Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կապիկի ծաղիկը նոր կորոնավիրուս կդառնա՞. մեկնաբանում է վարակաբանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ)` վերջին շաբաթների ընթացքում աշխարհում արձանագրվել է կապիկի ծաղիկ հիվանդության ավելի քան 90 դեպք առնվազն 12 երկրում, և ևս 50 կասկածելի դեպք հետազոտվում է։ Հիվանդության դեպքերը հաստատվել են եվրոպական ինը երկրում (Մեծ Բրիտանիա, Իսպանիա, Պորտուգալիա, Գերմանիա, Բելգիա, Ֆրանսիա, Նիդեռլանդներ, Իտալիա և Շվեդիա), ինչպես նաև ԱՄՆ-ում, Կանադայում և Ավստրալիայում։ Մինչ այժմ, հիվանդության դեպքերն արձանագրվել են Աֆրիկյան երկրներում կամ կապված են եղել այդ երկրներ ճանապարհորդության հետ։

Համաճարակաբան Մերի Տեր-Ստեփանյանի խոսքով՝ քիչ է հավանականությունը, որ նոր համաճարակը կորոնավիրուս կդառնա.

«Կապիկի ծաղիկը հայտնի է հիսունականների վերջից, լաբորատոր կապիկների շրջանում է արձանագրվել։ Յոթանասունական թվականներին մարդկանց շրջանում առաջին դեպքերն են արձանագրվել՝ փոխանցված կենդանիներից, սակայն հիվանդության աղբյուր հանդիսանում են ոչ միայն կապիկները, այլ նաև տարբեր կրծողներ։ Վարակի հիմնական շտեմարանը Աֆրիկան է, Աֆրիկյան մի շարք երկրներ, որտեղ հարուցիչը շրջանառվում է այդտեղ բնակվող կենդանիների շրջանում»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց Տեր-Ստեփանյանը։

Համաճարակաբանի խոսքով՝ հիվանդության արձանագրված դեպքերն անհանգստացնող են նրանով, որ դրանց թիվն է բավականին շատ.

«Հատկանշական է, որ դեպքեր արձանագրվել են նաև այն մարդկանց մոտ, ովքեր Աֆրիկայում չեն էլ եղել, սա է անհանգստացնողը, և դեպքերի թիվը եղել է ավելի շատ քան սովորաբար լինում է։ Գրականության մեջ այս հիվանդության փոխանցման տարբեր մեխանիզմներ կան, բայց ժամանակ և բազմաթիվ հետազոտություններ են պետք որևէ մեկը հաստատելու համար: Թե ինչու է այսպես տարածվել, մարդուց մարդ ինչպես է փոխանցվել, դրանք էլ են ուսումնասիրություն պահանջում»:

Տեր-Ստեփանյանի խոսքով՝ կապիկի ծաղկի դեմ կոնկրետ պատվաստանյութ չկա, բայց բնական ծաղկի դեմ մինչև 1980 թվականը արված պատվաստանյութը կապիկի ծաղկից նույնպես ապահովում է որովհետև նույն ընտանիքին պատկանող վիրուսներ են.

«Սպեցիֆիկ բուժում այս վարակը, որպես այդպիսին, չունի: Կախված ախտանշաններից՝ կարող են օգտագործվել ջերմիջեցնողներ:  Հարկ եմ համարում ընդգծել, որ սա ջրծաղկից ավելի ծանր հիվանդություն է: Ջրծաղիկն այլ ընտանիքի է, սա բնական ծաղկին պատկանող վիրուս է, որը ժամանակին եղել է հատուկ վտանգավոր վարակ։ Մահաբերությունը կազմում է մինչև 10 տոկոս, նայած որ շտամի մասին է խոսքը։ Այն, որը հիմա տարածվում է, մինչև 3,6 տոկոս մահաբերություն է արձանագրվում»։

