Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

«Մեծ Թուրան» հատուկ գործողությունը. Էրդողանի սեփական խաղը և՛ Ռուսաստանի, և՛ ԱՄՆ-ի դեմ է

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Tsargrad.tv-ն գրում է, որ թուրքերը փակել են մուտքը դեպի Սև ծով ՆԱՏՕ-ի իրենց դաշնակիցների համար: Իհարկե, դա լավ է Ռուսաստանի համար։ Բայց միևնույն ժամանակ շարունակվում են «բայրաքթարների» առաքումները Ուկրաինա, և Ղրիմը ոչ միայն չի ճանաչվում Ռուսաստանի մաս, այլ անընդհատ ակտիվորեն հայտարարվում այդ մասին, ինչպես և Դոնբասի Ժողովրդական Հանրապետությունները չեն ճանաչում։ Ինչն, իհարկե, վատ է Ռուսաստանի համար։ Ուրեմն ո՞ւմ կողմից է խաղում «բազմավեկտոր» Էրդողանը։ 

Սա տիպիկ արևելյան մոտեցում է։ Էրդողանն իրեն այս կերպ է պահում. նա ոչ մեկի համար չէ, բայց միևնույն ժամանակ իր համար է: Թուրքիան մեծապես կապված է Արևմուտքի հետ, բացի այդ, նա ՆԱՏՕ-ի անդամ է։ Բայց միևնույն ժամանակ Թուրքիան շատ բանով է կապված Ռուսաստանի հետ։ Եվ Էրդողանը մտադիր չէ ոչինչ բաց թողնել միանշանակ այս կամ այն ​​կողմը բռնելով։ Կարելի է կարծել, որ Թուրքիան այս պահին գրեթե Ռուսաստանի կողմից է խաղում։ Բայց, մյուս կողմից, Անկարայի որոշումը զուտ ձևականություն է, որովհետև այժմ Սև ծովում ոչ սևծովյան երկրների նավատորմերից ՆԱՏՕ-ի այլ ռազմանավ չկա։ Անկարան այս քայլին դիմել է այն բանից հետո, երբ ՆԱՏՕ-ն որոշել է նավատորմ չուղարկել Սև ծով վտանգավոր միջադեպերից խուսափելու համար։ Թուրքիան քաղաքականություն է խաղում. Անկարան պարզապես փորձում է ցույց տալ իր անկախությունը։

Թերևս այս մոտեցումը հիմնված է պատմական փորձի վրա: Թուրքիան բազմիցս է օգտագործվել Ֆրանսիայի և Անգլիայի կողմից հերթափոխով. նրան դրդել են Ռուսաստանի դեմ: Բայց ռուս-թուրքական պատերազմներից լավ բան չի ստացվել թուրքերի համար։ Ուստի վերջին անգամ (և կրկին անհաջող) նրանք խաղացել են Առաջին համաշխարհային պատերազմում և պարտվել ռուսական կայսերական բանակին, իսկ երբ այն հեռացել է հեղափոխությունից հետո, նրանք ներխուժել են Կովկաս՝ այն ողողելով արյունով և փորձել կծել ավելի մեծ կտորներ: Բայց դարձյալ անհաջող՝ թուրքերին դաշնակից «Եռյակ դաշինքը» պարտվել է պատերազմում։

Եվ հենց այդ պահից թուրքերը որոշել են լինել «ոչ մեկի համար», բայց միաժամանակ բոլորին օգտագործել՝ իրենց շահերից ելնելով։ Նախ դավադրություն են կազմակերպել բոլշևիկների հետ և նրանցից զենք ու փոխառություններ ստանալով  հաղթել Հայաստանին։ Այնուհետև Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նրանք տատանվում էին Անգլիայի և Գերմանիայի միջև՝ մտադրվելով միանալ հաղթողներին։ Միևնույն ժամանակ նրանք թիրախ էին դարձրել Կովկասը՝ զենքի տակ պահելով խորհրդային միլիոնանոց բանակը։ Բայց Հիտլերը, հակառակ ակնկալիքների, չառավ ո՛չ Մոսկվան, ո՛չ Ստալինգրադը, իսկ հետո թուրքերը պատերազմ հայտարարեցին Գերմանիային... և իհարկե, 1945 թվականի փետրվարի 23-ին նրանք «հաղթողների» մեջ էին, առանց մեկ կրակոցի։ Եվ դրանից հետո այդ արդարացված քաղաքականությունը պարբերաբար իրականացվում է։

Ուրեմն ի՞նչ է անում Էրդողանը այս անգամ։ Էրդողանն օգտագործում է պատմական շանսը արտաքին քաղաքական սուբյեկտիվություն ձեռք բերելու համար: «Մեծ Թուրան» նախագիծը չեղյալ չի հայտարարվել, և այն մնում է թուրքական քաղաքականության գլխավոր առաջնահերթությունը։ Թուրքիան ակնհայտորեն խաղում է իր խաղը, և այն հիմնված է «Մեծ Թուրանի» դրոշի ներքո նեոօսմանյան կայսրությունը վերստեղծելու իր նույն նախագծի վրա։ Ընդ որում, առանց սրելու հարաբերությունները ո՛չ ՆԱՏՕ-ի, ո՛չ էլ Ռուսաստանի հետ, որպեսզի նրանք չսկսեն խաղալ Կենտրոնական Ասիայի ու Կովկասի սողացող «թուրանացման» դեմ։ Դա հաստատում է Իրաք ներխուժումը (որը ոչ ոք «չնկատեց» Ուկրաինայի ֆոնին), քրդերին ընդմիշտ ոչնչացնելու և «քրդական հարցը» փակելու փորձերը։ Դե,  իհարկե, Էրդողանը ցանկանում է դառնալ «սուպեր խաղացող» (և ոչ թե «բազմավեկտոր») Սևծովյան տարածաշրջանում:

Այնպես որ, Ուկրաինայի ներկայիս պատերազմը ձեռնտու է Էրդողանին, քանի որ այն տնտեսապես թուլացնում է թե՛ Ռուսաստանին, թե՛ Արևմուտքին։ Որքան երկար տևի, այնքան Թուրքիայի համար ավելի լավ կլինի։ Այդ իսկ պատճառով Էրդողանը մի կողմից շարունակում է բայրաքթարներ մատակարարել Ուկրաինային, իսկ մյուս կողմից չի միացել պատժամիջոցներին և, հղում անելով Մոնտրոյի դոկտրինին, թույլ չի տալիս ՆԱՏՕ-ի նավերին մտնել Սև ծով։ Եվ սրան զուգահեռ, օգտվելով Ուկրաինայի վրա բոլորի ուշադրությունը շեղվելուց, նա շարունակում է նպատակաուղղված լուծել իր հարցերը։ Օրինակ՝ թուրքերն իրենց թիկունքում են պահում Իդլիբի հյուսիսը: Մյուս կողմից, նրանք, ուկրաինական տեղեկատվական աղմուկի ներքո, Հյուսիսային Իրաքում սկսել են «Ճանկեր-ամրոց» ռազմական գործողությունը՝ ուղղված Քրդստանի աշխատավորական կուսակցության զինյալների դեմ։  Այնտեղ իրական լիարժեք պատերազմ է ընթանում։ Իհարկե, Իրաքի ղեկավարությունը բողոքում է գլխավոր նավթաբեր շրջաններից մեկի նկատմամբ նման լկտի ներխուժման դեմ և ներխուժումը համարում է ագրեսիա։ Բայց ո՞վ է լսում. Արևմուտքի ողջ ուշադրությունը կենտրոնացած է Ուկրաինայի վրա։ Այսպիսով, Էրդողանը ներխուժման պահն ընտրել է անթերի։

