Ռեժիսոր Սեմ Ռեյմին պատրաստ է նկարահանել Թոբի Մագուայերի մասնակցությամբ «Սարդ մարդը» ֆիլմի 4-րդ մասը
ՄՇԱԿՈՒՅԹ«Սարդ մարդը» եռերգության ռեժիսոր Սեմ Ռեյմին խոստովանել է, որ պատրաստ է նկարահանել ֆիլմի չորրորդ մասը դերասան Թոբի Մագուայերի մասնակցությամբ։ Այս մասին նա ասել է Moviepilot յութուբյան ալիքի եթերում։
Ռեժիսորի խոսքով՝ այս միտքն իր մոտ ծագել է «Դոկտոր Սթրենջ. Խելագարության բազմատիեզերքում» ֆիլմի նկարահանումներից հետո, որի համաշխարհային պրեմիերան տեղի է ունենալու մայիսի 5-ին։
«Ես չէի կարծում, որ դա հնարավոր է, սակայն բազմատիեզերքի մեջ խորասուզվելով հասկացա, այժմ հնարավոր է ամեն ինչ, ուստի ես լիովին պատրաստ եմ դրան», - նշել է նա։
Հիշեցնենք, որ Թոբի Մագուայերի մասնակցությամ հանրահայտ «Սարդ մարդը» եռերգության առաջին ֆիլմը թողարկվել է 2002 թվականին, երկրորդը՝ 2004 թվականին, իսկ երրորդը՝ 2007 թվականին։