Լուգանսկի զորքերը դուրս են եկել հանրապետության վարչական սահման. ՌԴ ՊՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼուգանսկի Ժողովրդական Հանրապետության զորքերը դուրս են եկել հանրապետության վարչական սահման՝ Պոպասնայա քաղաքի նկատմամբ ԼԺՀ-ի և Ռուսաստանի Դաշնության ուժերի կողմից լիակատար վերահսկողություն հաստատելուց հետո։ Այս մասին հայտնում է lenta.ru-ն՝ հղում անելով ՌԴ ՊՆ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովին։
ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ շրջադարձային կետը Պոպասնայայի «մաքրման» գործընթացի ավարտն էր։
Կոնաշենկովի խոսքով, ընդհանուր առմամբ, այս բնակավայրի տարածքում հարձակման արդյունքում ոչնչացվել է 120 ազգայնական և նրանց 13 միավոր զրահատեխնիկա։