Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շտապօգնության բժիշկն ինտերնետի աստղ է դարձել, բայց աշխատանքից չի ազատվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արդեն մի քանի օր «համացանցային դեպքերը» զարգանում են նաեւ շտապօգնության բժշկի մասնակցությամբ միջադեպի շուրջ:

Սկզբում լայն տարածում գտավ մի տեսանյութ, որտեղ բժիշկը նախ ստորագրություն է վերցնում այգում գետնին պառկած տարեց տղամարդուց, որ նա հիվանդանոց տեղափոխվել չի ցանկանում, իսկ քիչ անց կոպիտ արտահայտություններ է թույլ տալիս նրա հասցեին կամ նրան ուղղված: Տեսանյութից հետո էլ տեղեկություններ տարածվեցին, որ Երեւանի շտապօգնության բժիշկ Վահրամ Անդրեասյանն ազատվել է աշխատանքից, ինչը պատճառ դարձավ, որպեսզի նրա որոշ գործընկերներ հանդես գան բժշկին աշխատանքի վերականգնելու պահանջով:

Տեսանյութում երեւում է, որ կանչի եկած բժիշկը, ավելի շատ դիմելով շուրջը հավաքված մարդկանց, տեղեկացնում է, որ քաղաքացու ճնշումը կարգին է, պուլսը հանգիստ է, գիտակցությունը՝ տեղը, իսկ այլ հետազոտություններ կազմակերպել այդտեղ հնարավոր չէ:

Այնուհետեւ բժշկին է դիմում գետնին պառկած քաղաքացին:

- Տղա ջան:

- Հաջան:

- Հանգիստ մնա:

- Ես հանգիստ եմ:

- Հանգիստ մնա, ասում եմ:

- Ես ասի՝ հանգիստ եմ, իյա: Արի գոնե նստի, այ մարդ, ստեղ հազար հատ հյուր կա, հազար հատ մարդ կա, հո դու խայտառակ չե՞ս: Բա էն երեխեն քեզնից ինչ ա սովորելու:

Այնուհետեւ դիմադրող քաղաքացուն եւս մեկ անգամ հարցնում է՝ հիմա չե՞ս գալիս հիվանդանոց, եւ մերժում լսելով, քթի տակ զայրացած նետում՝ ջհանդամը գաս, հավեսդ չունեմ եւ հեռանում:

«Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը մեր զրույցում տեղեկացրեց, որ բժիշկ Վահրամ Անդրեասյանն աշխատանքից չի ազատվել: Նրա նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ, ինչը նշանակում է, որ մեկ ամսվա հերթապահություն Անդրեասյանը չի կատարի, այսինքն` այդ ժամանակահատվածում փաստացի չի աշխատի: Թագուհի Ստեփանյանը հավելեց, որ նախկինում նա երբեւիցե չի դրսեւորել նման պահվածք, քաղաքացու դեպքում էլ բժշկական սխալ թույլ չի տվել, ուստի աշխատանքից ազատելու խնդիր դրված չի եղել: «Բայց իհարկե բժիշկը նման ձեւով չպիտի խոսեր` անկախ նրանից՝ դիմացինը առո՞ղջ է, հիվա՞նդ է, հոգեկան առողջության խնդիրնե՞ր ունի, թմրամո՞լ է»,- ասաց տնօրենը՝ հավելելով, որ այդ օրը միեւնույն քաղաքացու համար երեք կանչ է ստացվել, եւ այդ կանչերից երկրորդը սպասարկել է տվյալ բժիշկը:

Իր նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու՝ ղեկավարության որոշումը Վահրամ Անդրեասյանը, իր իսկ խոսքերով, միանգամայն արդարացի, ճիշտ եւ ադեկվատ է համարում: «Ես էլ լինեի տնօրենի փոխարեն, նույն ձեւով էի վարվելու»,- ասաց նա:

Բժիշկը պատմեց, որ երբ ինքը մոտեցել է, քաղաքացին միանգամից շուռ է եկել, թե քեզ ով է կանչել: Ասել է, որ ոչ մի գանգատ չունի, ոչինչ չի ուզում եւ հիվանդանոց էլ չի գնալու: Ու թեպետ նա սկսել է իր հետ կոպիտ տոնով խոսել, Վահրամ Անդրեասյանը կարծում է, որ ինքն ամեն դեպքում չպետք է նույն կերպ արձագանքեր: «Մարդը հանգիստ պառկած էր իր համար, ես եմ նստեցրել, հարցրել՝ ինչ է եղել, հայրիկ ջան, շուռ եկավ՝ դո՞ւ ով ես, դո՞ւ ինչու եկար, քեզ ո՞վ է կանչել: Ասում եմ՝ հա լավ, հայրիկ ջան, հիմա եկել ենք, ինչ գանգատ ունես: Պատասխանում է՝ ես գանգատ չունեմ, ինչ ես ուզում ինձանից: Ասում եմ՝ հայրիկ ջան, բեր մի հատ ճնշումը չափեմ: Այ տղա, ասում է, ինչ ես ուզում, գնա էստեղից, ես գանգատ չունեմ: Ճնշումը չափում եմ, նորմալ է, պուլսը չափում եմ, նորմալ է, զրուցում եմ՝ ինչն է խնդիրը: Ասում է՝ թողեք էստեղ հանգիստ քնեմ: Ասում եմ՝ հայրիկ ջան, ախր քնելով չի, էստեղ հասարակական վայր է: Կողքից մեր հարգարժան, այսպես ասած, գթասիրտ մարդիկ սկսում են՝ բա մի հատ առաջին օգնություն ցույց տվեք, բա մի հատ սա արեք, նա արեք: Արդեն կամաց-կամաց ինձ ոչ թե այդ մարդն է ափերից հանում, այլ նրանք: Այդ մարդը իհարկե չի կոպտում, հայհոյանք չի ասում, բայց ասում է՝ ինչ ես ուզում ինձանից, գնա, չգոռաս վրաս, ասում եմ՝ բայց ով է գոռում: Ասում է՝ հանգիստ մնա, ասում եմ՝ բայց ով է անհանգիստ: Բարձրաձայն է խոսում վրաս: Ու ինչ-որ մեկը երեւի զգաց, որ ես արդեն կարող է ափերից դուրս գամ, այդ պահին հաջողացրեց ինձ տեսանկարահանել: Վերջ»,- փոխանցեց «Շտապօգնության» բժիշկը:

Նա նաեւ հավելեց. «Իհարկե, հիմա սառը դատելով՝ զգում եմ, որ ես իրավունք չունեի: Մարդ է, եթե այդտեղ է ուզում քնել, դա իմ գործը չէ, ոստիկաններ կային, թող ոստիկանները զբաղվեին այդ խնդրով: Բայց յուրաքանչյուր մարդ կարող է ափերից դուրս գալ: Հայհոյանք չեմ տվել, մարդուն չեմ վիրավորել, երկու բառ եմ ասել՝ հավեսդ չունեմ, դրա համար դարձավ պատմություն, լրագրողների պատճառով ես դարձա ինտերնետի աստղը, չգիտես ինչու»: Ամեն դեպքում, ըստ բժշկի, քաղաքացին, որի համար կանչ էր տրվել, առողջության հետ կապված խնդիր տվյալ պահին չի ունեցել, իսկ որ նրան առաջարկվել է հիվանդանոց տեղափոխել, կարգն է այդպես:

Ավելացնենք, որ Վահրամ Անդրեասյանի փոխանցմամբ, իր մասնագիտական գործունեությունը չի սահմանափակվում միայն «Շտապօգնությունում» աշխատանքով: «Ես աշխատում եմ հիվանդանոցում, աշխատում եմ պոլիկլինիկայում, Երեւանի պետական բժշկական համալսարանի վիրաբուժության ամբիոնում ասիստենտ եմ: Ես իմ գործունեությունը մյուս տեղերում շարունակում եմ, ուղղակի այս մի ամիսը «Շտապօգնությունում» չեմ հերթապահի»,- ի պատասխան՝ ասաց նա:

Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Իրանը Զանգեզուրի հարցում լարվածություն է ստեղծում, սակայն պայմանավորվում Հայաստանի հետ. Ո՞րն է Իրանի նպատակը Տարադրամի փոխարժեքները մարտի 27-ին Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով 6 տարի առաջ այս օրը սկսվեց 44–օրյա պատերազմը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 27)Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՌшզմական հանցագnրծների տեղը ՄԱԿ-ի ամբիոնը չէ, այլ դատարանի դահլիճը․ Էրդողանը՝ Նեթանյահուի մասին Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր ՀԱՊԿ զորակազմերը զորավարժությունների համար ժամանել են Ռուսաստան «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հալանդը չի կարողանա սեփական նախաձեռնությամբ հեռանալ ակումբից Կոնգոյի զինված ուժերի սպաներին տեղափոխող ինքնաթիռ է կործանվել, զոհվել է առնվազն 17 մարդ Պուտինը և Վուչիչը անդրադարձել են միջազգային արդիական խնդիրներին, այդ թվում՝ ուկրաինական հակամшրտությանը Կիլիան Մբապեն ծնկի վնաuվածք է ստացել․ նա ստիպված է բաց թողնել հավաքի մնացած հատվածը․ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել Ադրբեջանը Թուրքիային մեղադրել է իր դեմ հիբրիդшյին պшտերազմ վարելու մեջ․ ադրբեջանագետ Եվրոպայից Ասիա շրջանցելով Ռուսաստանը. ԵՄ-ն մեկնարկում է խոշոր տրանսպորտային նախագիծՌուսաստանը գիշերը յոթ ուղղություններից արձակել է մոտ 200 ԱԹՍ Լաչինում տրակտոր է պայթել ականի վրա Զելենսկին հայտնել է Ուկրաինայի երեք շրջանում մի քանի էներգաօբյեկտի шվերման մասին Վրաստանի ազգային հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Թրամփի հետ հանդիպումը տեղի չի ունենա, քանի դեռ երկու պետությունների միջև վստահությունը չի վերականգնվել․ Փեզեշքիան Հայաստանը փնտրելով նոր ռազմական գործընկերներ խաղադրույք է կատարում Լեհաստանի վրա Հայաստանը հետևում է Բուլղարիայի օրինակին, այսինքն ուղիղ դեպի Էրդողանի ճիրաններըՍպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Ջուր չի լինելու մի քանի ժամ․ հասցեներ Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով Հայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրել
Ամենադիտված