ՆԱՏՕ-ն Ռուսաստանին անհրաժեշտ պատասխան կտա դաշնակիցներից մեկի վրա հարձակման դեպքում. Չավուշօղլու
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀյուսիսատլանտյան դաշինքը Ռուսաստանին անհրաժեշտ պատասխան կտա դաշնակիցներից մեկի վրա հարձակման դեպքում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Լատինական Ամերիկա կատարած շրջագայության արդյունքներով։
«ՆԱՏՕ-ի դիրքորոշումը պարզ է», - Sabah-ին հայտնել է դիվանագետը՝ պատասխանելով Բալթյան երկրներին զենքի մատակարարումների վերաբերյալ հարցին։
Թուրքիայի արտգործնախարարը նշել է, որ հյուսիսատլանտյան դաշինքը չի պատրաստվում միջամտել Ուկրաինայի հակամարտությանը։
«Բայց եթե որևէ դաշնակցի վրա նույնիսկ ամենաչնչին հարձակում լինի, մենք համապատասխան կերպով կպատասխանենք»,- ասել է նա։