Հայաստանի 4 խորդանշական վայրերից «Դիմադրության» շարժման երթերը հասան Ֆրանսիայի հրապարակ. ուղիղ
ՎԻԴԵՈՀայաստանի 4 խորհրդանշական վայրերից` Իջեւանից, Տիգրանաշենից, Սարդարապատից եւ Բաշ Ապարանից, Արցախի փրկության եւ իշխանափոխության պահանջով մեկնարկած երթը հասել է Երեւանի Ֆրանսիայի հրապարակ:
Երեւանի մուտքից երթի մասնակիցներին են միացել մեծ թվով քաղաքացիներ, Սարդարապատի ուղղությամբ եկող խմբին է միացել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` որդու, դստեր եւ թոռների հետ:
Երթը եւ հանրահավաքը հսկում են մեծաթիվ ոստիկանական ուժեր:
Այսօր` մայիսի 1-ին, 16:00-ին Երեւանի Ֆրանսիայի հրապարակում կմեկնարկի մեծ հանրահավաքը: Հանրահավաքին են միանալու «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն իր համակիրներով, 5165 շարժման անդամներն են ու «Ազատագրում» շարժման անդամները եւ այլ ուժեր: