ԵԱՀԿ-ն դատապարտել է Բաքվում լրագրողի վրա հարձակումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Ես դատապարտում եմ անհայտ տղամարդու երեկվա հարձակումը, որը սպառնացել է ադրբեջանցի լրագրող Այթեն Մամեդովային՝ կոկորդին դանակ դնելով։ Կոչ եմ անում արագ եւ մանրակրկիտ հետաքննություն անցկացնել։ Ահաբեկման նման զազրելի գործողություններն անընդունելի են։
Լրագրողները պետք է իրենց աշխատանքը անվտանգ կատարեու հնարավորություն ունենան»,- մայիսի 9-ին Twitter-ում գրել է մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Թերեզա Ռիբեյրոն, հայտնում է Turan-ը։