Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բլինքենը Ղազախստանի ԱԳՆ ղեկավարի հետ քննարկել է ՌԴ-ի դեմ սահմանված պատժամիջոցների ազդեցությունը դաշնակիցների վրա

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր Վաշինգտոնում հանդիպել է Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխթար Թլեուբերդիի հետ, ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսի հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ նշվում է, որ պետքարտուղարը հաստատել է Ամերիկայի Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունը Ղազախստանի անկախությանը, ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը։

«Նա նախագահ Տոկաեւի քաղաքական եւ տնտեսական բարեփոխումներն անվանել է դրական քայլ Ղազախստանում եւ Կենտրոնական Ասիայում բարգավաճման, անվտանգության ամրապնդման եւ մարդու իրավունքների պաշտպանության համար: Պետքարտուղար Բլինքենը հաստատել է մեր հանձնառությունը դաշնակիցների եւ գործընկերների, այդ թվում՝ Ղազախստանի վրա՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի անհիմն եւ չհրահրված պատերազմին ի պատասխան Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների ազդեցությունը նվազագույնի հասցնելու հարցում»,- ասվում է հայտարարության մեջ:

Հաղորդվում է նաեւ, որ Բլինքենը շնորհակալություն է հայտնել Թլեուբերդիին «Ղազախստանի կողմից Ուկրաինայի ժողովրդին ցուցաբերած առատաձեռն մարդասիրական օգնության համար՝ ինչպես պետական մակարդակով, այնպես էլ մասնավոր անձանց կողմից»:

ԱՄՆ պետքարտուղարը եւ Ղազախստանի ԱԳ նախարարը ծրագրում են սերտ շփումներ պահպանել, ասվում է հայտարարության մեջ։

 

Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին«Նման խառնվածքով մարդիկ վտանգավոր են պետության ղեկին». «Փաստ»«Փակված թեմա՞», թե՞ ժողովրդի բաց վերք. Արցախի հարցի էութաբանական չափումը. «Փաստ»Մտածելու և «գլխի ընկնելու» համար մնաց մեկ շաբաթ. «Փաստ»Բա որ այդքան «թափանցիկ» է, ինչո՞ւ է այդքան գաղտնի. «Փաստ»Ռոբերտ Քոչարյանը կառավարության կազմն է քննարկում. «Փաստ»Ինչո՞ւ է այսպես շտապում ԱՄՆ-ը. «Փաստ»Թիմակիցներին էլ է սկսել «պատերին տալ». չի կարողանալու ստանալ բավարար քանակի քվեներ. «Փաստ»Թբիլիսյան խճուղի-Զ. Քանաքեռցի փողոցի խաչմերուկում բшխվել են «Volkswagen»-ն ու «BMW»-նԵվրասիական սերտ ինտեգրումը օգուտ է բերում ԵԱՏՄ յուրաքանչյուր մասնակցի. Պուտին 44-ամյա տղամարդու մոտ ապօրինի հրազեն են հայտնաբերել Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին «Ford»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին Սենսացիա Արարատի վրա. իտալացի ազնվականի կողմից կազմված հին քարտեզը բացահայտել է Նոյյան տապանի ճշգրիտ հանգրվանըՍաուդյան Արաբիայի չեմպիոն դառնալուց հետո «Ալ-Նասրը» պաշտոնապես հայտարարել է գլխավոր մարզչի հեռանալու մասինՌուսաստանի ագրեuիվ պшտերազմը ևս մեկ կարմիր գիծ է անցել. Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ Ռումինիայում բնակելի շենքին ռուսական ԱԹՍ-ի hարվածի մասինՄարջան Ավետիսյանը կիսվել է նոր լուսանկարներով Բելառուսը պատրաստ է Կուբայի համար անել այն ամենը, ինչ կարող է. Լուկաշենկո Արագածոտնում բախվել են «Honda»-ն ու «Opel»-ը. կա 5 վիրավnր Ռումինիայում ռուսական ԱԹՍ-ն ընկել է բնակելի շենքի վրա. կան վիրավnրներ Ռուսաստանում կարգելվի հայկական «Ջերմուկի» ևս 64,5 միլիոն շշի վաճառքը Ուկրաինան մնում է ԱՊՀ անդամ, քանի որ պաշտոնապես չի դուրս եկել միությունից․ Լեբեդեւ «Ռենշին»-ի աջակցությամբ ընթացող «Վիրտուոզների բանաձև» նախագծի 6-ամսյա հաջող համագործակցությունը «Գրանդ Քենդիի» անունից ստացվող հաղորդագրությունը կեղծիք է. Սամվել ՄարտիրոսյանՅուրաքանչյուր ընտրող տեղամասում պետք է ստանա 18 քվեաթերթիկ. ԿԸՀ Երևան քաղաքի պարեկները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել Զորահանդես՝ գեղեցիկ, բայց անիմաստ Հայաստանը պետք է իր հաշվին շարժվի ԵՄ-ի հետ մերձեցման ուղղությամբ․ ՊեսկովՌԴ սահմանափակումների վերաբերյալ ՍԱՏՄ-ն ծանուցում է ստացել «Չայնիի» ոլորաններում բախվել են միրգ-բանջարեղենով բարձված «Iveco»-ն և «ԶԻԼ»-ը. կա տուժածՌուսաստանի պատժամիջոցներն ուղիղ ազդելու են շարքային քաղաքացու վրա Փաշինյանը մեղմացրե՞լ է հակառուսական հռետորաբանությունը ԱՄՆ-ն պատրաստվում է Թրամփի դիմանկարով 250 դոլարանոց թղթադրամ թողարկելՄիգրացիայի ծառայությունը հրապարակել է ընտրական ռեգիստրում ընտրողների թիվըԱրջը հարձակվել է տղամարդու վրա, նա ստացել է գլխի և այլ վնասվածքներ․ ՌԴ Մոսկվայում վստահ են՝ հայկական գյուղմթերքի արգելքը խնդիր չի ստեղծի Աստանայում մեկնարկել է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստըԱՄՆ-ը չեղարկել է մի շարք ռուսաստանցիների և տանկերների նկատմամբ պատժամիջոցներըԲերեզովսկին մեկնաբանել է Մխիթարյանի՝ Ինտերի հետ պայմանագրի սպասվող երկարաձգումը Ոստիկանության գվարդիայի հրամանատարն ու ՆԳՆ այլ ծառայողներ պարգևատրվել են Օդի ջերմաստիճանը կնվազի 10 աստիճանովՌուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով. կտեղափոխվի ցորեն և պարարտանյութ 4 օր գազ չի լինելու«Տառերի պուրակի» մոտակայքում բախվել են «Opel»-ը և «Honda»-ն․ 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց «Ի՞նչ է արել Ռուսաստանը Հայաստանի համար»«Կրեմլում Փաշինյանի լկտիությունը անպատիժ չի մնացել. Երեք սցենար Հայաստանի համար Ռուսաստանի հետ խզումից հետո»Սամվել Կարապետյանը կհանդիպի երիտասարդների հետ Ծանոթ ու միաժամանակ անհայտ... Parker գրիչԲագրատ Գալստանյանը Երևանի Սուրբ Աննա եկեղեցու բակում առաջին հավաքն է կազմակերպել․ պատմության այս օրը (29 մայիս)Էժան գազից մինչև փակվող շուկաներ․ ինչ գին կարող է վճարել Հայաստանը Դոլարն ու ռուբլին թանկացել են
Ամենադիտված