Օմիկրոն նոր շտամը արտահայտվում է որպես ալերգիա,կորոնավիրուսի ավանդական ախտանիշները նրան բնորոշ չեն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆastv.ru-ն գրում է, որ Omicron BA.2 շտամի նոր ենթատեսակը, որը տարածվում է ամբողջ աշխարհում, ախտանիշներով նման է ինչպես մրսածությանը, այնպես էլ գրիպին և ալերգիաներին: Մասնագետները նշում են, որ առանց թեստավորման դժվար է որոշել, թե արդյո՞ք մարդն ընդհանրապես ունեցել է կորոնավիրուս։
Ինչպես գրում է Росийская Газета-ն BA.2-ի հիմնական ախտանշանները շատ նման են մրսածության նշաններին: Առավել հաճախ լինում է կոկորդի ցավ։ Սակայն նկատվում են նաև քթի փակվածություն, գլխացավեր, անբացատրելի գլխապտույտներ կամ հոգնածություն։ Գարնանը այդ ամենը հեշտ է շփոթել ալերգիայի հետ։ Covid-ի «ավանդական» նշանները, ինչպես և հոտի և համի կորուստը, BA.2-ի համար ոչ բնորոշ է:
Բժշկական ZOE ընկերության պրոֆեսոր Թիմ Սպեկտորը նշել է, որ BA.2 ենթատեսակն ավելի արագ է տարածվում, քան նախորդ շտամները,բայց շատ դեպքերում այն մեղմ տեսքով է ընթանում: Հարավային Աֆրիկայում, որտեղ գիտնականներն առավել ուշադիր են հետևում Օմիկրոնի նոր տարբերակին, հիվանդների մոտ 40 տոկոսն այն համեմատաբար ասիմպտոմատիկ է տանում:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը