Ադրբեջանցի մարզիկները չեն գա Երևան․ որոշել են չմասնակցել Երևանում կայանալիք բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը
ՍՊՈՐՏՀայաստանում կայանալիք բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությանն Ադրբեջանը չի մասնակցի:
Ադրբեջանի բռնցքամարտի ֆեդերացիան նիստ է գումարել և որոշում է կայացրել չմասնակցել Երևանում կայանալիք Եվրոպայի մեծահասակների առաջնությանը:
Հիշեցնենք, որ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը կկայանա մայիսի 21-31-ը՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Բացման պաշտոնական արարողությունը կկայանա մայիսի 22–ին: Երևանում առաջնության օրերին կգործի երկու ֆան գոտի, որոնցից մեկը կլինի քաղաքի կենտրոնում` Կարապի լճի հարևանությամբ: Եվրոպայի առաջնության ընդհանուր մրցանակայի ֆոնդը կազմում է 260 հազար դոլար: Մուտքը լինելու է տոմսերով: Առաջնությանն ընդհանուր առմամբ կմասնակցի մոտ 280 մարզիկ: