ԿԲ-ն չի ուզում արտարժույթ վաճառել. ֆինանսական շուկայում որոշակի լարվածություն կա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆRate.am կայքի տվյալներով՝ վերջին օրերին եվրոյի և դոլարի գինը միանգամից 10-12 դրամով ավելացել է, երբ նախկինում առք-վաճառքի միջև տարբերությունը մաքսիմում 3 դրամ էր: Գնման գինը մնացել է նույնը, ինչ մի քանի օր առաջ, բայց վաճառքի գինը կտրուկ աճել է:
Սա նշանակում է, որ, փաստացի, ԿԲ-ն չի ուզում արտարժույթ վաճառել, ինչից կարելի է ենթադրել, որ ֆինանսական շուկայում որոշակի լարվածություն կա և ինչ-որ փոփոխություններ են լինելու՝ ընդհուպ մինչև իշխանափոխություն:
Փաստացի, ամենազգայուն ոլորտներից մեկը՝ ֆինանսական շուկան արդեն մոտալուտ փոփոխությունների ազդակներ է տալիս:
1or.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ արտարժույթի փոխանակման կետերում էլ հրաժարվում են դոլար կամ եվրո վաճառել՝ պատճառաբանելով, որ չունեն կամ արդեն սպառվել է: