Մահացել է ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան․ ընտանիքը հաստատել է
ՍՊՈՐՏ54 տարեկանում մահացել է հայտնի ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան։ Նրա ընտանիքը հաստատել է ցավալի լուրը թվիթերյան էջում։
Իտալացի գործակալը մոտ 4 ամիս թոքերի հետ կապված խնդիրներ ուներ եւ բժիշկների վերահսկողության տակ էր Միլանում։
Մինո Ռայոլան ներկայացնում էր Հենրիխ Մխիթարյանի, Պոլ Պոգբայի, Էրլինգ Հոլանդի, Զլատան Իբրահիմովիչի, Մարկո Վերատիի, Ջանլուիջի Դոնարումայի, Մատեյս դե Լիգտի, այլ խաղացողների շահերը։