Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վերևներում շատ լավ գիտեն, որ հենց այս մարդիկ են հասնելու արդարության հաստատմանը և հերթով չեզոքացնում են. Մետաքսե Հակոբյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր Վերաքննիչ դատարանում տեղի է ունենալու Հադրութի Տումի գյուղի բնակիչ Դավիթ Ավագյանի գործով առաջին նիստը: Ավագյանի փաստաբանի խոսքով՝ իրենք հույս էլ չունեն, որ խափանման միջոցը կփոխվի: 

Երեկ Արցախի Հանրապետության ԱԺ հերթական նիստին Արցախի ՄԻՊ-ը մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ հաղորդում ներկայացրեց, որից հետո «Արցախի Արդարություն» կուսակցության անդամ Մետաքսե Հակոբյանը վերջինիս հարց ուղղեց Դավիթ Ավագյանի վերաբերյալ, ում այս օրերին ձերբակալել են՝ «աբսուրդի հասնող» պատճառաբանություններով.

«Գործում գրված է՝ Երևանում մշտական բնակության վայր չունենալու պատճառով, երբ Դավիթն իրենց իսկ կողմից հանձնված Հադրութի Տումի գյուղից է, որտեղ ուներ իր իսկ ձեռքերով կառուցած բավականին գեղեցիկ տուն: Այնուհետև, հասկանալով, որ այդ պատճառաբանությամբ չեն կարող Դավիթին երկար պահել անազատության մեջ, վերագրել են խուլիգանության հոդված, որն ակնհայտ կեղծիք է և սպիտակ թելով կարված է մյուս գործին: Դավիթը երեք անչափահաս տղայի հայր է, ովքեր իր խնամքի տակ են, և անհասկանալի է՝ ինչպես է այս ընթացքում ապահովվում այդ երեխաների կեցությունը: 

Դավիթն այն եզակի դեմքերից է, ովքեր նաև հավաքական կերպարն են արցախյան երրորդ պատերազմի՝ ի հակառակ հայաստանյան այս իշխանությունների, ովքեր ներկայացնում էին, որ Արցախը պարտվեց և ոչ թե հանձնվեց այն պատճառով, որ բոլորը փախչում էին: Դավիթը մինչև վերջին վայրկյանը, չվախենալով մահից, պայքարել է և կենդանի է մնացել Աստծո կամքով: Դավիթի նմանների թիկունքում այս իշխանությունները պարզապես հանձնել են նրանց հայրենիքը, իսկ հիմա ձերբակալում են»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը:

Հակոբյանի խոսքով՝ այս օրերին ոչ մի ձերբակալություն պատահական չի լինում. վերևներում շատ լավ գիտեն, որ հենց այս մարդիկ են հասնելու արդարության հաստատմանը և հերթով չեզոքացնում են.

«Այդ շարքում է նաև Ավետիք Չալաբյանը, ում ձերբակալությունը ևս պարզապես աբսուրդ է: Ստացվում է այնպես, որ հայրենասիրությունը, հայրենիքի համար պայքարը հանցագործություն են և այդ առումով օբյեկտիվ ձևակերպումներ տալը ևս հանցագործություն է այս իշխանությունների օրոք: 

Չեմ ուզում ապօրինի կալանավորվածներից որևէ մեկին առանձնացնել. մենք պետք է համախմբվենք և մեր պայքարի մեջ ևս մեկ կետ ավելացնենք՝ մեր հայրենակիցների ազատության կետը: Իհարկե, մենք հնարավոր բոլոր միջոցներով պայքարում ենք նրանց համար, սակայն հասկանում ենք և չենք զարմանում, որ հենց այսպես պետք է լիներ: Այս իշխանությունների օրոք այլ կերպ լինել ուղղակի չէր կարող:

Եվ սա ևս մեզ պետք է բերի այն համոզմանը, որ օր առաջ պետք է ազատվենք իրենցից, որովհետև, հակառակ դեպքում, ամեն օր այս շարքն ավելանալու է: Իրենք սրբություն չունեն, զոհվածի հորը, հարազատին կալանավորելու են, փորձելու են մեկուսացնել, որպեսզի իրենք իրենց սև գործն ավարտին հասցնեն: Սրան էլ եթե գումարենք Ադրբեջանի կողմից ճնշումները, տպավորությունն այնպիսին է, որ այս իշխանություններն արդեն կյանքի ու մահվան կռիվ են տալիս, որտեղ բոլոր միջոցներն արդարացված են իրենց համար»:

Մարիամ Նալբանդյան

 

