Զելենսկին պատրաստ է Էրդողանի միջնորդությամբ հանդիպել Պուտինի հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջնորդությամբ։
«Կիև մեր այցի ընթացքում ես հանդիպում ունեցա նաև պարոն Զելենսկու հետ։ Պարոն Զելենսկին շնորհակալություն հայտնեց Թուրքիային կառուցողական և հավասարակշռված վերաբերմունքի և աջակցության համար, որը Թուրքիան ցուցաբերում է Ուկրաինային, և շեշտեց, որ նրանք լիովին վստահում են Թուրքիային։ Բացի այդ, պարոն Զելենսկին հաստատել է, որ պատրաստ է հանդիպել պարոն Պուտինի հետ մեր նախագահի միջնորդությամբ»,- ասել է Կալինը TurkiyeGazetesi-ին տված հարցազրույցում։