Արդյո՞ք Ռուսաստան իրավունք ունի նեղանալ իր խաղը խաղացող (այն էլ երկար ժամանակ) Էրդողանից։ Հազիվ թե։ Իսկ ո՞ւմ օգտին, ըստ էության, նա պետք է խաղա, բացառությամբ իր երկրի ու իր կայսերական նկրտումների։

Չխաբենք ինքներս մեզ. Թուրքիան երբեք էլ Ռուսաստանի բարեկամը չի եղել և հավանաբար չի լինի։ Բայց որոշակի հանգամանքներում, եթե դա ձեռնտու է նրան, նա Ռուսաստանին թշնամի չի լինում, ինչն այնքան էլ վատ չէ։ Կրկնենք՝ միանգամայն ակնհայտ է, որ Էրդողանը խաղում է «Մեծ Թուրանի» ֆորմատով։ Եվ նրա բոլոր հարաբերությունները Ռուսաստանի և Արևմուտքի հետ հիմնված կլինեն միայն այդ նպատակին հասնելու վրա։ Ուստի Թուրքիայի հետ հարաբերությունները պետք է կառուցվեն մաքուր պրագմատիզմի վրա՝ «շահավետ է՝ շահավետ չէ»։ Բայց դրա հետ մեկտեղ թուրքերի ոչ մի հակառուսական քայլ անարձագանք չպետք է մնա ու պետք է վառոդը չոր պահվի, թե չէ ո՞վ գիտի թե ի՞նչ կանի  «Սուլթան Էրդողանը»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

