Օտարերկրյա մուտացիաները կարող են մեծացնել մահացությունը COVID-19-ից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆIz.ru-ն գրում է, որ Սանկտ Պետերբուրգի գիտնականներն ուսումնասիրել են կապը կորոնավիրուսային մուտացիաների և ծանր տարած կորոնավիրուսային վարակի դեպքերի միջև։ Հետազոտությունը ներառել է Սանկտ Պետերբուրգի թիվ 40 քաղաքային հիվանդանոցի ավելի քան հիսուն հիվանդների վիրուսային ՌՆԹ-ի նմուշներ։ Հետազոտությանը մասնակցել են նաև Մանկաբարձության, գինեկոլոգիայի և վերարտադրողականության գիտահետազոտական ինստիտուտի գիտնականները, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի, Մանկական ինֆեկցիոն հիվանդությունների գիտական և կլինիկական կենտրոնի աշխատողները:
«SARS-CoV-2 ՌՆԹ-ում 389 տարբերակ մուտացիա է հայտնաբերվել: Ավելին, մահացու ելքով հիվանդների նմուշներում եղել է 139 փոփոխություն»,- «Իզվեստիային» ասել է հետազոտության ղեկավար, Փորձարարական բժշկական վիրուսաբանության, մոլեկուլային գենետիկայի և կենսաբանկի գիտահետազոտական ինստիտուտի ղեկավար Օլեգ Գլոտովը: Պարզվել է, որ հիվանդները վարակվել են SARS-CoV-2-ի 14 տարբեր գծերով։ Նրանցից հինգը ծագումով ռուսական են եղել, այսինքն առաջին անգամ բացահայտվել են Ռուսաստանում։ Մնացած ինը, պարզվել է, որ ոչ ռուսական ծագում ունեն, տեղափոխողները դրանք «բերել են» այլ պետություններից։
Գիտնականների եզրակացության համաձայն ոչ ռուսական ծագման SARS-CoV-2 գծերի մուտացիաները կապված են հետազոտվող խմբում մահվան ռիսկի բարձրացման հետ։
Ըստ Օլեգ Գլոտովի, դա մի քանի պատճառ ունի: Նախ վիրուսի «կենցաղային» տարբերակի մուտացիաները կարող են ավելի հարազատ դարձած լինել բնակչությանը։ Երկրորդը այն է, որ վարակվածները կարող էին ավելի ագրեսիվ տարբերակ բերել դրսից։