Սեպտեմբերի 1-ին, 2-ին, 3-ին, 4-ին, 7-ին 8-ին, 9-ին լույս չի լինելուԲելգորոդի մարզի իրականացված հարձակման հետևանքով 1 մարդ զոհվել է, 3-ը՝ վիրավորվելՆուբարաշենի տներից մեկում հայտնաբերվել է 31-ամյա տղամարդու մարմինԹիվ 11 դպրոցի աշակերտներն ուսումնասիրում են Արփի լճի ռեսուրսների պահպանության հնարավորություններըԲարկոլան պաշտոնապես տեղափոխվել է «Լիվերպուլ»Գերմանիայում քաղաքական ճգնաժամ է հասունանումՍա հիանալի հնարավորություն է. Պեսկովը՝ Փաշինյանի և Պուտինի հանդիպման մասինՎթար է․ սեպտեմբերի 1-ին ջուր չի լինելու երկար ժամանակովԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Infiniti»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրավորներՀայաստանը կարող է դառնալ 120 կմ հեռահարությամբ «Pinaka» հրթիռների առաջին արտասահմանյան պատվիրատուն․ IDRWԱրաբական երկրները ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները անվանել են «անիրատեսական»Նոր բացահայտումներ՝ «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցումԴարաշրջանի ավարտ․ Լիոնել Մեսսին հեռանում է Արգենտինայի հավաքականիցԹբիլիսյան խճուղում հնդիկ վարորդը «Nissan»-ով վրաերթի է ենթարկել հնդիկ հետիոտնինՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բուժզննում է անցնում նոր ակումբին միանալուց առաջՓրկարարները դժվարանցանելի տեղանքից դուրս են բերել քաղաքացունՍեպտեմբերի 1-ին հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի«Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգԱմուլսարի շրջակա համայնքների զարգացման համար տարեկան 7-9 մլն ԱՄՆ դոլար կհատկացվիԻսպանիայում շոգի պատճառով մահերի ռեկորդային թիվ է արձանագրվել«Մանչեսթեր Սիթի»-ն բրազիլացի նորեկ ունի. պաշտոնական Մենք կարձագանքենք Հորդանանում գիշերը ԱՄՆ nւժերի վրա իրանական hարձակմանը. Թրամփ 2-ամյա տղայի կյանքը փրկել չի հաջողվել. երեխան 3-րդ հարկի պատուհանին տեղադրված պաշտպանիչ ցանցի բացվելու հետևանքով անզգուշաբար ընկել էր Եվրոպացիների կողմից ՌԴ-ում ընտրությունների արդյունքների ճանաչումը կամ չճանաչումը Մոսկվայի համար տասներորդական գործ է. Պեսկով Երևանի պարեկները հետապնդել և ձերբակալել են կողոպուտ կատարած երիտասարդին Հայտնի են «Յունիսպորտ»-ի մրցակիցները Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում 2026–ի առաջին կիսամյակում ՀՀ քաղաքացիություն է ստացել 14 770 անձ, որից 8676–ը՝ Արցախից տեղահանվածներ Փորձագետ․ Հայաստանի տնտեսությանը ռուսական շուկայի կորստի պատճառով հասցվող լուրջ հարվածներն անխուսափելի են Ստորագրեցինք «Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի» շրջանակում Համայնքային զարգացման համաձայնագիրը. Պապոյան ԱՄԷ-ի ԱԳՆ-ն Իրանի hարվածը երկրին անվանել է վտանգավոր էuկալացիա «Աբովյան» ԲԿ տեղափոխված 16-ամյա աղջնակի կյանքը բժիշկներին չի հաջողվել փրկել Հիվանդ երեխա է, իրեն չկարողացավ կառավարել. կինը մանրամասներ պատմեց Փաշինյանը մեղադրվում է ընդդիմության դեմ ճնշումների մեջԵբրայերենով Նեթանյահուն բացահայտորեն պարծենում է, որ իրեն հաջողվել է խաբել ԱՄՆ վարչակազմին. անգլերենով նա գովաբանում է ԱՄՆ նախագահի առաջնորդությունը. Արաղչի Իսպանիայում գրանցվել է շոգի պատճառով մաhվան թվերի ռեկորդային ցուցանիշ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Լիմոնչելլո լիկյորՓաշինյանը առաջարկել է, որ Ղազախստանին և Ղրղզստանին դառնան TRIPP նախագծի բաժնետերերԲիշքեկում տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը Երկրաշարժ՝ Վրաստանում. զգացվել է նաև Հայաստանում Եբրայերենով Նեթանյահուն բացահայտորեն պարծենում է, որ իրեն հաջողվել է խաբել ԱՄՆ վարչակազմին. անգլերենով նա գովաբանում է ԱՄՆ նախագահի առաջնորդությունը. Արաղչի Հայաստան-Հնդկաստան բարեկամությունը միշտ ամուր է եղել. Բիշքեկում հանդիպել են Փաշինյան ու Հնդկաստանի վարչապետը Ղրղզստանը և Չինաստանը ստորագրել են հավերժական բարիդրացիության, բարեկամության և համագործակցության մասին պայմանագիր Հայ գեներալ. Մենք առաջինն ենք դավաճանել ՀԱՊԿ-ինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով Նովակ Ջոկովիչը դուրս է մնացել ԱՄՆ բաց առաջնության առաջին իսկ շրջանից Սերյոժա Պետրոսյանն է կյանքից հեռացել Ռոբերտ Քոչարյանին չեզոքացրեցին, քանի որ առջևում Տիգրանաշենի ու Սահմանադրության հարցերը կան․ Աննա Գրիգորյան Կասեցվել է «Էմտա Գրուպ»-ին պատկանող տոմատի մածուկի արտադրամասի արտադրական գործունեությունը Վթար․ մինչեւ 17:00-ն ջուր չի լինելու Արմեն Աշոտյանի խափանման միջոց տնային կալանքը երկարաձգվել է երեք ամսով
Ամենադիտված