2 միլիոն դրամ տուգանք՝ առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորի հորատման համարՌԴ ԱԳՆ է կանչվել Լատվիայի գործերի ժամանակավոր հավատարմատարըTransfermarkt-ը ներկայացրել է տնային խաղերի ամենաբարձր հաճախելիություն ունեցող ակումբների տասնյակըՇվեյցարիայի Ժնև քաղաքում կանցկացվի 2026 թվականի շախմատի աշխարհի առաջնությունըԿարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը կմասնակցեն Տոկիոյի Գրան ՊրիինՊատմական փոփոխություն Հայաստանի Սահմանադրության մեջ. Թուրքիայի հետ վեճի պատճառ դարձած ձևակերպումը հանվել է. Քըլըչ«Սևան» ՔԿՀ-ի ատամնաբույժը դատապարտյալից պահանջել է ատամնաբուժական սարքՎերին Լարսը փակ է բեռնատարների համար. Արագածոտնի մարզում փակ է Քարի լիճ տանող ավտոճանապարհըԵվրամիությունը հիբրիդային ավտոմեքենաների ներմուծման սահմանափակումներ է մտցրել․ հայտնի են քվոտաներըԵզրաս արքեպիսկոպոսը Պատրիարք Կիրիլին է փոխանցել Վեհափառի շնորհավորանքներն ու եղբայրական ողջույնները նրա 80-ամյակի առթիվԲրիտանիայում ամռանը անոմալ շոգի պատճառով կյանքից հեռացել է ավելի քան 5,200 մարդՆոր Սահմանադրության նախագիծը վտանգում է դատավորների անկախությունը․ Դատավորների միությունԱրցախից տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության ժամկետը երկարաձգվել է մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ըԿենտրոնի որոշ հասցեներում մինչև 20։00-ն ջուր չի լինիԼՂ-ից տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության վկայականների ժամկետը երկարաձգվել էԱռեղծվածային դեպք, Երևանի «Հաղթանակ» զբոսայգում հայտնաբերվել է տղամարդու մարմին«Հաղթանակ» զբոսայգում հայտնաբերվել է տղամարդու մարմինԱվտովթար Կոտայքում․ վիրավոր կաՋերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով. ձյուն է սպասվումՌուսաստանն արգելել է ցուցադրել «Մnնթե» ֆիլմըԳլխավոր դատախազության հայցը բավարարվել է. հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի ավելի քան 1,27 միլիարդ դրամԳազայի ավելի քան 99 տոկոսը կարող է աղտոտված լինել քիմիկատներnվ Իսրայելի hարձակումների պատճառով. OxfamՌուս զբոսաշրջիկները սկսել են սառչել դեպի հանրաճանաչ երկիրը. Ի՞նչն է անկում ապրում ՀայաստանումՓորձագետ. Ինչու՞ «Ուժեղ Հայաստանի» բոյկոտը կարող է նվեր լինել Փաշինյանի համարՀայաստանում չեն հավատացել Փաշինյանի հրաժարակաինԿասեցվել է «Աշտարակ կաթ»-ի արտադրատեսակների արտադրությունըՌուսաստանին շրջանցել. Հայաստանի քաղաքական խաղերից դոլարների և պատերազմի հոտ են գալիսՀուանգի կարողությունն աճել է գրեթե 34 միլիարդ դոլարով Nvidia վերադառնալուց հետո. ForbesԷելկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և 9 մարզերումԱրաբկիրի եկեղեցու մոտ բախվել են Kia-ն ու Volkswagen-ը. մեքենաներից մեկը մխրճվել է բենզալցակայանի տարածք. կա վիրավորԱրատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաստ»Brent-ն էժանացել է՝ մեկ բարելի դիմաց հասնելով 88,68 դոլարիՂրիմի պատերազմի ժամանակ տեղի է ունեցել Ախալցիխայի ճակատամարտը, որտեղ թուրքերը պարտվել են. պատմության այս օրը (Նոյեմբերի 24)Ռուսաստանում օտարերկրացիների համար նոր խիստ կանոններ են ուժի մեջ մտելՌուսական անօդաչու թռչող սարքը մտել է Լեհաստանի օդային տարածք Ուկրաինայի վրա հարձակման ժամանակԴատաիրավական համակարգը կոճակով ու քաղաքական հանձնարարությամբ է աշխատում, իսկ մարդկային խիղճն անհույս մաhացել է. Տիգրան ԱբրահամյանՇահագրգռված են ապահովել, որ Ռուսաստանը կրկին չափազանց ուժեղ չդառնա Հարավային Կովկասում. «Փաստ»«Ժողովուրդ». Շարքային քաղաքացու քանի՞ ամսվա աշխատավարձ արժե նախարարների «լուքը»Ջուր չի լինի մինչեւ 18:00-ն«Ժողովուրդ». Նոր Սահմանադրության շուրջ իշխանությունները հայտնվել են անսպասելի իրավիճակում․ նրանց ծրագրերը խառնվել ենՌԴ ուժերը խոցել են ուկրաինական 699 ԱԹՍ․ ռուսական կողմը հարվածել է մի շարք օբյեկտների«Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը«Վերջին զրույցի ժամանակ ասաց՝ մա՛մ, էլի կզանգեմ, բայց Ռաֆիկիցս էլ զանգ չստացա». Ռաֆիկ Գասպարյանն անմահացել է նոյեմբերի 4-ին Շուշիի մատույցներում. «Փաստ»«Ժողովուրդ». Բրյուսովում կրկին բունտ է հասունանում․ Գյուրջինյանի դիրքորոշումը փոխվել է«Իրավունք». «Եթե անգամ գազը թանկանա, կոլապս չի առաջանա. գազի համար էլ ինչ–որ գումար կգտնվի»«Հրապարակ»․ Արտառոց կետ՝ նոր սահմանադրության նախագծում«Բավարիա»-ն փոխարինող է գտել վնասվածք ստացած Հարի ՔեյնինԱթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»«Ժողովուրդ». Դատական համակարգում «խուճապ է»․ «վնգստացող դատավորներին» հաշված օրեր են մնացելՆիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Ռումինիա
Ամենադիտված