Պուտինն ու Էրդողանը մեկ շաբաթվա ընթացքում 2-րդ հեռախոսազրույցն են անցկացրել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսով քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Այս մասին ապրիլի 28-ին հայտնել են Թուրքիայի ղեկավարի գրասենյակից, գրում է Regnum-ը։
Նշվում է, որ նրանք քննարկել են Ուկրաինայի հետ կապված իրադարձությունները:
Երկու ղեկավարների նախորդ զրույցը կայացել էր ապրիլի 26-ին: