Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (ապրիլի 30)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Ջազի համաշխարհային օր, Վիետնամ՝ Հաղթանակի օր, Իրան՝ Պարսից ծոցի ազգային օր, Մեքսիկա՝ Երեխայի օր, Ռուսաստան՝ Հրշեջի օր, Շվեդիա՝ Թագավորի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1941– վախճանվել է նկարիչ և հասարակական գործիչ, Վանի հերոսամարտի հրամանատարներից մեկը հանդիսացող Փանոս Թերլեմեզյանը։

1951-ծնվել է մանրէաբան Կարապետ Անդրանիկյանը։

1978-ծնվել է հայ խորհրդային բժիշկ-վարակաբան Ռաֆայել Մանվելյանը։

1991-ղարաբաղյան պատերազմի ժամանակ ԽՍՀՄ Կենտկոմի հրամանով սկսվել է «Օղակ» օպերացիան, որի ժամանակ խորհրդային բանակի և ադրբեջանական ՕՄՈՆ-ի ուժերը սկսել են հայ բնակչության արտաքսումը Ադրբեջանական ԽՍՀ Խանլարի շրջանի Գետաշեն և Մարտունաշեն գյուղերից։  Զոհվել են Գետաշենի ենթաշրջանի ինքնապաշտպանության ղեկավար, Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանը, Արաբո ջոկատի հրամանատար Սիմոն Աչիկգյոզյանը, Հրազդանի ջոկատի հրամանատար Հրաչ Դանիելյանը։

1993 – ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը ընդունել է 822 բանաձևը, որը վերաբերել է Արցախյան ազատամարտին, և նախատեսել է հայկական ուժերի դուրսբերում Լեռնային Ղարաբաղի տարածքից։

2001-Երևանում կայացել է Վիեննայի սիմֆոնիկ նվագախումբի համերգը, որը ղեկավարել է Լորիս Ճգնավորյանը:

2005-Մայրաքաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ հայանքների առաջին ատյանի դատարանում ավարտվել է փետրվարի 4-ին մայրաքաղաքի Արցախի և Արին բերդ փողոցների խաչմերուկում («ՏԷՑ-ի կրուգ») տեղի ունեցած փոխհրաձգության գործով դատավարությունը: 

2006-Կալիֆորնիայի Փասադենա քաղաքում հայերի միջև տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի արդյունքում երեք ծանր վիրավորներ տեղափոխվել են հիվանդանոց:

2012-Երևանի Մաշտոցի պուրակում ոստիկանների և բնապահպանների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով 10-ից ավելի ակտիվիստներ ստացել են վնասվածքներ։

2018-Ազգային ժողովում տեղի է ունեցել Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը խորհրդարանականների հետ: Խորհրդարանի «Ծառուկյան» դաշինքը որոշել է միաձայն քվեարկել Փաշինյանի օգտին, իսկ Հանրապետական խմբակցությունը որոշել է չխոչընդոտել խորհրդարանում մյուս երեք ուժերի միասնական թեկնածուի ընտրությանը։

1919-Հրապարակվել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով մեղադրական եզրակացության համառոտ բովանդակությունը։

2020- Նիկոլ Փաշինյանը երեկոյան ուղիղ եթերում «խորհրդակցել» է  իր կրտսեր դստեր՝ փոքրիկ Արփիի հետ կոմունալ վճարների հարցով:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1642-ծնվել է Ռուսաստանի ազգային հերոս, ռազմական և քաղաքական գործիչ Դմիտրի Պոժարսկին։

1722- «New England Courant» թերթում առաջին անգամ հիշատակվել է Բիլիարդ խաղը։

1777-ծնվել է գերմանացի մաթեմատիկոս, աստղագետ և ֆիզիկոս Կարլ Ֆրիդրիխ Գաուսսը։

1789- ԱՄՆ-ի առաջին նախագահ է միաձայն ընտրվել Ջորջ Վաշինգտոնը։

1803-ԱՄՆ-ը Ֆրանսիայից գնել է ֆրանսիական Լուիզանիան՝ մեկ ակրը չորս ցենտով։

1838-Նիկարագուան անջատվել է Կենտրոնաամերիկյան ֆեդերացիայից։

1854-սկսել է գործել առաջին երկաթուղին Բրազիլիայում։

1871-Արիզոնայի նահանգի Կեմպ-Գրանտ ֆակտորիայում տեղի է ունեցել սպանդ, որի արդյունքում զոհվել են 144 արիվայպա հնդիկներ։

1883-ծնվել է չեխ գրող-երկիծաբան Յարոսլավ Հաշեկը։

1883-վախճանվել է ֆրանսիացի նկարիչ, իմպրեսիոնիզմի հիմնադիրներից մեկը հանդիսացող Էդուարդ Մանեն։

1893-ծնվել է Գերմանիայի արտգործնախարար (1938—1945) Իոհիմ ֆոն Ռիբենտրոպը։

1900-ԱՄՆ-ը անեքսիայի է ենթարկել Հավայան կղզիները։

1941-Բավարիայի դպրոցներում արգելվել է կրել խաչեր։

1945-Ադոլֆ Հիտլերը և Եվա Բրաունը ինքնասպանություն են գործել։

1967-ծնվել է էստրադային արտիստ, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ֆիլիպ Կիրկորովը։

1970-Վիետնամական պատերազմի ընթացքում ԱՄՆ-ի բանակը մտել է Կամբոջայի տարածք։

1975-Սայգոնը գրավվել է հյուսիսվիետնամական զորքերի կողմից, որով ավարտվել է պատերազմը։

2009-Ադրբեջանի Պետական Նավթային ակադեմիայում իրականացվել է մասսայական սպանդ՝ կրակոցներ։ Զոհվածների ընդանուր թիվը կազմել է 12 անձ։

2019-Ճապոնիայի կայսր Ակիհիտոն հրաժարվել է գահից։

2021-Իսրայելում Մերոնպ սարի վրա ամենամյա ուխտագնացության ժամանակ տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով զոհվել է 45 մարդ:


Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

7 մեքենայի մասնակցությամբ վթար՝ ԵրևանումՋերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաՀայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Սիրիային անկախության 80-ամյակի առթիվ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ձերբակալված անդամներից 12-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք Խորհդարանն ընդունեց ռուսական ալիքների դեմ օրենքը Փաշինյանի սիրտը վիրահատական միջամտություն է ցանկանում Տարօրինակ արտահանում Հայաստանից ԱդրբեջանՓրկարարներն ու ոստիկանները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին Երկար ժամանակ գազ չի լինիԾանոթ ու միաժամանակ անհայտ … պիջակ«Մարկեդոնով. Ռուսաստանը հետաքրքրված է բարեկամական Հայաստանով»«Ինչպես է Փաշինյանի կառավարությունը Լեռնային Ղարաբաղի փախստականներին վերածում քաղաքական վտարանդիների» «Ստվեր անձնագրի վրա․ Ինչպես Ֆրանսիան ու օլիգարխիկ կլանը գրավեցին Հայաստանի թվային ինքնությունը» Ծնվել է հայ քաղաքական և պետական գործիչ Կարեն Սերոբի Դեմիրճյանը․ պատմության այս օրը (17 ապրիլ)Հայտնի է դերասան Լևոն Տեր-Պետրոսյանի մահվան պատճառըԵվրոպան քննարկում է Երևանում Փաշինյանի կողմից անցկացվելիք գագաթնաժողովին մասնակցելու հարցը Ռուբլին սկսեց արժևորվելԵվրոպայի ընտրությունը և Երևանի գագաթնաժողովի քաղաքական գինը Մինչև 20:00-ն ջուր չի լինելու․ ջուր հավաքեքՁերբակալությունների շղթա և քաղաքական լարվածության խորացում Հիբրիդային պատերազմ մղող ՌԴ-ի հետ երկխոսությունը բարձրամակարդակ է եղել. հատված զեկույցից. Ժողովուրդ Արտաքին հետախուզական ծառայության պետի տեղակալի կինը ՔՊ ցուցակում. «Ժողովուրդ» Նոր Սահմանադրության տեքստում անհավանական անակնկալներ են սպասվում. «Հրապարակ» Կյանքից անժամանակ հեռացել է դերասան Լևոն Տեր-ՊետրոսյանըՄեծ Բրիտանիան պատրաստվում է սննդի պակասի ռիսկին՝ Իրանի շուրջ հակամարտության ձգձգման դեպքում. BBCApple-ը պատրաստում է մատչելի Mac Neo. նոր կոմպակտ համակարգիչ՝ 299 դոլարով Վինիսիուսը գերազանցեց Մեսիի ռեկորդը Թուրքիայում 83 մարդ է ձերբակшլվել դպրոցներում տեղի ունեցած hրաձգnւթյունների գործերովՇաբաթվա վերջին օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-8 աստիճանով Ուկրաինայում միջազգային հաքերային խմբավորումը ԱՄՆ-ի և Եվրոպայի քաղաքացիներից 100 միլիոն դոլար է հափշտակել«Tesla»-ն Էրեբունի-Աթոյան խաչմերուկում կոտրել է երթևեկությունը կարգավորող լուսակիրը «Գահերի խաղը» գալիս է մեծ էկրան. Warner Bros.-ը մշակում է Վեստերոսի նվաճման մասին ֆիլմ Արդարադատության համակարգում խայտառակություն է, պետք է «վիրահատական ճանապարհով» լուծել. ՓաշինյանԱլլա Պուգաչովայի ողջ ընտանիքը հավաքվել է Կիպրոսում՝ նշելու երգչուհու 77-ամյակը ԱՄՆ Սենատի հանրապետականները սատարում են Թրամփի՝ Իսրայելին զենքի վաճառքի որոշումը. ReutersԱդրբեջանն առաջին անգամ ապրանք է ներմուծել Հայաստանից Պակիստանից պատվիրակություն է մեկնել | ԱՄՆ-ն և Իրանը մոտ են հնարավոր համաձայնությանը ԱՄՆ-ն իրանական նավի է ստիպել հետ վերադառնալ Պատրաստ ենք Իրանի հետ ռազմական գործողությունների հնարավոր վերսկսմանը. Նեթանյահու Խնդրում ենք օդանավակայան ներկայանալ ժամանակին՝ հաշվի առնելով հնարավոր ուշացումները. «Զվարթնոց» Բենեիլ Դարիուշը նշել է Թոփուրիա-Ծառուկյան հնարավոր մենամարտի ֆավորիտին Վերացվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը Փաշինյանը նոր դավադրություն է պատրաստում արդարադատության համակարգի դեմՄիրզոյանը Ռումինիայի գործընկերոջ հետ քննարկել է ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն ուղղված հարցեր Արարատյան դաշտը հրաժեշտ տվեց այս գարնան վերջին բացասական ջերմաստիճաններին Վթար է․ մինչև վաղը 12։00-ն ջուր չի լինիԵվրամիությունը նոր առաքելություն է ուղարկում՝ ընդդեմ Ռուսաստանի Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ղազար Փարպեցու և Վաղարշյան փողոցներում Փաշինյանի էժան վրեժխնդրությունը Գագիկ Ծառուկյանի դեմՄահացած 19-ամյա Նարեկի լուսանկարները
Ամենադիտված