Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե Ադրբեջանը նոր պատերազմ է ուզում, կանի ամեն ինչ, որ այն լինի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանին անկլավների վերադարձի (Տավուշի մարզում գտնվող 7 անկլավները և Տիգրանաշենը) և այլ հարցերը պետք է լուծվեն Հայաստանի հետ սահմանազատման գործընթացի համատեքստում: Այս մասին ասել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը:

«Այդ հողերն Ադրբեջանի տարածքներն են: Այդ տարածքների վերադարձն Ադրբեջանի վերահսկողության տակ պահանջում է սահմանազատման գործընթաց, ուստի հարցը կքննարկվի այդ շրջանակում: Այդ հարցերը կքննարկվեն և կլուծվեն»,- ասել է Խալաֆովը:

Ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանի կարծիքով՝ այդ տարածքները ՀՀ-ի համար ռազմավարական նշանակություն ունեն և պետք է հիշել նաև իրավական հիմքերը, թե երբ և ինչ հանգամանքներում են այդ անկլավներն ընդհանրապես առաջացել.

«Եթե մենք հայացք նետենք, օրինակ, 20-ական թվականների Խորհրդային միության քարտեզներին, մենք չենք տեսնի, այդ անկլավները Հայաստանի տարածքի մեջ: Մենք պետք է հասկանանք, որ դա ադրբեջանական՝ մեր սողացող հողերը գողանալու քաղաքականության արդյունք է: Այն ժամանակ տարբեր պատճառաբանություններով, իրենց արոտավայրերի անվան տակ նրանք կտոր-կտոր Հայաստանից տարածքներ են առանձնացրել: Մենք  նաև ունենք այն փաստը, որ այդ տարածքները գտնվում են Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհների վրա՝ Արարատի մարզը Վայոց Ձորին ու Սյունիքին և Հայաստանը Վրաստանին կապող ճանապարհները: ՀՀ շահերի տեսանկյունից անհանդուրժելի է այդ ճանապարհների վրա այսպես կոչված «ադրբեջանական պոստեր»-ի հայտնվելը»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց ադրբեջանագետը: 

Անդրադառնալով այս հարցում հայկական կողմի դիրքորոշման վերաբերյալ մեր հարցադրմանը՝ Այվազյանը նշեց.

«Մեր անվտանգության քարտուղարը մոտավորապես հնչեցրեց հայկական կողմի մոտեցումը, որ անկլավները, որոնք գրավել է Ադրբեջանը, մնում է ադրբեջանական կողմի վերահսկողության ներքո, իսկ մեր ազատագրած անկլավները՝ մեր վերահսկողության: Հարկ եմ համարում շեշտել նաև, որ Ադրբեջանն Արծվաշենը կամ, ինչպես իրենք են կոչում Բաշքյանդ ենթաշրջանը, վերադարձնելու մտադրություն չունի: Այնպես որ սահմանագծում և սահմանազատում ադրբեջանական 18 թվականի քարտեզներով, որոնք իրենք հորինել են, որ Երևանն էլ է ադրբեջանական, կարծում եմ՝ հայ ժողովրդի մեծամասնության համար անընդունելի է: Եթե Ադրբեջանը նոր պատերազմ է ուզում, կանի ամեն ինչ, որ այն լինի: Մեզնից կախված է միայն առավելագույն չափով պատրաստ լինել դրան»:

Մարիամ Նալբանդյան

«Իմ հայրենիքն է, իմ հողն է, պետք է պաշտպանեմ». Գրիգորի Գաբրիելյանն անմահացել է նոյեմբերի 3-ին Մարտունիում, տուն «վերադարձել»... մոտ չորս ամիս անց. «Փաստ»Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան Իրանի Բուշեր նահանգում պայթյուններ են որոտացելՌուսաստանի հետ առևտրաշրջանառության անկումը՝ նոր մարտահրավեր Հայաստանի տնտեսության համար. «Փաստ»Նոր լիազորություն ԱՀԾ-ին. ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում շենքերի տանիքներին և ձեղնահարկերում կապի սարքավորումներ տեղակայելու կարգավորումներում. «Փաստ»«Բոլորը կրակն են ընկել. նա թշնամիներ ու պրոբլեմներ ստեղծելու վարպետ է». «Փաստ»Ճահիճում ոչ մեկի համար լավ չի լինում. «Փաստ»Պետական համակարգում մարդկանց նյարդերն այլևս չեն դիմանում. «Փաստ»Ինչպես գործազրկել հազարավոր մարդկանց ու... գնալ արձակուրդը վայելելու. «Փաստ»Անձնական վրեժխնդրության դրսևորումներն ու դրանց սպասարկման «համակարգերը». «Փաստ»Կասեցվել է «Հեքիաթ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Բախվել են «BMW»-ն ու «Toyota»-ն. 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են Արմավիր-Երևան երթուղին սպասարկող ավտոբուսն ու «SHACMAN» բեռնատարը Զգուշացե՛ք «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից. ՆԳՆ Եվրոպայում արտակարգ շոգի պատճառով առնվազն 10 հազար մարդ է մահացել Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն անդրադարձել է 1 տարեկան երեխայի ողբերգական դեպքին Նոր կանոններ չափիչ սարքերի համար․ ինչ է փոխվում քաղաքացիների և բիզնեսի համար Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով Ծանոթ ու միարժամանակ անհայտ …Ռիգայական բալզամ ՄԻՊ-ի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս «Միակողմանի խաղ. Փաշինյանը ցինիկաբար Հայաստանի ներքին խնդիրների համար մեղադրել է ԵԱՏՄ-ին»Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Ամերիկացիները խաբել են առաջին օրվանից. Իրանի ԱԳՆ խոսնակ Դիեգո Ֆորլանը կգլխավորի Ուրուգվայի ազգային հավաքականը ԱՄՆ-Իրան լարվածության ֆոնին նավթի գինը բարձրացել է 4 տոկոսով Տարադրամի փոխարժեքները հուլիսի 13-ին Վաղարշյանում նախօրեին հնչած կրակոցների դեպքով ձերբակալված կա «Ճգնաժամի նոր փուլ Հայաստանում»ՌԴ-ից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով կուղարկվի ցորենով բեռնված 7 վագոն Բախվել են 2 «Mercedes»-ն ու «Mitsubishi»-ն. կան վիրավnրներ ԱՄՆ-ն հայտարարեց իրանական թիրախների վրա նոր հարվածների շարքի ավարտի մասին Արագածոտնի մարզում գազամատակարարման ընդհատումներ կլինեն Երկար ժամանակ լույս չի լինելու Երևանում ու 7 մարզում Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների թիմը` ԵԱ-ի չեմպիոն Վենեսուելայի խորհրդարանը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձև. պատմության այս օրը (13 հուլիս)Ի դեմս Ադրբեջանի՝ Հայաստանը ստացել է մատակարարումների հուսալի աղբյուր․ Ալիև Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի` հուլիսի 13-ին Ադրբեջանը, խաղացնելով, իսկ տեղ-տեղ՝ պարեցնելով, այնքան է «քշելու» փաշինյանական իշխանությանը, մինչև իր բոլոր նախապայմաններն ու պահանջները կատարվեն. Աբրահամյան ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Յուլիա Սվիրիդենկոն հաստատել է, որ հրաժարական է տալիս Ուկրաինայի վարչապետի պաշտոնից Պակիստանի ԱԳՆ ղեկավարն Առաղչիի հետ զրույցում կոչ է արել դեէuկալացնել Իրանի և ԱՄՆ-ի միջև hակամարտnւթյունը Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել Ուկրաինան փոխում է իր քաղաքական ռազմավարnւթյnւնը․ Զելենսկի Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերի զnhերի թիվը գերազանցել է 4,300-ը Սթոուն Մամբոն՝ «Նոա»-ի նոր ֆուտբոլիստը. պաշտոնական Իսրայելը պատրաստվում է Իրանի դեմ ռազմական գործողության. Կաց Թուրքիան գազ կմատակարարի Հյուսիսային Կիպրոսին
Ամենադիտված