Մարիամ Նալբանդյան

Ռուսաստանը բազմաթիվ անհամաձայնություններ ունի ԱՄՆ վարչակազմի հետ․ անհրաժեշտ է քննարկել, թե ինչպես են նրանք պատկերացնում Մոսկվայի հետ տնտեսական հարաբերությունների ապագան․ ԼավրովՎերացվել է Ալափարս գյուղի մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեության կասեցումըԷժան ավիատոմսն «ավելի թանկ» կարող է նստել պետության վրա. Արարատ Միրզոյան Կառավարությունը կսուբսիդավորի պարարտանյութերի ձեռքբերումը «Յուվենտուսը» երկարաձգեց պայմանագիրը Լոկատելիի հետ Վիճшբանություն է տեղի ունեցել Երևանի թիվ 164 դպրոցում․ կա վիրшվոր Մենք ապրել ենք մի իրականության մեջ, երբ «Mercedes G» քշողը նպաստ է ստացել․ նրանց պատճառով մյուս կարիքավորի համար չենք կարողանում ավելի որակյալ ծառայություններ մատուցել․ ՓաշինյանՄեկնարկել են «Մոնթե» ֆիլմի նկարահանումները․ Մոնթեին կմարմնավորի Վլադիրմի ՄսրյանըԱՄՆ նախագահը մեկ ժամվա ընթացքում յոթ պնդում է արել, բոլորը՝ կեղծ․ Ղալիբաֆ «Բարձրաձայնեք ձեր սիրո մասին ամեն օր ու քանի կա դրա հնարավորությունը՝ պինդ գրկեք նրանց»․ Սոֆի ՄխեյանԹրամփը ամբողջ աշխարհին ցույց տվեց, որ ԱՄՆ-ն ամենակարող չէ․ Լուկաշենկո Ես ավարտել եմ 8 պшտերազմ, եթե ավելացնեք Իրանն ու Լիբանանը, արդեն կլինի 10 ավարտված պшտերազմ․ ԹրամփԻրանը հայտարարել է օդային տարածքը բացելու մասին Ծանրորդ Աղասի Աղասյանը հետմшհու արժանացել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալների Ապրիլի 19-ին ճանապարհներ կփակվենԼպիրշության մաստեր-կլաս Փաշինյանից ու Ջուլհակյանից Էրդողանի ծաղրը ՀՀ իշխանությունների հասցեին Ավտովթար՝ Դիլիջանի թունելում․ վիրավոր կա Բաքուն ոչ մի հետքայլ չի անում իր նարատիվներից ՉԼ. Հայտնի է շաբաթվա լավագույն խաղացողի անունը Ովքեր են ՀԱԿ համամասնական ցուցակի առաջին 6 թեկնածուները Ապարանում կասեցվել է լցակայանի բենզինի վաճառքը Սպասվում է անձրև և քամու ուժգնացումԱրման Ծառուկյանին և նրա ուղեկիցներին ինքնաթիռից իջեցրել են. ինչ է տեղի ունեցել Ինչ են քննարկել Սերգեյ Լավրովն ու Հաքան Ֆիդանն Անթալիայում Նուբարաշենից Բարձրաշեն ճանապարհը վաղը ժամանակավորապես կփակվի երթևեկության համար Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են «Lada Priora»-ն և «Honda»-ն․ կա վիրավորՓաշինյանական իշխանությունը խուճապահար ձերբակալում է բոլոր ընդդիմախոսներին Ջուր չի լինի մի քանի ժամ Ստեղծվում է Աբխազիայի միջոցով Հայաստան տանող նոր ցամաքային տրանսպորտային միջանցքՈւշադրության փոփոխություն. Էստոնացիները Վրաստանից տեղափոխվում են ՀայաստանԱրդյո՞ք բոլոր միջոցներն են հասել հասցեատերերին. իշխանությունը բռնի տեղահանվածներին վերածում է քաղաքական վտարանդիների. «Փաստ»«Բադալյան. Իշխանության տարիներին էլ Փաշինյանը շարունակել է մնալ «դեղին լրագրող»»Ընդդիմությունը Հայաստանին խոստանում է խաղաղություն բարենպաստ պայմաններովԻշխանության պահպանումը ամեն գնով՝ քաղաքական ճնշումների նոր փուլ Ի՞նչ նպատակներ ու հետաքրքրություններ ունի Ռուսաստանը Հայաստանում. «Փաստ»Եվրոպական գագաթնաժողովը ընտրությունների նախաշեմին՝ աջակցությո՞ւն, թե՞ ռիսկ Տարադրամի փոխարժեքները ապրիլի 18-ինԽՍՀՄ-ում առաջին անգամ անցում է կատարվել ամառային ժամանակի․ պատմության այս օրը (18 ապրիլ)«Եթե մենք չլինենք 18 տարեկան երեխաների կողքին, ո՞վ պետք է լինի». կամավոր Գևորգ Ինջիղուլ յանը զոհվել է հոկտեմբերի 8-ին Հադրութում. «Փաստ»Ահռելի հնարավորություններ, օբյեկտիվ ու սուբյեկտիվ խնդիրներ. «Փաստ»Թիվ 28 երթուղին սպասարկող ավտոբուսը Աշտարակի խճուղում բախվել է կայանված «Mazda»-ին. կա վիրավոր Ոչ միայն անազնիվ. կարո՞ղ է շաբաթը ուրբաթից շուտ գալ. «Փաստ»Ձերբակալել են Շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ ԼպուտյանինՈւղիղ ցուցո՞ւմ. ինչո՞ւ են խառնվել իշխանությունները. «Փաստ»Որոշ ժամանակ գազ չի լինելու«Այս մարդը Բաքվի ձեռքում դարձել է «դամոկլյան սուր»՝ կախված հայ ժողովրդի գլխին». «Փաստ»Ի՞նչ նպատակով են Երևանում մի շարք տարածքներ ճանաչվելու հանրության գերակա շահ. նախագիծ. «Փաստ»Փորձում է խաբել թե՛ ժողովրդին, թե՛ Ռուսաստանին, թե՛ Արևմուտքին. «Փաստ»
Ամենադիտված