Մեծ Յոթնյակի երկրները հայտարարել են, որ չեն ընդունի Ուկրաինայի սահմանների որևէ փոփոխություն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄեծ յոթնյակի (G7) երկրները՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Կանադան, ԱՄՆ-ն, Ֆրանսիան ու Ճապոնիան հայտարարել են, որ չեն ընդունի Ուկրաինայի սահմանների որևէ փոփոխություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է G7-ի հայտարարության մեջ:
G7-ի երկրների ԱԳ նախարարները հայտնել են, որ շարունակելու են մատակարարել զենք Ուկրաինային «այնքան ժամանակ, քանի դեռ անհրաժեշտ է»:
Նրանք ընդգծել են, որ Ուկրաինայում իրադրությունը բարդացրել է համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարները՝ գնաճի պատճառ դառնալով: