Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Ծանոթ ու միարժամանակ անհայտ…մազկտրիչ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մարդկային ցեղի էվոլյուցիայի ընթացքում մարդիկ սկսել են ավելի ու ավելի մեծ ուշադրություն դարձնել իրենց արտաքին տեսքին: Արդյունքում նրանք սկսել են մտածել, թե ինչպես բարելավել արտաքին գեղեցկությունը պահպանելու սարքերը։ Սկզբում մարդը դանակներ, կացիններ ու թրեր էր օգտագործում մազերը կտրելու համար, սակայն նման գործիքներ օգտագործելուց հետո սանրվածքը տգեղ տեսք էր ունենում, իսկ պրոցեդուրան ինքնին շատ անհարմար էր։ Այս թերությունները խթան հանդիսացան մազերը կտրելու հատուկ գործիքների ստեղծման համար, մասնավորապես մկրատի և մազկտրիչի: Այդ իրերի հայտնվելով վարսավիրների առաքելությունը, որն է մարդկությանը գեղեցիկ և ոճային դարձնելը, զգալիորեն պարզեցվել է:

Ենթադրվում է, որ առաջին մազ կտրելու սարքը հայտնվել է 19-րդ դարի սկզբին Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Հեղինակը Լելանդ անունով մի մարդ էր։ Բայց այդ պնդման հակառակորդներ էլ կան։ Ոմանք կարծում են, որ սարքը հայտնվել է արևոտ Իտալիայում, իսկ նրա ստեղծողը եղել է իտալացի ոճաբան Ալբերտո Գոմեսը, ով շատ էր սիրված տեղի բոհեմիայի կողմից։

Առաջին մազկտրիչը եղել է մեխանիկական: Այդ սարքը օգտագործվել է տղամարդկանց և երեխաների մազերը կտրելու համար։ Սարքով հեշտ էր աշխատել և սպասարկել մարդկանց: Միակ բանը, որ անհարմարություն էր պատճառում աշխատանքի ընթացքում, ձեռքերի ցավն էր, որը առաջանում էր մեքենայի բռնակի ինտենսիվ սեղմումից։ Կանացի կարճ սանրվածքների նորաձևության գալուստով մազկտրիչը ընդունելի է դարձել նաև հասարակության գեղեցիկ կեսի վարսահարդարների կողմից: Հիմա էլ որոշ հեռավոր վայրերում, որտեղ կան հոսանքազրկումներ կամ երկարաժամկետ արշավների ժամանակ, դեռ օգտագործվում են ձեռքի մազկտրիչներ: Քաղաքների և գյուղերի գլոբալ էլեկտրիֆիկացման և վարսահարդարների աշխատանքի որակը բարելավելու, ինչպես նաև հաճախորդների թվի ավելացման պատճառով է ստեղծվել մազկտրիչ սարքի նոր մոդելը՝ էլեկտրական մազկտրիչը: Պարզ պլաստիկ պատյանում թաքցվել է շարժիչ, որը թույլ է տալիս շեղբերին արագ շարժվել շփվելով միմյանց, իսկ վարպետին կենտրոնանալ միայն սանրվածքի վրա: 

1911 թվականին ԱՄՆ-ի Իլինոյս նահանգում երիտասարդ ուսանող Լեո Ջ. Ուոլը, ճշգրիտ գիտություններն ուսումնասիրելու փոխարեն, երազում էր էլեկտրական շարժիչի անհայտ հնարավորությունների մասին։ Այդ եռանդուն երիտասարդ ջենթլմենն առաջինն էր, ով նկատել էր, որ ձեռքի մազ կտրող սարքը թարմացման կարիք ունի: Այսպիսով, երիտասարդ մշակողի փայլուն գաղափարների շնորհիվ ծնվել է առաջին էլեկտրամագնիսական մազ կտրելու մեքենան, որը կոչվում էր «Մոդել 66»: Այդ մոդելը ամենակարճ ժամանակում հանրաճանաչություն է ձեռք բերել ամբողջ աշխարհում, այդ սարքը գնել ցանկացողներին վերջ չի եղել: Այդ ժամանակից ի վեր էլեկտրական մազկտրիչ սարքի աշխատանքի սկզբունքը չի փոխվել: Միակ բանը, որ փոխվել է, արտաքին պատյանն է։ Բացի դա բոլոր տեսակի վարդակների տեսականին ավելացել է այնքան, որքան պահանջում է ժամանակակից նորաձևությունը:

Մարդկության վերափոխմամբ մարդիկ չեն անտեսել իրենց փոքր եղբայրներին։ Մազկտրիչները սկսել են ավելի ու ավելի օգտագործվել կենցաղային նպատակներով: Այդ սարքի օգնությամբ տերերը սկսել են վերափոխել իրենց շներին և խուզել ոչխարների բուրդը։ Արդեն մի ամբողջ դար է, որ մարդիկ օգտագործում են այդ հրաշքը և վայելում դրա պարզությունն ու արդյունավետությունը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am



Կիրակնօրյա Սուրբ պատարագներ՝ Արագածոտնի թեմումՄի շարք տարածաշրջաններում անձրև է տեղում․ միջպետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենԵս տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածուԼևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահՁախ ոտքից են վեր կացել. Զախարովայի կոշտ արձագանքը ԵվրոպայինՀրդեհ է բռնկվել Վանաձորի Բազում թաղամասում, տեղում աշխատում են հրշեջներըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Ուրարտուն» հաղթեց «Սյունիքին»Հունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդեսԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցի մոտակայքում 58-րդ ամերիկյան MQ-9 ԱԹՍ-ը խոցելու մասինՍպերցյանը վնասվածքից հետո վերադարձել է մարզադաշտ և հաղթել Ռոնալդուի ակումբի դեմ խաղումԹեհրանը ներկայացրել է իր ստորգետնյա «հրթիռային քաղաքը»Դանիան ԵՄ-ին առաջարկել է դադարեցնել Ռուսաստանի քաղաքացիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումըԻՀՊԿ գլխավոր հրամանատարը այցելել է կորպուսի նոր ստորգետնյա հրթիռային քաղաքը13-ամյա աղջիկ էր կյանքից հեռացել, էներգետիներ էր խմել. ի՞նչ է հայտնիՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Ուրարտուն» հաղթեց «Սյունիքին»Դմիտրիև․ Պուտինն ու Թրամփը պաշտպանում են ավանդական քաղաքակրթական արժեքներըԻրանը ներկայացրել է ստորգետնյա «հրթիռային քաղաք»Չինաստանի հյուսիսարևմտյան մասում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՆոյեմբերի 21-ը հեռուստատեսության համաշխարհային օրն էԻրանը ԱՄՆ-ի հետ հակամարտության շրջանակներում բարձրացնում է լարվածության սանդղակը՝ պատրաստվելով մեկ տասնյակից ավել խոշոր նավթատար նավերով ճեղքելու ԱՄՆ-ի շրջափակումը․ ՈսկանյանՀորմուզի նեղուցում տանկերը բախվել է ականիԴեպքի օրը տուն պետք է գար, մի օր առաջ զանգել էր մորը. Գավառում սգում են զինվորի մահըԵղվարդ քաղաքի Անդրանիկի 1-ին փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվելՏատյանա Կիմը լքել է Wildberries-ի գլխավոր տնօրենի պաշտոնըՇվեյցարիայում հանրաքվե կանցկացվի «Ռազմական նյութերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալՄինչև նոյեմբերի 20-ը ժամը 24։00-ն ներկայացվել է ՀՖՖ նախագահի երկու և գործադիր կոմիտեի անդամի 29 թեկնածություն․ ՀՖՖԱնկեղծ ասած՝ մեր վիճակը շատ լավ չէ․ Իրանի նախագահԱդրբեջանի Կովկասի մուսուլմանների վարչությունը մեղադրել է Երևանին սադրանքի մեջՎաղը պաշտոնապես կազդարարենք TRIPP նախագծի մեկնարկը․ վարչապետԻնդոնեզիայում 7,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԻրանը լիովին պատրաստ է պшտերազմի, և եթե ԱՄՆ-ն չընդունի Թեհրանի կողմից ավելի վաղ ձևակերպված կարգավորման պայմանները. իրանցի պաշտոնյաՍպասվում է անձրև․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանովԻրաքում գազատարի պայթյnւնի հետևանքով 4 մարդ է զnhվելԱՄՆ-ը պետք է փոխի իր դիրքորոշումը և հստակ մտադրություն հայտնի Իրանի հետ խաղաղության գործարք կնքելու վերաբերյալ․ ԱրաղչիՀայաստանը ցանկանում է նստել երկու աթոռի վրա«Բավարիան» մի քանի ամսով զրկվեց առաջատարից. ակումբը հայտարարություն է տարածելԲրազիլիայի հարավում փոթորկի հետևանքով զnhվել է 3 մարդ, վիրավnրվել՝ շուրջ 60 բնակիչՄեդիայից կարծիք. Ինչո՞ւ Թուրքիան չի բացի իր սահմանը Հայաստանի հետԶելենսկին վերջին շրջանում ԵՄ երկրների հետ սկսել է խոսել այնպես, կարծես դրանք իր սեփական վասալներն են. ԶախարովաԻրանի ԶՈւ-ն խnցել է ամերիկյան թվով 58-րդ MQ-9 ԱԹՍ-ն«Գյումրին մեր քաղաքն է». Նոր սկանդալ է հասունանում Հայաստանում գտնվող ռուսական ռազմաբազայի շուրջԱշխարհաքաղաքական հսկաների Շենժենի բենեֆիսն ու անկայուն աշխարհակարգի խորհրդանշական արտացոլումը. «Փաստ»Վթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանումԵս ձեռքերս լվանում եմ. Մոուրինյուն հեռացել է մամուլի ասուլիսից՝ Ռոնալդուի մասին հարցից հետոՌԴ զինուժը ոչնչացրել է ուկրաինական 275 անօդաչու թռչող սարքԳերմանիայում շուրջ 87,000 մարդ է մասնակցել երիտասարդական բողոքի ցույցերինԱռասպելացված հին պատմությունների ու գաղափարախոսությունների տարասեռ համադրությունը. «Փաստ»Զինվորականի համազգեստը, ուսադիրները, պատիվը խայտառակ անողները դարձել են բանակի դեմքն ու հրաման տվողները․ Տիգրան ԱբրահամյանՀայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Լիտվայի հետ. պատմության այս օրը (Նոյեմբերի 21)Ժամանակի ընթացքում Հայաստանը դուրս կգա և՛ ԵԱՏՄ-ից, և՛ ՀԱՊԿ-ից. ի՞նչ հետևանքների է պետք սպասել. «Փաստ»
Ամենադիտված