Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Բրյուսելում եռակողմ հանդիպման արդյունքներով․ մանրամասնել է Շառլ Միշել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպման արդյունքների վերաբերյալ։

«Այսօր ընդունեցի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Սա այս ձևաչափով մեր երրորդ հանդիպումն էր։ Մենք կենտրոնացանք Հարավային ովկասի իրավիճակի և երկու երկրների, ինչպես նաև ավելի լայն տարածաշրջանի հետ ԵՄ-ի հարաբերությունները զարգացնելու վրա։ Քննարկումն անկեղծ և արդյունավետ էր։ Մենք դիտարկեցինք հարցերի ողջ փաթեթը։ Մանրամասն քննարկել ենք հումանիտար հարցերը, այդ թվում՝ ականազերծման, պահվող անձանց ազատ արձակելու և անհետ կորած անձանց ճակատագիրը պարզելուն ուղղված ջանքերը»,- ասված է Միշելի հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ Շառլ Միշելը ներկայացրել է արդյունքները, որոնց հասել են քննարկումների ընթացքում։

«Սահմանային հարցեր

Առաջիկա օրերին միջպետական սահմանին տեղի կունենա սահմանային հանձնաժողովների առաջին համատեղ նիստը։ Այն կանդրադառնա բոլոր հարցերին, որոնք վերաբերվում են սահմանազատմանը և կայուն իրավաճակի լավագույնս ապահովմանը։

Հաղորդակցություններ

Ղեկավարները համակարծիք էին, որ անհրաժեշտ է առաջ գնալ տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցում։ Նրանք համաձայնության եկան տարանցման կարգավորման սկզբունքների վերաբերյալ՝ արեւմտյան Ադրբեջանի եւ Նախիջեւանի, Ադրբեջանի տարածքով՝ Հայաստանի տարբեր մասերի, ինչպես նաեւ երկու երկրների հաղորդակցության ենթակառուցվածքների միջոցով միջազգային բեռնափոխադրումների շուրջ:

Նրանք համաձայնության եկան սահմանների կառավարման, անվտանգության, հողի վճարների, ինչպես նաեւ մաքսային սկզբունքների շուրջ միջազգային բեռնափոխադրումների համատեքստում:

Փոխվարչապետներն այս աշխատանքն առաջ կտանեն առաջիկա օրերին։

Խաղաղության պայմանագիր

Ղեկավարները պայմանավորվեցին առաջ տանել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ապագա խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումները, որով կարգավորվելու են միջպետական հարաբերությունները։ Առաջիկա շաբաթների ընթացքում ԱԳ նախարարների գլխավորած թիմերը առաջ կտանեն այս գործընթացը։ Սրան ի լրումն շեշտել եմ երկու ղեկավարներին, որ անհրաժեշտ է ապահովել Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը:

Սոցիալ-տնտեսական զարգացում

ԵՄ-ն երկու կողմերի հետ կշարունակի Տնտեսական խորհրդատվական խմբի աշխատանքը, որը նպատակն է տնտեսական զարգացման ապահովումը` ի շահ երկու երկրների եւ նրանց բնակչության»:

«Բոլորը կրակն են ընկել. նա թշնամիներ ու պրոբլեմներ ստեղծելու վարպետ է». «Փաստ»Ճահիճում ոչ մեկի համար լավ չի լինում. «Փաստ»Պետական համակարգում մարդկանց նյարդերն այլևս չեն դիմանում. «Փաստ»Ինչպես գործազրկել հազարավոր մարդկանց ու... գնալ արձակուրդը վայելելու. «Փաստ»Անձնական վրեժխնդրության դրսևորումներն ու դրանց սպասարկման «համակարգերը». «Փաստ»Կասեցվել է «Հեքիաթ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Բախվել են «BMW»-ն ու «Toyota»-ն. 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են Արմավիր-Երևան երթուղին սպասարկող ավտոբուսն ու «SHACMAN» բեռնատարը Զգուշացե՛ք «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից. ՆԳՆ Եվրոպայում արտակարգ շոգի պատճառով առնվազն 10 հազար մարդ է մահացել Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն անդրադարձել է 1 տարեկան երեխայի ողբերգական դեպքին Նոր կանոններ չափիչ սարքերի համար․ ինչ է փոխվում քաղաքացիների և բիզնեսի համար Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով Ծանոթ ու միարժամանակ անհայտ …Ռիգայական բալզամ ՄԻՊ-ի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս «Միակողմանի խաղ. Փաշինյանը ցինիկաբար Հայաստանի ներքին խնդիրների համար մեղադրել է ԵԱՏՄ-ին»Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Ամերիկացիները խաբել են առաջին օրվանից. Իրանի ԱԳՆ խոսնակ Դիեգո Ֆորլանը կգլխավորի Ուրուգվայի ազգային հավաքականը ԱՄՆ-Իրան լարվածության ֆոնին նավթի գինը բարձրացել է 4 տոկոսով Տարադրամի փոխարժեքները հուլիսի 13-ին Վաղարշյանում նախօրեին հնչած կրակոցների դեպքով ձերբակալված կա «Ճգնաժամի նոր փուլ Հայաստանում»ՌԴ-ից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով կուղարկվի ցորենով բեռնված 7 վագոն Բախվել են 2 «Mercedes»-ն ու «Mitsubishi»-ն. կան վիրավnրներ ԱՄՆ-ն հայտարարեց իրանական թիրախների վրա նոր հարվածների շարքի ավարտի մասին Արագածոտնի մարզում գազամատակարարման ընդհատումներ կլինեն Երկար ժամանակ լույս չի լինելու Երևանում ու 7 մարզում Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների թիմը` ԵԱ-ի չեմպիոն Վենեսուելայի խորհրդարանը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձև. պատմության այս օրը (13 հուլիս)Ի դեմս Ադրբեջանի՝ Հայաստանը ստացել է մատակարարումների հուսալի աղբյուր․ Ալիև Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի` հուլիսի 13-ին Ադրբեջանը, խաղացնելով, իսկ տեղ-տեղ՝ պարեցնելով, այնքան է «քշելու» փաշինյանական իշխանությանը, մինչև իր բոլոր նախապայմաններն ու պահանջները կատարվեն. Աբրահամյան ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Յուլիա Սվիրիդենկոն հաստատել է, որ հրաժարական է տալիս Ուկրաինայի վարչապետի պաշտոնից Պակիստանի ԱԳՆ ղեկավարն Առաղչիի հետ զրույցում կոչ է արել դեէuկալացնել Իրանի և ԱՄՆ-ի միջև hակամարտnւթյունը Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել Ուկրաինան փոխում է իր քաղաքական ռազմավարnւթյnւնը․ Զելենսկի Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերի զnhերի թիվը գերազանցել է 4,300-ը Սթոուն Մամբոն՝ «Նոա»-ի նոր ֆուտբոլիստը. պաշտոնական Իսրայելը պատրաստվում է Իրանի դեմ ռազմական գործողության. Կաց Թուրքիան գազ կմատակարարի Հյուսիսային Կիպրոսին Տնտեսագետը քննարկել է այն, թե որ երկիրը կփոխարինի Հայաստանին Ռուսաստանի ձկան շուկայումՎաղվա հոսանքազրկումների մասին Գյումրիում 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ նա մահացել է Սիպրով. Հայաստանը կհեռացվի ՀԱՊԿ-ից և Փաշինյանին անգամ չեն հարցնիՄոսկվայի մերձակայքում ավելի քան 20 ԱԹՍ է խոցվել
Ամենադիտված