պայմանները տեղափոխման համար: Մեր հայրենակիցների պարագայում պայմանների շրջանակը լայն պետք է լինի՝ քաղաքացիություն, աշխատանքի իրավունք, տարբեր ծառայություններին հասանելիություն, որը չունենք: Մեր թվային ծառայություների մակարդակը չափազանց ցածր է: Մենք անընդհատ գործ ենք ունենում բյուրոկրատիայի հետ: Մեր նույն հայրենակիցները գալիս են Հայաստան, մի քանի ժամ անց են կացնում անձնագրայինում հերթ կանգնելով, որը խայտառակություն է, հատկապես այնպիսի ռազմավարական շերտի համար, որոնք մեր հայրենակիցներն են: Մենք ունենք լուրջ խնդիր անշարժ գույքի հետ կապված, մենք չունենք բավարար չափով վարձակալության տրամադրվող բնակարաններ, չունենք բարձրակարգ բիզնես տարածքներ: Մենք ունենք բազմաթիվ շենքեր, որոնք բիզնես կենտրոններ են կոչվում, բայց չեն համապատասխանում միջազգային ստանդարտին: Դա մարտահրավեր է քաղաքաշինության ոլորտի համար: Մեզ համար առաջնահերթ է ենթակառուցվածքների զարգացումները: Հայաստանում պետք է արագ ներդնել հատուկ տնտեսական, արդյունաբերական գոտիներ, ենթակառուցվածքներ: Դա պետք է արվի կառավարության աջակցությամբ, համաֆինանսավորվող ծրագրերով: Այսինքն, այս մարտահրավերը հաշվի առնելով պետք է վերանայենք մեր գործիքակազմը, օրենսդրությունը, պայմանները, ենթակառուցվածքները, ու դա արվի շատ արագ:

-Ունե՞ք վիճակագրական տվյալներ, թե քանի ընկերություն է եկել Հայաստան ռուս-ուկրաինական պատերազմից սկսած: Խոսվում էր, որ ընկերությունները կարճաժամկետ կտրվածքով են այստեղ, ի՞նչ միտումներ կան:

-Վիճակագրությունը կթողնեմ պետական մարմիններին: Վերջին հրապարակած տվյալների համաձայն  խոսքը 70 հազար անձի, 1300 ընկերությունների գրանցման մասին է, որից 90-ից ավելի տոկոսը տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերություններ են:

- Նույնիսկ եթե կարճաժամկետ կտրվածքով այդ ընկերություններն ու մասնագետները մնան Հայաստանում, ի՞նչ ազդեցություն դա կթողնի Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի, տնտեսության վրա, ի՞նչ հնարավորություններ կբացվեն:

-Մեզ համար շատ կարևոր է, որ մենք շատ արագ ստեղծենք այնպիսի հարթակներ ու կիրառենք  այնպիսի մեխանիզմներ, որոնք հնարավորություն են տալիս, որ Հայաստան եկած մասնագետն իր գիտելիքը փոխանցի տեղի ընկերություններին, մասնագետներին: Որպես կանոն մեկ բարձրակարգ մասնագետն առնվազն աշխատում է նոր 5 մասնագետի հետ: Դա նշանակում է, որ 100 բարձրակարգ մասնագետ ներգրավելով, մենք կարող ենք 500 հոգանոց աշխատանքային խումբ ստեղծել, 500 երիտասարդի զարգանալու, հմտանալու հնարավորություն տալ: Մենք պետք է հասկանանք, որ սա ներդրումային նշանակություն ունի և ոչ միայն այս մարդկանցից հարկ չպետք է վերցնենք, այլև մի բան էլ պետք է համաֆինանսավորենք, որովհետև գալիս են իրենց գիտելիքը փոխանցում են մեր երեխաներին: Անկախ նրանից թե Հայաստան տեղափոխվելը որքան կտևի, բոլոր փուլերն էլ ռազմավարական նշանակություն ունեն մեր երկրի համար: Զուգահեռ պետք է աշխատենք, գործիքակազմը բարելավելու ուղղությամբ, նպաստենք, որ նրանք ավելի երկար մնան մեր երկրում:

