«Ռեալն» Օրելիեն Տչուամենիի համար կառաջարկի 80 միլիոն եվրո
ՍՊՈՐՏԻսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալը» «Մոնակոյի» եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի 22-ամյա հենակետային կիսապաշտպան Օրելիեն Տչուամենիի համար կառաջարկի 80 միլիոն եվրո, հաղորդում է RMC Sport-ը։
Արքայական ակումբը նրան կառաջարկի 5 տարվա պայմանագիր։
Տչուամենին ֆրանսիական «Բորդոյի» սան է, որին «Մոնակոն» 2020 թվականին ձեռք է բերել 18 միլիոն եվրոյով։
Ավարտված մրցաշրջանում Տչուամենին «Մոնակոյի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 50 հանդիպման, խփել 5 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը «Մոնակոյի» հետ նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս։