Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց ԼՂ հակամարտության հարցում խաղաղության հասնելու շուրջ իրենց պատկերացումները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վաղը վարչապետի աթոռը զբաղեցնող անձը մեկնում է Բրյուսել Հայաստանի անունից բանակցություններ վարելու․ այսօր դուք մեկ անգամ ևս ձեր տասնյակ հազարներով ներկայությամբ ապացուցեցիք, որ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը չունի մանդատ Հայաստանի ու հայ ժողովրդի անունից բանակցություններ վարելու․ հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում այսօրվա հանրահավաքի ժամանակ։

Պատերազմից հետո ամիսներ շարունակ խոսվում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու մասին, ասաց նա, Ադրբեջանը ներկայացրել է իր 5 առաջարկները, իսկ Հայաստանի Հանրապետությունը, ի դեմս այս հողատուների, ասել է, որ այդ կետերն ընդունելի են և ներկայացրել է 6 առաջարկներ․ այդ առաջարկները ոչինչ չասող, դիվանագիտորեն սխալ ձևակերպված և մեր ժողովրդի շահերը չարտահայտող առաջարկներ են, որոնք մենք ամբողջությամբ մերժում ենք։

Իշխան Սաղաթելյանին այս օրերին ուղղվող գլխավոր հարցերից մեկը հետևյալն է․ եթե այս իշխանությունները հեռանան՝ ի՞նչ պետք է արվի, հաջորդ իշխանությունը ի՞նչ քայլեր և գործողություններ պետք է ձեռնարկի, որպեսզի լինի իրական, արժանապատիվ խաղաղություն։ Նա կետերով, մանրամասն ներկայացրեց իրենց պատկերացումները իրական և արժանապատիվ խաղաղության հասնելու շուրջ։

«Ճիշտ ձևակերպելու, պատշաճ ներկայանալու դեպքում հայկական կողմը բանակցային գործընթացի մեկնարկին կարող է մոտենալ ավելի հիմնավոր, միջազգային հանրության համար ընկալելի, միջազգային իրավունքի տեսանկյունից անխոցելի դիրքերից։ Հետևաբար, սրանց այն բոլոր հիմնավորումները, որ իրենք ինչ անում են՝ առավելագույնն է, սուտ է, հակահայկական է և դավաճանական։ Իրական արժանապատվութան հասնելու՝ մեր մոտեցումները հետևյալն են»,-հայտարարեց նա և հրապարակեց ԽԱՂԱՂՈւԹՅԱՆ ՕՐԱԿԱՐԳԻ ԻՐԵՆՑ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄԸ։

44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակում Հայաստանին մարտավարական առումով անհրաժեշտ է․
– զերծ մնալ շտապողական, վտանգավոր և ճակատագրական կտրուկ քայլերից մինչև աշխարհաքաղաքական տագնապալի իրավիճակի հարաբերական կայունացումը և հստակեցումը

– ձևավորել անվտանգային այնպիսի մթնոլորտ, որը կանխատեսելի և ընկալելի կլինի ռազմավարական դաշնակցի և տարածաշրջանային ու միջազգային այլ կարևոր գործընկերների համար՝ նոր աշխարհակարգի ստեղծման պայմաններում անվտանգային արդյունավետ և հայանպաստ մեխանիզմներ ապահովելու նպատակով

– ռազմական, ռազմաարդյունաբերական, տեխնոլոգիական, տնտեսական և ենթակառուցվածքային բոլոր ուղղություններով անհապաղ մշակել և կյանքի կոչել հեռանկարային և ռազմավարական հայեցակարգ

– Համախմբել համայն հայության ողջ ներուժը՝ Սփյուռքը պետք է դառնա մասնակից և պատասխանատու համահայկական օրակարգի խնդիրների կենսագործման համար։

Մենք համոզված ենք, որ իրական խաղաղության, հաշտեցման և համագոյակցության ապահովմանը պետք է անպայմանորեն նախորդեն չլուծված խնդիրների վերաբերյալ փոխհամաձայնությունները։ Ուստի, Հայաստանը պետք է առաջարկի հայ-ադրբեջանական բանակցությունների օրակարգը բաժանել երկու փուլի.
1. Հարաբերությունների կարգավորման սկզբունքների հստակեցում և համաձայնեցում
2. Բուն խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ և պայմանագրի կնքում։
Հարաբերությունների կարգավորման եւ խաղաղության հաստատման հիմնարար մոտեցումներն ու սկզբունքները պետք է լինեն.

Միջազգային մանդատ ունեցող միակ ձեւաչափի արկածախնդիր փոփոխությունն անթույլատրելի է եւ հղի է Հայաստանի անվտանգությանն ուղղակի սպառնացող վտանգներով

– Կողմերի հավատարմությունը միջազգային հիմնարար սկզբունքներին, այդ թվում՝ տարածքային ամբողջականության, ազգերի ինքնորոշման իրավունքի և ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման հանդեպ։

– Մինչև հավանական խաղաղության պայմանագրի կնքումն առաջնային կերպով պետք է հասցեագրվեն Արցախի Հանրապետության տարածքների դեօկուպացիայի և ինքորոշման հրավունքի հիման վրա Արցախի Հանրապետության վերջնական իրավական կարգավիճակի որոշման հարցերը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո։ Հայաստանի Հանրապետության համար ուղենշային պետք է լինի Գերագույն խորհրդի 1992 թ. հունիսի 8-ի՝ Արցախի որեւէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում բացառող որոշումը։

– Ուժի կիրառմամբ կամ դրա սպառնալիքի օգտագործմամբ սահմանագծման և սահմանազատման գործընթացը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է։ Նախքան սահմանագծման և սահմանազատման գործընթացի մեկնարկը, Ադրբեջանը պետք է դուրս բերի իր զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից։

– Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և հետագայում սահմանազատման գործընթացները պետք է մաս կազմեն հակամարտության համապարփակ խաղաղ կարգավորման գործընթացին՝ բացառելով առանց Հայաստանի հետ հուսալի կապի Արցախի անկլավային վիճակը։

– Որպես բանակցությունների մեկնարկ և լարվածության մթնոլորտի թուլացում Ադրբեջանը պետք է վերադարձնի բոլոր ռազմագերիներին, պատանդներին եւ ապօրինի պահվող այլ անձանց։

Մենք վստահ ենք, որ այս իրատեսական մոտեցումն աջակցություն կստանա միջազգային իրավունքի դիրքերից հանդես եկող և Հարավային Կովկասում կայունությամբ և խաղաղությամբ իրապես շահագրգիռ մեր միջազգային գործընկերների կողմից։

Միևնույն ժամանակ, մենք հստակ ուղերձ ենք հղում ողջ միջազգային հանրությանը, որ որևէ պարագայում թույլ չենք տալու հայ ժողովրդի ազգային պետական շահերը զոհաբերել աշխարաքաղաքական հավակնությունների սպասարկմանը եւ անհարկի միջամտել Հայաստանի ներքին գործերին։

«Բոլորը կրակն են ընկել. նա թշնամիներ ու պրոբլեմներ ստեղծելու վարպետ է». «Փաստ»Ճահիճում ոչ մեկի համար լավ չի լինում. «Փաստ»Պետական համակարգում մարդկանց նյարդերն այլևս չեն դիմանում. «Փաստ»Ինչպես գործազրկել հազարավոր մարդկանց ու... գնալ արձակուրդը վայելելու. «Փաստ»Անձնական վրեժխնդրության դրսևորումներն ու դրանց սպասարկման «համակարգերը». «Փաստ»Կասեցվել է «Հեքիաթ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Բախվել են «BMW»-ն ու «Toyota»-ն. 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են Արմավիր-Երևան երթուղին սպասարկող ավտոբուսն ու «SHACMAN» բեռնատարը Զգուշացե՛ք «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից. ՆԳՆ Եվրոպայում արտակարգ շոգի պատճառով առնվազն 10 հազար մարդ է մահացել Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն անդրադարձել է 1 տարեկան երեխայի ողբերգական դեպքին Նոր կանոններ չափիչ սարքերի համար․ ինչ է փոխվում քաղաքացիների և բիզնեսի համար Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով Ծանոթ ու միարժամանակ անհայտ …Ռիգայական բալզամ ՄԻՊ-ի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս «Միակողմանի խաղ. Փաշինյանը ցինիկաբար Հայաստանի ներքին խնդիրների համար մեղադրել է ԵԱՏՄ-ին»Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Ամերիկացիները խաբել են առաջին օրվանից. Իրանի ԱԳՆ խոսնակ Դիեգո Ֆորլանը կգլխավորի Ուրուգվայի ազգային հավաքականը ԱՄՆ-Իրան լարվածության ֆոնին նավթի գինը բարձրացել է 4 տոկոսով Տարադրամի փոխարժեքները հուլիսի 13-ին Վաղարշյանում նախօրեին հնչած կրակոցների դեպքով ձերբակալված կա «Ճգնաժամի նոր փուլ Հայաստանում»ՌԴ-ից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով կուղարկվի ցորենով բեռնված 7 վագոն Բախվել են 2 «Mercedes»-ն ու «Mitsubishi»-ն. կան վիրավnրներ ԱՄՆ-ն հայտարարեց իրանական թիրախների վրա նոր հարվածների շարքի ավարտի մասին Արագածոտնի մարզում գազամատակարարման ընդհատումներ կլինեն Երկար ժամանակ լույս չի լինելու Երևանում ու 7 մարզում Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների թիմը` ԵԱ-ի չեմպիոն Վենեսուելայի խորհրդարանը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձև. պատմության այս օրը (13 հուլիս)Ի դեմս Ադրբեջանի՝ Հայաստանը ստացել է մատակարարումների հուսալի աղբյուր․ Ալիև Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի` հուլիսի 13-ին Ադրբեջանը, խաղացնելով, իսկ տեղ-տեղ՝ պարեցնելով, այնքան է «քշելու» փաշինյանական իշխանությանը, մինչև իր բոլոր նախապայմաններն ու պահանջները կատարվեն. Աբրահամյան ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Յուլիա Սվիրիդենկոն հաստատել է, որ հրաժարական է տալիս Ուկրաինայի վարչապետի պաշտոնից Պակիստանի ԱԳՆ ղեկավարն Առաղչիի հետ զրույցում կոչ է արել դեէuկալացնել Իրանի և ԱՄՆ-ի միջև hակամարտnւթյունը Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել Ուկրաինան փոխում է իր քաղաքական ռազմավարnւթյnւնը․ Զելենսկի Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերի զnhերի թիվը գերազանցել է 4,300-ը Սթոուն Մամբոն՝ «Նոա»-ի նոր ֆուտբոլիստը. պաշտոնական Իսրայելը պատրաստվում է Իրանի դեմ ռազմական գործողության. Կաց Թուրքիան գազ կմատակարարի Հյուսիսային Կիպրոսին Տնտեսագետը քննարկել է այն, թե որ երկիրը կփոխարինի Հայաստանին Ռուսաստանի ձկան շուկայումՎաղվա հոսանքազրկումների մասին Գյումրիում 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ նա մահացել է Սիպրով. Հայաստանը կհեռացվի ՀԱՊԿ-ից և Փաշինյանին անգամ չեն հարցնիՄոսկվայի մերձակայքում ավելի քան 20 ԱԹՍ է խոցվել
Ամենադիտված