Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱԺ աշխատակազմի ղեկավարի ընկերությունը 2022-ին 13 պայմանագիր է կնքել պետական մարմինների հետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

2022 թվականի ընթացքում Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Վահան Նարիբեկյանին պատկանող «Արգավանդ կահույք» ՍՊԸ-ն պետական տարբեր մարմինների հետ կնքել է ընդհանուր 13 պայմանագիր, որոնցից 4-ը «մեկ անձ» ընթացակարգով, այսինքն՝ առանց մրցույթի։

Պետգնումների armeps.am համակարգի տվյալներով՝ ընթացիկ տարում «Արգավանդ կահույք» ընկերության հետ կնքված պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմել է 22,5 միլիոն դրամ։ Այդ գումարի դիմաց ընկերությունը տարատեսակ կահույք է մատակարարել պետական մարմիններին։

Նշված պայմանագրերից ամենավերջինը Վարչապետի աշխատակազմի կատարած գնումն է։ Մայիսի 6-ին ստորագրված պայմանագրով՝ մոտ 3 միլիոն դրամի դիմաց «Արգավանդ կահույքը» պարտավորվել է 5 չհրկիզվող պահարան և 25 բազկաթոռ մատակարարել։

Այս տարվա պայմանագրերից ամենախոշորը կնքվել է փետրվարի 16-ին Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հետ։ Մոտ 7,5 միլիոն դրամի դիմաց ԱԺ աշխատակազմի ղեկավարին պատկանող ընկերությունը աթոռներ է մատակարարել համալսարանին։ 

«Արգավանդ կահույք» ՍՊԸ-ի հետ 2022-ի ընթացքում առանց մրցույթի պայմանագրեր են կնքել Հանրապետության նախագահի աշխատակազմը, Հանրային հեռուստաընկերությունը, Վիճակագրական կոմիտեն ու Սահմանադրական դատարանը։

Հիշեցնենք՝ մեր նախորդ հոդվածներում անդրադարձել էինք այն հանգամանքին, որ 2014թ․ հիմնադրված ընկերությունը 2018 թվականի իշխանափոխությունից հետո է սկսել ակտիվորեն մասնակցել և հաղթել պետական գնումների մրցույթներում։ Մինչ այդ «Արգավանդ կահույք» ՍՊԸ-ն ընդամենը երեք անգամ էր շահել այդ մրցույթներում։ Իշխանափոխությունից հետո «Արգավանդ կահույքի» և պետական տարբեր մարմինների միջև կնքված պայմանագրերի թիվը մոտ 180 է, իսկ դրանց ընդհանուր արժեքը գրեթե 300 միլիոն դրամ։

Նախկինում գրել էինք նաև, որ 2018-ից սկսած պետգնումների մրցույթներին ակտիվորեն մասնակցում է նաև Վահան Նարիբեկյանի եղբորը պատկանող «Դամկար» ՍՊԸ-ն։

Վահան Նարիբեկյանը Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի ընկերն է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ։ Ալեն Սիմոնյանի 2021թ․ օգոստոսի 3-ի կարգադրությամբ՝ նշանակվել է ԱԺ աշխատակազմի ղեկավար։ 2021-ի օգոստոսի 12-ին «Արգավանդ կահույք» ՍՊԸ-ի տնօրենի պաշտոնը Վահան Նարիբեկյանը փոխանցել է իր եղբորը՝ Գարիկ Նարիբեկյանին, սակայն շարունակում է հանդիսանալ ընկերության 100 % բաժնեմասի սեփականատերը։

«Հետքի» հետ զրույցում Վահան Նարիբեկյանը նշել էր, որ նախկինում իրենց խոչընդոտում էին գնումների գործընթացին մասնակցելու համար, իսկ այժմ դաշտը ազատականացվել է։ Միևնույն ժամանակ, Նարիբեկյանը պնդում էր, որ Ալեն Սիմոնյանի հետ ընկերական հարաբերությունները իրենց համար շահեկան դիրք չեն ապահովել։ Վահան Նարիբեկյանի խոսքով՝ խորհրդարանի աշխատակազմի ղեկավար նշանակվելուց հետո դադարել է զբաղվել բիզնես գործունեությամբ։

Ճահիճում ոչ մեկի համար լավ չի լինում. «Փաստ»Պետական համակարգում մարդկանց նյարդերն այլևս չեն դիմանում. «Փաստ»Ինչպես գործազրկել հազարավոր մարդկանց ու... գնալ արձակուրդը վայելելու. «Փաստ»Անձնական վրեժխնդրության դրսևորումներն ու դրանց սպասարկման «համակարգերը». «Փաստ»Կասեցվել է «Հեքիաթ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Բախվել են «BMW»-ն ու «Toyota»-ն. 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են Արմավիր-Երևան երթուղին սպասարկող ավտոբուսն ու «SHACMAN» բեռնատարը Զգուշացե՛ք «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից. ՆԳՆ Եվրոպայում արտակարգ շոգի պատճառով առնվազն 10 հազար մարդ է մահացել Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն անդրադարձել է 1 տարեկան երեխայի ողբերգական դեպքին Նոր կանոններ չափիչ սարքերի համար․ ինչ է փոխվում քաղաքացիների և բիզնեսի համար Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով Ծանոթ ու միարժամանակ անհայտ …Ռիգայական բալզամ ՄԻՊ-ի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս «Միակողմանի խաղ. Փաշինյանը ցինիկաբար Հայաստանի ներքին խնդիրների համար մեղադրել է ԵԱՏՄ-ին»Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Ամերիկացիները խաբել են առաջին օրվանից. Իրանի ԱԳՆ խոսնակ Դիեգո Ֆորլանը կգլխավորի Ուրուգվայի ազգային հավաքականը ԱՄՆ-Իրան լարվածության ֆոնին նավթի գինը բարձրացել է 4 տոկոսով Տարադրամի փոխարժեքները հուլիսի 13-ին Վաղարշյանում նախօրեին հնչած կրակոցների դեպքով ձերբակալված կա «Ճգնաժամի նոր փուլ Հայաստանում»ՌԴ-ից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով կուղարկվի ցորենով բեռնված 7 վագոն Բախվել են 2 «Mercedes»-ն ու «Mitsubishi»-ն. կան վիրավnրներ ԱՄՆ-ն հայտարարեց իրանական թիրախների վրա նոր հարվածների շարքի ավարտի մասին Արագածոտնի մարզում գազամատակարարման ընդհատումներ կլինեն Երկար ժամանակ լույս չի լինելու Երևանում ու 7 մարզում Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների թիմը` ԵԱ-ի չեմպիոն Վենեսուելայի խորհրդարանը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձև. պատմության այս օրը (13 հուլիս)Ի դեմս Ադրբեջանի՝ Հայաստանը ստացել է մատակարարումների հուսալի աղբյուր․ Ալիև Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի` հուլիսի 13-ին Ադրբեջանը, խաղացնելով, իսկ տեղ-տեղ՝ պարեցնելով, այնքան է «քշելու» փաշինյանական իշխանությանը, մինչև իր բոլոր նախապայմաններն ու պահանջները կատարվեն. Աբրահամյան ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Յուլիա Սվիրիդենկոն հաստատել է, որ հրաժարական է տալիս Ուկրաինայի վարչապետի պաշտոնից Պակիստանի ԱԳՆ ղեկավարն Առաղչիի հետ զրույցում կոչ է արել դեէuկալացնել Իրանի և ԱՄՆ-ի միջև hակամարտnւթյունը Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել Ուկրաինան փոխում է իր քաղաքական ռազմավարnւթյnւնը․ Զելենսկի Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերի զnhերի թիվը գերազանցել է 4,300-ը Սթոուն Մամբոն՝ «Նոա»-ի նոր ֆուտբոլիստը. պաշտոնական Իսրայելը պատրաստվում է Իրանի դեմ ռազմական գործողության. Կաց Թուրքիան գազ կմատակարարի Հյուսիսային Կիպրոսին Տնտեսագետը քննարկել է այն, թե որ երկիրը կփոխարինի Հայաստանին Ռուսաստանի ձկան շուկայումՎաղվա հոսանքազրկումների մասին Գյումրիում 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ նա մահացել է Սիպրով. Հայաստանը կհեռացվի ՀԱՊԿ-ից և Փաշինյանին անգամ չեն հարցնիՄոսկվայի մերձակայքում ավելի քան 20 ԱԹՍ է խոցվել Նպատակս Նորվեգիային փառաբանելն էր․ Հալանդ
Ամենադիտված