Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Զոհված զինծառայողների ծնողները պահանջում են՝ Փաշինյանը պետք է ձերբակալվի պետական դավաճանության հոդվածով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ընթացքում 44-օրյա պատերազմում զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատները ներկայացրեցին հանցագործության մասին հաղորդման մանրամասները:

«Արծվիկ Մինասյանի և Հակոբ Մարտիրոսյանի կողմից 2021թ․-ի հունիսի 11-ին ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրվել է հանցագործության մասին հաղորդում՝ առ այն, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2020 թվականի նոյեմբերի 9-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցրած անձը՝ Նիոկոլ Փաշինյանը,  ուղղակի դիտավորությամբ կատարել է արարքներ, որով օգնել է Ադրբեջանին, որպեսզի վերջինիս կողմից Արցախի հանարպետության դեմ իրականացված թշնամական գործունեության արդյունքներով Ադրբեջանի հանրապետության վերահսկողության ներքո վերադառնան Հայկական Զինված ուժերի կողմից նախկինում ազատագրված Արցախի տարածքային ամբողջականության մաս կազմած տարածքները՝ այդ թվում Հադրութի շրջանն ու Շուշի քաղաքը: Ինչը պաշտոնապես ամրագրվել է 2020թ․-ի նոյեմբերի 9-ի Ադրբեջանի հանրապետության նախագահի հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած հայտարարությամբ»,- իր ելույթում ասաց զոհված զինծառայողներից մեկի  հարզատը։
Նա  նաև նշեց, որ այսօր Վերաքննիչ դատարանում դատավոր Կարեն Բիշարյանի կողմից քննվում է այդ հաղորդումը։

Նշված դատավորը, ըստ մամուլի՝   համարվում է  իշխանության կամքը կատարող դատավոր, և ակնհայտորեն դատաքննությունը ձգձգվում է:

«2022 թ-ի ապրիլի 18-ին հիշյալ բողոքով նշանակվել է դատական նիստ, սակայն կողմերին չի ծաանուցվել։ Նույն գործով հաջորդ դատական նիստը նշանակվել է մայիսի 6-ին։ ընդամենը մոտ մեկ ժամ նիստ անելով հետաձգվել է դատական նիստը և հաջորդ նիստ է նշանակվել մայիսի 17-ին՝ այսօր։ Դատարանում, դատական նիստերի ցուցատախտակին արձանագրված է, որ զոհվածների շահերին առնչվող բողոքով  դատավոր Բիշարյանը նույն օրը, նույն ժամին նշանակել է միաժամանակ երկու  տարբեր գործերով տարբեր նիստեր։ Այս հանգամանքը վկայում է, Բիշարյանի կողմից դատական  նիստերն ակնհայտորեն ձգձգելու միտման մասին։  Արցախյան պատերազմում զոհվածների իրավահաջորդներս , այսօր որպես շահագրգիռ կողմ, ներկայացել էինք Վերաքննիչ դատարան, սակայն պարզվեց, որ  գործին մասնակցող դատախազին դատարանը պատշաճ ծանուցում չի ուղարկել։ Արդյունքում՝ այլ ելք չունենալով փակել ենք դատարանի առջի ճանապարհը։

Դատարանի նման  վարքագիծը ծաղր է ծնողների և մեր վշտի նկատմամբ»,- հայտարարեց զոհված զինծառայողի մայրը։

Նա հայտարարեց, որ  զոհվածներիս հարազատները  պահանջում են  ՀՀ գլխավոր դատախազությունից  դատարանում քնվող նշյալ դատական գործով բողոքի քննությունը կրկին հանձնարարել նախկինում մասնակցող դատախազ Ա․ Մուրադյանին։ «Միաժամանակ ուշադրություն ենք հրավիրում այն հանգամանքի վրա, որ քննվող բողոքը ենթակա չէ  Քննչական կոմիտեի զինվորական գործերով վարչությանը»,- հավելեց նա ՝ ընդգծելով, որ  դավաճանության հոդվածը փոխարինվել է պաշտոնական դիրքի չարշահման հոդված։

«Մենք՝ զոհվածների հարազատներս, պահանջում ենք նաև  Դատախազությունից և Քննչական կոմիտեից ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով քրեկան  գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։ Պահանջում ենք նաև՝ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանի հրաժարականը: Պարզվում է, որ դատարաններ մուտք եղած քրեական գործերի էլեկտրոնային համակարգերը չեն գրոծարկվել պատշաճ կերպով, առկա են թերություններ, որոնք միտումնավոր են արվում։ Այս ամենի հեղինակն է Գագիկ Ջհանգիրյանը: Եվ մենք պահանջում ենք ՀՀ դատական համակարգի բնականոն աշխատանքը խաթարած Գագիկ Ջհանգիրյանի հրաժարականը։ Ջհանգիրյա՛ն, դուք այլևս դատական համակարգում  անելքի չունեք, հեռացե՛ք»,- կոչեց նա։

Իրավիճակը` ավտոճանապարհներին` 22:00-ի դրությամբԻրանի ՀՕՊ-ը ամերիկյան F-16 կործանիչ է խոցելԿիրակնօրյա Սուրբ պատարագներ՝ Արագածոտնի թեմումՄի շարք տարածաշրջաններում անձրև է տեղում․ միջպետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենԵս տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածուԼևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահՁախ ոտքից են վեր կացել. Զախարովայի կոշտ արձագանքը ԵվրոպայինՀրդեհ է բռնկվել Վանաձորի Բազում թաղամասում, տեղում աշխատում են հրշեջներըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Ուրարտուն» հաղթեց «Սյունիքին»Հունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդեսԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցի մոտակայքում 58-րդ ամերիկյան MQ-9 ԱԹՍ-ը խոցելու մասինՍպերցյանը վնասվածքից հետո վերադարձել է մարզադաշտ և հաղթել Ռոնալդուի ակումբի դեմ խաղումԹեհրանը ներկայացրել է իր ստորգետնյա «հրթիռային քաղաքը»Դանիան ԵՄ-ին առաջարկել է դադարեցնել Ռուսաստանի քաղաքացիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումըԻՀՊԿ գլխավոր հրամանատարը այցելել է կորպուսի նոր ստորգետնյա հրթիռային քաղաքը13-ամյա աղջիկ էր կյանքից հեռացել, էներգետիներ էր խմել. ի՞նչ է հայտնիՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Ուրարտուն» հաղթեց «Սյունիքին»Դմիտրիև․ Պուտինն ու Թրամփը պաշտպանում են ավանդական քաղաքակրթական արժեքներըԻրանը ներկայացրել է ստորգետնյա «հրթիռային քաղաք»Չինաստանի հյուսիսարևմտյան մասում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՆոյեմբերի 21-ը հեռուստատեսության համաշխարհային օրն էԻրանը ԱՄՆ-ի հետ հակամարտության շրջանակներում բարձրացնում է լարվածության սանդղակը՝ պատրաստվելով մեկ տասնյակից ավել խոշոր նավթատար նավերով ճեղքելու ԱՄՆ-ի շրջափակումը․ ՈսկանյանՀորմուզի նեղուցում տանկերը բախվել է ականիԴեպքի օրը տուն պետք է գար, մի օր առաջ զանգել էր մորը. Գավառում սգում են զինվորի մահըԵղվարդ քաղաքի Անդրանիկի 1-ին փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվելՏատյանա Կիմը լքել է Wildberries-ի գլխավոր տնօրենի պաշտոնըՇվեյցարիայում հանրաքվե կանցկացվի «Ռազմական նյութերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալՄինչև նոյեմբերի 20-ը ժամը 24։00-ն ներկայացվել է ՀՖՖ նախագահի երկու և գործադիր կոմիտեի անդամի 29 թեկնածություն․ ՀՖՖԱնկեղծ ասած՝ մեր վիճակը շատ լավ չէ․ Իրանի նախագահԱդրբեջանի Կովկասի մուսուլմանների վարչությունը մեղադրել է Երևանին սադրանքի մեջՎաղը պաշտոնապես կազդարարենք TRIPP նախագծի մեկնարկը․ վարչապետԻնդոնեզիայում 7,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԻրանը լիովին պատրաստ է պшտերազմի, և եթե ԱՄՆ-ն չընդունի Թեհրանի կողմից ավելի վաղ ձևակերպված կարգավորման պայմանները. իրանցի պաշտոնյաՍպասվում է անձրև․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանովԻրաքում գազատարի պայթյnւնի հետևանքով 4 մարդ է զnhվելԱՄՆ-ը պետք է փոխի իր դիրքորոշումը և հստակ մտադրություն հայտնի Իրանի հետ խաղաղության գործարք կնքելու վերաբերյալ․ ԱրաղչիՀայաստանը ցանկանում է նստել երկու աթոռի վրա«Բավարիան» մի քանի ամսով զրկվեց առաջատարից. ակումբը հայտարարություն է տարածելԲրազիլիայի հարավում փոթորկի հետևանքով զnhվել է 3 մարդ, վիրավnրվել՝ շուրջ 60 բնակիչՄեդիայից կարծիք. Ինչո՞ւ Թուրքիան չի բացի իր սահմանը Հայաստանի հետԶելենսկին վերջին շրջանում ԵՄ երկրների հետ սկսել է խոսել այնպես, կարծես դրանք իր սեփական վասալներն են. ԶախարովաԻրանի ԶՈւ-ն խnցել է ամերիկյան թվով 58-րդ MQ-9 ԱԹՍ-ն«Գյումրին մեր քաղաքն է». Նոր սկանդալ է հասունանում Հայաստանում գտնվող ռուսական ռազմաբազայի շուրջԱշխարհաքաղաքական հսկաների Շենժենի բենեֆիսն ու անկայուն աշխարհակարգի խորհրդանշական արտացոլումը. «Փաստ»Վթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանումԵս ձեռքերս լվանում եմ. Մոուրինյուն հեռացել է մամուլի ասուլիսից՝ Ռոնալդուի մասին հարցից հետոՌԴ զինուժը ոչնչացրել է ուկրաինական 275 անօդաչու թռչող սարքԳերմանիայում շուրջ 87,000 մարդ է մասնակցել երիտասարդական բողոքի ցույցերինԱռասպելացված հին պատմությունների ու գաղափարախոսությունների տարասեռ համադրությունը. «Փաստ»Զինվորականի համազգեստը, ուսադիրները, պատիվը խայտառակ անողները դարձել են բանակի դեմքն ու հրաման տվողները․ Տիգրան Աբրահամյան
Ամենադիտված