-Այսինքն, ակնկալում ենք, որ տեխնոլոգիական ոլորտի մասնագետների ներհոսքը կնպաստի Հայաստանի մասնագետների հնարավորությունների զարգացմանը, կստեղծվեն աշխատատեղեր…

-Արդյունքը կերևա տնտեսության, գիտության, կրթության ոլորտում, ինչպես նաև սոցիալական առումով: Հատկապես այդ ոլորտի մարդիկ, որպես կանոն, կրթված, գիտակից, բարձր մշակույթի տեր մարդիկ են և իրենց ներկայությունը հասարակության մեջ միայն դրական կարող է լինել: Այդ թվում, գիտենք, որ ինժեներական աշխատատեղերը գեներացնում են մի քանի անգամ ավելի շատ այլ աշխատատեղեր, որովհետև իրենք բարձր վարձատրվող մասնագետներ են, իրենք պետք է խթանեն նաև այլ ոլորտների զարգացումը: Եկած մասնագետները շատ կարևոր ռեսուրս են մեր հայաստանյան ընկերությունների համար: Մեր ընկերություններն արդեն ընդունում են աշխատանքի ՌԴ-ից, Ուկրաինայից, Բելառուսից եկած մասնագետների: Այդպիսի դեպքերը հարյուրավոր են: Ուղիղ օրինակներ կան նաև, երբ հայաստանյան ընկերությունները համագործակցում են արդեն Հայաստան տեղափոխված ընկերությունների հետ: Ամփոփելով ասեմ, որ մեզ անհրաժեշտ է հատուկ քաղաքականություն, մանրամասն ծրագիր, որ պետք է ունենա ծանրակշիռ բյուջե, ու հասկանանք, որ դա ներդրում է, ոչ թե բարեգործություն:

Աննա Գզիրյան  

Վրաստանի կառավարությունը որոշել է արգելել փոխնակ մայրությունըԲալթիկ ծովում հարձшկման է ենթարկվել ռուսական «Sparta II» բեռնատար նավըՊարեկներն ու երիտասարդները մեքենայում բռնկված կրակից փրկել են ՌԴ քաղաքացուն ու ընտանիքի անդամներինԻնձ համար ամենակարևորն այն է, որ մեր նախագահն ինձ չնախատի. ՊեսկովԵՄ երկրներում կայանալիք ընտրությունների արդյունքները կարող են խաթարել միավորման կայունությունը և հանգեցնել առանցքային որոշումների ընդունման «կաթվածի». The GuardianԱդրբեջանից Հայաստան արտահանումը շուրջ 246 անգամ գերազանցում է հակառակ հոսքը. միակողմանի կախվածnւթյունը կարող է վերածվել տնտեսական և քաղաքական ճնշմшն լրացուցիչ գործիքի. ՍուրենյանցԹրամփը գովեստի խոսքեր է հնչեցրել Պեսկովի հասցեին, վերջինս արձագանքել էՌազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և կարգազանց զինծառայողների դեմ. ՊՆԿոստանյանը Նեապոլում քննարկել է Իտալիայի հետ միջխորհրդարանական համագործակցության ընդլայնումըԲելգիան գործադուլի պատճառով 14 ժամով կփակի իր օդային տարածքըՄարգարա-Վանաձոր ավտոճանապարհին «Nissan Elgrand»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ կա 4 վիրավnրՀրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակներըԱյն, ինչ տեղի է ունենում Մուսիալայի շուրջ, նման չէ «Բավարիա»-ին․ Ռիո ՖերդինանդԱհազանգեր են ստացվել ուժեղ քամու հետևանքով տապալված և տապալման վտանգ ներկայացնող ծառերի, վնասված տանիքների, արևային վահանակների վերաբերյալԲելգիայի օդային տարածքը կփակվի․ բոլոր չվերթները չեղարկվում ենՀայաստանը խաչմերուկում. Ինչո՞ւ է Փաշինյանի քաղաքականությունը ստիպում հարևաններին արտակարգ միջոցներ ձեռնարկելՈւժգին երկրաշարժ` ԻրանումՌԴ ՊՆ․ «Գերան» ԱԹՍ-ները հարվածել են Ուկրաինայի նավթավերամշակման գործարանինԿալիֆոռնիայում երեկույթի ժամանակ քրեական խմբավորումների միջև կրակnցների հետևանքով ինը մարդ վիրավnրվել էՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է«Ռուսաստանը չի՞ վճարում, կտրականապես համաձայն չենք». Փաշինյանը զայրացել է, երբ Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) հայտարարել է Հայաստանի համար կազմակերպությունից դուրս գալու գինը«Իմ ընկերը»․ Թրամփը Պուտինի հետ լուսանկար է հրապարակելՎթարային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանումՀայաստանը մեծապես կարևորում է Լիբանանի հետ քաղաքական բարձր մակարդակի երկխոսության ամրապնդումը. Փաշինյանը շնորհավորական ուղերձը՝ Լիբանանի վարչապետինՖրանսիայում թանկացումների դեմ բողոքի ցույցերի ընթացքում 144 մարդ է ձերբակшլվելԻրանը Բահրեյնում ամերիկյան «Patriot» համակարգերի երկու ռադարի է հարվшծել. ԻՀՊԿՂազախստանը, Վրաստանը և Հայաստանը խստացնում են ռուսների համար սահմանափակումներըՀրաչյա Քոչարի փողոցում բախվել են «Zeekr»-ը, «Mercedes»-ը և «Volkswagen»-ը. կան վիրավnրներԱրտաշատում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Volkswagen»-ը. հոսպիտալացված կաՖիդան․ Թուրքիան ԱՄՆ-ին և Եվրոպային նախազգուշացրել է Սիրիայում Իսրայելի հնարավոր գործողության մասինԻրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Բահրեյնում ամերիկյան Patriot համակարգերի ռադարներին հարվածելու մասինԻնչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներինԱշխարհաքաղաքական խափանման եզրին. Կարո՞ղ է Հայաստանը մերձենալ Եվրամիությանը առանց Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելուՏարադրամի փոխարժեքները նոյեմբերի 22-ինԺամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և քամու ուժգնացումՀայաստան՝ Բանկային աշխատողների օր. պատմության այս օրը (Նոյեմբերի 21)Լույս չի լինելուԹրամփը նախազգուշացրել է ԱՄՆ սնանկացման վտանգի մասին և կոչ է արել վերացնել պետական պարտքի վերին շեմըՇվեդիան շենգենյան վիզաներ չի տրամադրի ռուս մարզիկներինԻրանը ցուցադրել է ստորգետնյա «հրթիռների քաղաք»Հայաստանը կընդունի բասկետբոլի կանանց Մ16 տարեկանների Եվրոպայի առաջնությունըՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգըԱՄՆ-ին սնանկացում է սպառնում, եթե չլուծվի պետական պարտքի վերին շեմի հարցը40 մարդ հոսպիտալացվել է անհայտ նյութի արտահոսքի պատճառով․ ՍլովակիաԻնչպե՞ս Հայաստանում ծնված երեխայի համար ստանալ ԱՄՆ քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ, եթե ծնողներից մեկը ԱՄՆ քաղաքացի է«Jeep»-ը հետիոտնային անցման վրա վրաերթի է ենթարկել հետիոտնինԻրավիճակը` ավտոճանապարհներին` 22:00-ի դրությամբԻրանի ՀՕՊ-ը ամերիկյան F-16 կործանիչ է խոցելԿիրակնօրյա Սուրբ պատարագներ՝ Արագածոտնի թեմումՄի շարք տարածաշրջաններում անձրև է տեղում․ միջպետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
Ամենադիտված